Ջեք Հիգինս
Ջեք Հիգինս անգլ.՝ Henry Patterson | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Henry Patterson[1] |
Ծնվել է | հուլիսի 27, 1929[2][3][4][…] |
Ծննդավայր | Նյուքասլ ափոն Թայն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][1] |
Վախճանվել է | ապրիլի 9, 2022[6][1][7] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Ջերսի[8] |
Գրական անուն | Harry Patterson, Jack Higgins[1] և James Graham[1] |
Մասնագիտություն | վիպասան, գրող, սցենարիստ, հեղինակ և դպրոցի ուսուցիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1] և Roundhay School?[1] |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[9] |
Ուշագրավ աշխատանքներ | The Eagle Has Landed?[1] |
Աշխատավայր | Լիդսի քաղաքային համալսարան |
Ջեք Հիգինս (անգլ.՝ Jack Higgins, հուլիսի 27, 1929[2][3][4][…], Նյուքասլ ափոն Թայն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][1] - ապրիլի 9, 2022[6][1][7], Ջերսի[8]), բրիտանացի վիպասան Հենրի Փաթերսոնի կեղծանունը։ Նա թրիլերների և լրտեսական վեպերի ամենավաճառվող հեղինակներից մեկն է։ Նրա լավագույն աշխատանքներից է ավելի քան 50 միլիոն օրինակով վաճառված «Արծիվը վայրէջք է կատարել» վեպը (1975), որի մոտիվներով նկարահանվել է նույնանուն կինոնկարը։ Նշանակալից են նաև «A Prayer for the Dying» (1987), «The Eagle Has Flown» (1991), «Thunder Point» (1993), «Angel of Death» (1995), «Flight of Eagles» (1998) և «Day of Reckoning» (2000) վեպերը։ Նրա 84 վեպերը թարգմանվել են 55 լեզուներով, վաճառվել է ավելի քան 150 միլիոն օրինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Փաթերսոնը ծնվել է 1929 թվականի հուլիսի 27-ին, Անգլիայի Նյուքասլ-ափոն-Թայն քաղաքում։ Նրա ծնվելուց անմիջապես հետո հայրը լքել է ընտանիքը։ Իռլանդուհի մայրը երեխայի հետ վերադարձել է հայրենի Բելֆաստ՝ Հյուսիսային Իռլանդիա՝ իր մայրիկի և պապի մոտ՝ Շաքիլ֊րոուդ։ Պատերսոնը մեծացել է Բելֆաստում՝ քաղաքական և կրոնական բռնությունների մթնոլորտում։ Նա կարդալ է սովորել երեք տարեկան հասակում, երբ անկողնային վիճակում գտնվող պապը խնդրել է իր համար կարդալ «Christian Herald» գիրքը։ Գիշերները նա դուրս է նայել պատուհանից և կարդացել փողոցային լամպերի լույսի տակ։
Մոր՝ երկրորդ անգամ ամուսնանալուց հետո ընտանիքը տեղափոխվել է Լիդս, որտեղ Փաթերսոնը հաճախել է տեղական Ռաունդհեյ (Roundhay) ավագ դպրոցը։ Նա անտարբեր ուսանող է եղել և դպրոցն ավարտել է մի քանի ձևական գնահատականներով։ 1950 թվականի սկզբին համալրել է բանակայինների շարքերը՝ երկու տարի ծառայելով պալատական «Blues and Royals» հեծյալ գնդում՝ Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության սահմանին կից Արևելյան Յորքշիրում[10]։ Ծառայության ընթացքում նա գերազանց հրաձիգ և հետախույզ է եղել։
Բանակից հետո վերադարձել է Լոնդոն, որտեղ Լոնդոնի սոցիոլոգիայի և քաղաքագիտության դպրոցում ուսանել է սոցիոլոգիա։ Գիշերները վարորդ և բանվոր է աշխատել։ Դպրոցը նա ընտրել է նրա «նոնկոնֆորմիզմի պատմության» համար։ Երեք տարի սովորելուց հետո ստացել է սոցիոլոգիայի երրորդ կարգի աստիճան։ Ուսուցչի որակավորում ստանալուց հետո նա աշխատել է «Allerton Grange Secondary School Leeds»-ում՝ որպես սոցիալական հոգեբանության և քրեագիտության ուսուցիչ։ Հումանիտար հետազոտություններ է դասավանդել Լիդսի քաղաքային համալսարանում, այնուհետև մշակույթ՝ Ջեյմս Գրեհամի քոլեջում, որը 1976 թվականին Լիդս քաղաքային համալսարանի մաս է դարձել։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին Փաթերսոնը սկսել է վեպեր գրել։ Նա թողել է ուսուցչի աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել ստեղծագործական գործունեությանը։
Փաթերսոնը գրել է իր անվան, ինչպես նաև Ջեյմս Գրեհեմ, Մարտին Ֆալոն և Հյու Մարլոու կեղծանունների ներքո։ Նրա վաղ շրջանի գործերը գրված են թրիլեր ժանրում, որոնք սովորաբար ունենում են կոփված, ցինիկ հերոսներ, անհոգի չարագործներ և գործողությունների վտանգավոր վայրեր։ 1959-1974 թվականների ընթացքում Փաթերսոնը հրատարակել է երեսունհինգ նման վեպ (սովորաբար տարեկան 3-4 վեպ)՝ զարգացնելով իր հմտությունը։ Նրա վաղ գործերից «East of Desolation»-ը (1968), «A Game for Heroes»-ը (1970) և «The Savage Day»֊ը (1972) առանձնանում են ոչ ստանդարտ պատմություններով և վառ նկարագրված տեղանքներով։
