Օսթին Չեմբեռլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենից)
Օսթին Չեմբեռլեն
Laszlo - The Rt. Hon. Sir Austen Chamberlain.jpg
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Թրինիթի քոլեջ և Ռագբի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան օր հոկտեմբերի 16, 1863({{padleft:1863|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2]
Ծննդավայր Բիրմինգհեմ[3]
Վախճանի օր մարտի 17, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (73 տարեկանում)
Վախճանի վայր Լոնդոն[4]
 
Ինքնագիր Austen Chamberlain Signature.svg
 
Պարգևներ

Խաղաղության Նոբելյան մրցանակ

Ջոզեֆ Օսթին Չեմբեռլեն (անգլ.՝ Sir Joseph Austen Chamberlain, հոկտեմբերի 16, 1863, Բիրմինգհեմ - մարտի 17, 1937, Լոնդոն), մեծ բրիտանացի քաղաքական գործիչ և արտաքին գործերի նախարար։

1892 թվականից՝ պառլամենտի անդամ։ Եղել է փոստի (1902), ֆինանսների (1903-1905, 1919-1921), Հնդկաստանի գործերով (1915—1917), արտաքին գործերի (1924—1929), ծովային (1931) մինիստր։ Հանդես է եկել հօգուտ Գերմանիայի վերառազմականացման՝ նպատակ ունենալով օգտագործել նրան ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի դեմ։ Այդ քաղաքականության իրականացման նշանակալի քայլ էր 1925 թվականին Լոկառնոյի պայմանագրերի կնքումը։ Չեմբեռլեն ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու (1927) նախաձեռնողներից էր (վերականգնվել են 1929 թվականին)։ Կյանքի վերջին տարիներին երկյուղ է հայտնել Գերմանիայի ագրեսիվ նկրտումների առթիվ։ Լոկարնյան բանակցություններում իր դերի համար 1925 թ. ԱՄՆ պետ. քարտուղար Չառլզ Գեյթս Դաուեսի հետ ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[5]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118520016 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118520016 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  4. Record #118520016 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 12-ին 2015:
  5. «Charles G. Dawes - Facts»։ Նոբելյան հիմնադրամ։ Վերցված է 2011-10-06