1960-ական թվականների վերջին Փաթերսոնը սկսել է օգտագործել Հիգինս կեղծանունը։ 1970-ական թվականների սկզբին նրա որոշ վեպեր դարձել են բեսթսելլերներ[11]։ 1975 թվականին հրատարակել է իր վեցերորդ վեպը՝ «Արծիվը վայրէջք է կատարել», որը նրան մեծ ճանաչում է բերել։ Այս ստեղծագործությունը նշանակալից քայլ է դարձել նրա գործունեության մեջ։ Սյուժեն (Անգլիայի մի խումբ գերմանական հրամանատարների կողմից Չերչիլին առևանգելու փորձը) նման է բրիտանական պատերազմի «Went the Day Well?» ֆիլմի սյուժեին, որի ռեժիսորը Անդրե Կավալկալտին է (ֆիլմը հիմնված է 1942 թվականին Գրեհեմ Գրինեի «The Lieutenant Died Last» պատմության վրա)։ Վեպի գլխավոր հերոսը իռլանդացի հրաձիգ, բանաստեղծ և փիլիսոփա Լիամ Դևլինն է։ Փաթերսոնը «Արծիվը վայրէջք է կատարել» վեպը լրացրել է մի շարք թրիլերներով. Դևլինը դրանցից մի քանիսի հերոսն է եղել։
Փաթերսոնի ստեղծագործության երրորդ ալիքը սկսվել է 1992 թվականին՝ «Փոթորիկի էպիկենտրոն» վեպի հրատարակմամբ, որտեղ նկարագրված է վարչապետ Ջոն Մեյջորին սպանելու մտացածին փորձը՝ իռլանդացի երիտասարդ Շոն Դիլոնի կողմից, որը մի իրաքցի միլիարդատիրոջ վարձու աշխատողն է եղել։ Դիլոնը հաջորդ վիպաշարում դարձել է կենտրոնական կերպար։ Ըստ ամենայնի՝ նա Փաթերսոնի նախորդ հերոսների սինթեզն է եղել. Շավասից վերցրել է լեզվական հմտությունները, Նիք Միլլերից՝ մարտարվեստի և ջազ նվագելու տաղանդը, Սիմոն Վոգանից՝ իռլանդական արմատները, հրազենին դյուրությամբ տիրապետելու ունակությունը և ցինիզմը, որը բխել է այն մտքից, որ արդարադատության հաղթնակը տեղի չի ունենում քաղաքակիրթ իրավական համակարգի պատճառով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաթերսոնը իր ապագա կնոջը՝ Էմի Հևեթին հանդիպել է Լոնդոնի սոցիոլոգիայի և քաղաքագիտության դպրոցում սովորելու ժամանակ։ Նրանք ամուսնացել են 1958 թվականին՝ նրա «Մեծագույն հարսանեկան նվերը, որը մենք ստացել ենք» առաջին վեպի համար 210 դոլար կանխավճար ստանալուց անմիջապես հետո։ Ունեցել են չորս երեխա՝ Սառան (ծնված՝ 1960 թվականին), Ռուֆը (ծնված՝ 1962 թվականին), Շոնը (ծնված՝ 1965 թվականին) և Հաննան (ծնված՝ 1974 թվականին)։ Սառան նույնպես գրող է եղել. հեղինակել է «Հեռավոր ամառ» (1976) վեպը։ Փատերսոնը բնակվում է Ջերսի կղզու վրա՝ Լա Մանշ նեղուցի մոտ, երկրորդ կնոջ՝ Դենիզայի հետ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Հեղինակ | Կերպար | Հրատարակիչ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|
1959 | Sad Wind from the Sea | Հարրի Փաթերսոն | Mark Hagen | John Long | |
1960 | Cry of the Hunter | Հարրի Փաթերսոն | Martin Fallon | John Long | |
1961 | The Thousand Faces of Night | Հարրի Փաթերսոն | Hugh Marlow | John Long | |
1962 | Comes the Dark Stranger | Հարրի Փաթերսոն | Martin Shane | John Long | |
1962 | Hell Is Too Crowded | Հարրի Փաթերսոն | Matthew Brady | John Long | |
1962 | The Testament of Caspar Schultz | Martin Fallon | Paul Chavasse | Abelard-Schuman | The Bormann Testament |
1963 | The Dark Side of the Island | Հարրի Փաթերսոն | Hugh Lomax | Fawcett | |
1963 | Pay the Devil | Հարրի Փաթերսոն | Clay Fitzgerald | Barrie & Rockliffe | |
1963 | Seven Pillars to Hell | Hugh Marlowe | Gavin Kane | Abelard-Schuman | Sheba |
1963 | Year of the Tiger | Martin Fallon | Paul Chavasse | Abelard-Schuman | |
1964 | Passage by Night | Hugh Marlowe | Harry Manning | Abelard-Schuman | |
1964 | A Phoenix in the Blood | Հարրի Փաթերսոն | Jay Williams | ||
1964 | Thunder at Noon | Հարրի Փաթերսոն | John Dillinger | переписано в 1983 под назв. Dillinger | |
1964 | Wrath of the Lion | Հարրի Փաթերսոն | |||
1965 | The Graveyard Shift | Հարրի Փաթերսոն | Nick Miller | ||
1965 | The Keys of Hell | Martin Fallon | Paul Chavasse | ||
1966 | A Candle for the Dead | Hugh Marlowe | Sean Rogan | The Violent Enemy | |
1966 | The Iron Tiger | Ջեք Հիգինս | Jack Drummond | ||
1966 | Midnight Never Comes | Martin Fallon | Paul Chavasse | ||
1966 | The Violent Enemy | Hugh Marlowe | Sean Rogan | A Candle for the Dead | |
1967 | Brought in Dead | Harry Patterson | Nick Miller | ||
1967 | Dark Side of the Street | Martin Fallon | Harry Youngblood | ||
1968 | East of Desolation | Ջեք Հիգինս | Joe Martin | Berkley | |
1968 | Hell Is Always Today | Հարրի Փաթերսոն | Nick Miller | ||
1969 | A Fine Night for Dying | Martin Fallon | Paul Chavasse | ||
1969 | In the Hour Before Midnight | Ջեք Հիգինս | Owen Morgan | The Sicilian Heritage | |
1969 | The Sicilian Heritage | Ջեք Հիգինս | Jack Savage | In the Hour Before Midnight | |
1970 | A Game for Heroes | Ջեյմս Գրեհեմ | Sam Hannah | ||
1970 | Night Judgement at Sinos | Ջեք Հիգինս | Ellis Jackson | ||
1971 | The Last Place God Made | Ջեք Հիգինս | Emmet Kogh | ||
1971 | Toll for the Brave | Ջեք Հիգինս | Jack Nelson | ||
1971 | The Wrath of God | Ջեյմս Գրեհեմ | Emmet Kogh | ||
1972 | The Khufra Run | Ջեյմս Գրեհեմ | Jack Nelson | ||
1972 | The Savage Day | Ջեք Հիգինս | Holt | ||
1973 | A Prayer for the Dying | Ջեք Հիգինս | Martin Fallon | Holt | |
1974 | The Run to Morning | Martin Fallon | Oliver Grant | Bloody Passage | |
1975 | The Eagle Has Landed | Ջեք Հիգինս | Liam Devlin | Holt | |
1976 | Storm Warning | Ջեք Հիգինս | Holt | ||
1977 | The Valhalla Exchange | Ջեք Հիգինս | Hamilton Canning | ||
1978 | Day of Judgement | Martin Fallon | Simon Vaughan | Holt | |
1979 | The Judas Gate | Ջեք Հիգինս | Walter Schellenberg | ||
1979 | To Catch a King | Հարրի Փաթերսոն | Walter Schellenberg | ||
1980 | Solo | Ջեք Հիգինս | Asa Morgan | Stein and Day | The Cretan Lover |
1981 | Luciano's Luck | Ջեք Հիգինս | Harry Carter | Stein and Day | |
1982 | Touch the Devil | Jack Higgins | Liam Devlin | Stein and Day | |
1983 | Dillinger | Ջեք Հիգինս | John Dillinger | Thunder at Noon revised and reissued | |
1983 | Exocet | Ջեք Հիգինս | Charles Ferguson | Stein and Day | |
1985 | Confessional | Ջեք Հիգինս | Liam Devlin | Stein and Day | |
1986 | Night of the Fox (novel) | Jack Higgins | Harry Martineau | Simon & Schuster | |
1989 | Memoirs of a Dance Hall Romeo | Ջեք Հիգինս | Simon & Schuster | ||
1989 | A Season in Hell | Ջեք Հիգինս | Tonny Villiers | Simon & Schuster | |
1990 | Ցուրտ նավահանգիստ | Ջեք Հիգինս | Դուգալ Մոնրո | Simon & Schuster | |
1990 | Արծիվը թռավ | Ջեք Հիգինս | Liam Devlin | Simon & Schuster | |
1992 | Փոթորկի էպիկենտրոնը | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | Midnight Man |
1993 | Thunder Point | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
1994 | On Dangerous Ground | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
1994 | Sheba | Ջեք Հիգինս | Gavin Kane | Berkley | |
1995 | Angel of Death | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
1995 | The Morgan Score | Ջեք Հիգինս | Asa Morgan | ||
1996 | Drink with the Devil | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
1996 | Year of the Tiger 1996 | Ջեք Հիգինս | Paul Chavasse | Berkley | |
1997 | The President's Daughter | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
1998 | Flight of Eagles | Ջեք Հիգինս | Հարրի Կալսո | Putnam | |
1999 | The White House Connection | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2000 | Day of Reckoning | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2001 | Edge of Danger | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2002 | The Keys of Hell | Ջեք Հիգինս | HarperCollins | ||
2002 | Midnight Runner | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2003 | Bad Company | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2004 | Dark Justice | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2005 | Without Mercy | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2006 | The Bormann Testament | Ջեք Հիգինս | |||
2006 | Sure Fire | Ջեք Հիգինս | Putnam | With Justin Richards | |
2007 | The Killing Ground | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2007 | Rough Justice | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2008 | Death Run | Ջեք Հիգինս | Putnam | With Justin Richards | |
2009 | A Darker Place | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2009 | First Strike | Ջեք Հիգինս | Putnam | With Justin Richards | |
2009 | Sharp Shot | Ջեք Հիգինս | Putnam | With Justin Richards | |
2009 | The Wolf at the Door | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2010 | The Judas Gate | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2012 | A Devil is Waiting | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2014 | The Death Trade | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam | |
2015 | Rain on the Dead | Ջեք Հիգինս | Շոն Դիլլոն | Putnam |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Կեղծանուն | Ռեժիսոր | Դերերում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|
1967 | The Violent Enemy | Հյու Մառլոու | Don Sharp | Թոմ Բելլ | A Candle for the Dead վեպի մոտիվներով |
1972 | The Wrath of God | Ջեյմս Գրեհեմ | Ralph Nelson | Ռոբերտ Միտչեմ | |
1976 | Արծիվը վայրէջք կատարեց | Ջեք Հիգինս | John Sturges | Դոնալդ Սազերլենդ | |
1984 | To Catch a King | Հարրի Փաթերսոն | Clive Donner | Ռոբերտ Վագներ | հեռուստաֆիլմ |
1987 | Հրաժեշտի աղոթքը | Ջեք Հիգինս | Mike Hodges | Միքի Ռուրկ | |
1989 | Confessional | Ջեք Հիգինս | Քիթ Քերադայն | հեռուսռասերիալ, 4 սերիաներ | |
1990 | Night of the Fox | Ջեք Հիգինս | Charles Jarrott | Ջորջ Փեպարդ | հեռուստաֆիլմ |
1996 | On Dangerous Ground | Ջեք Հիգինս | Lawrence Gordon Clark | Ռոբ Լոու | հեռուստաֆիլմ |
1996 | Windsor Protocol | Ջեք Հիգինս | George Mihalka | Կեյլ Մակլահլեն | հեռուստաֆիլմ |
1997 | Midnight Man | Ջեք Հիգինս | Lawrence Gordon Clark | Ռոբ Լոու | հեռուստաֆիլմ՝ «Eye of the Storm» վեպի մոտիվներով |
1998 | Thunder Point | Ջեք Հիգինս | George Mihalka | Կեյլ Մակլահլեն | հեռուստաֆիլմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Jack Higgins, author who shot to worldwide fame with his novel The Eagle Has Landed – obituary / C. Evans — London: 2022. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.bbc.co.uk/news/entertainment-arts-61054455
- ↑ 6,0 6,1 6,2 Author Jack Higgins dies aged 92
- ↑ 7,0 7,1 7,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.belfasttelegraph.co.uk/news/uk/best-selling-thriller-writer-jack-higgins-dies-aged-92-41537761.html
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118819925 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Harpercollins.ca». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jack Higgins Internet Movie Database կայքում
- The Unofficial Jack Higgins Homepage Արխիվացված 2013-08-19 Wayback Machine
- Jack Higgins Blog Արխիվացված 2008-09-17 Wayback Machine
- Author's page at HarperCollins Publishers
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Ապրիլի 9 մահեր
- 2022 մահեր
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի վիպասաններ
- Կեղծանուններ
- Անգլիացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Անգլիացի արձակագիրներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի մանկավարժներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Երկարակյացներ