Ջեքսոն Շելտոն «Սփայք» Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեքսոն Շելտոն «Սփայք» Լի
անգլ.՝ Spike Lee
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1957(1957-03-20)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա, Ջորջիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Մորհաուս քոլեջ և John Dewey High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մասկոտ, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան, Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան
ԱմուսինTonya Lewis Lee?
Ծնողներհայր՝ Bill Lee?
Զբաղեցրած պաշտոններԿաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Writers Guild of America, East?
 Spike Lee Վիքիպահեստում

Ջեքսոն Շելտոն «Սփայք» Լի (մարտի 20, 1957(1957-03-20)[1][2][3][…], Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան։ Լին իր ռեժիսորական կարիերան սկսել է «Նրան դա խիստ անհրաժեշտ է» ֆիլմով (1986), և դրանից հետո նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Արա ինչպես պետք է» (1989), «Մալքոլմ Իքս» (1992), «25֊րդ ժամ» (2002), «Չեն բռնել, գող չես» (2006), «Չիրակ» (2015)։ Նա գլխավորում է սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ 40 Acres and a Mule Filmworks։

Լիի ֆիլմերը շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռասայական հարաբերությունները, գունավորությունը, աղքատությունը և այլ քաղաքական խնդիրներ։ Նա իր կարիերայի ընթացքում ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Օսկար և BAFTA՝ լավագույն ադապտացված սցենարի համար, երկու «Էմմի», երկու «Պիբոդի» մրցանակ և Կաննի կինոփառատոնի Գրան պրի։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփայք Լին ծնվել է 1957 թվականի մարտի 20֊ին, Ատլանտիայում, Ջորջիա։ Իսկական անունը՝ Շելտոն Ջեքսոն Լի։ Երբ լրացավ նրա վեց տարեկանը, նրա ընտանիքը տեղփոխվեց Բրուքլին։ Լին ավարտել է «Մուրհուուս» (Morehouse College) քոլեջը,որտեղ էլ նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը։ 1982 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Թիշ արվեստի դպրոցը։

1985 թվականին Լին սկսեց աշխատել «Նրան դա խիստ անհրաժեշտ է»։ 160.000 դոլար բյուջեով ֆիլմը նկարահանվել է երկու շաբաթում։ Այն թողարկվել է 1986 թվականին և մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում՝ ԱՄՆ կինոթատրոններում հավաքելով ավելի քան 7 միլիոն դոլար։ Դրանից հետո Nike-ը Լիին հրավիրեց իր համար գովազդ նկարահանելու։

Լիին հրավիրեցին Հոլիվուդ և 1988 թվականին նա նկարահանեց «Դպրոցական Զարմանք» ֆիլմը, որը դարձավ առաջին ֆիլմը, որի ստեղծողը սևամորթ էր, խոշոր կինոստուդիայում։ Նրա հաջորդ ֆիլմը «Արա ինչպես պետք է» (1989) արժանացել է «Օսկար» ի լավագույն սցենարի և «Ոսկե գլոբուս» ի անվանակարգերի՝ լավագույն սցենարի և լավագույն ռեժիսորի համար։

1989 թվականին Լին հիմնադրեց սեփական կինոընկերություն։ Երեք տարի անց էկրան բարձրացավ «Մալքոլմ Իքս» կենսագրական ֆիլմը՝ Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, որի համար նա արժանացավ Օսկարի անվանակարգին։ Ֆիլմը ազգայնական, սևամորթ մուսուլմանների առաջնորդ Մալքոլմ Իքսի մասին է։

«Սև խմբակի անդամ» ի համար (2018) Լին ստացել է «Օսկարի» երեք անվանակարգ («Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ադապտացված սցենար»)[6], արժանանալով «Լավագույն ադապտացված սցենար[7]» և նաև արժանացել է BAFTA մրցանակի։ Լավագույն ադապտացված սցենարի և Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար[8].

2020 թվականի հունվարի կեսերին հայտարարվեց, որ Սփայք Լին կգլխավորի Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին, որը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի մայիսի 12-ից մայիսի 23-ը[9]։ Այնուամենայնիվ, COVID-19 համաճարակի և դրա հետ կապված սահմանափակումների պատճառով Կաննի կինոփառատոնն այդ տարի չկայացավ. Սփայկ Լին հաջորդ տարի գլխավորեց ժյուրին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից ամուսնացած է պրոդյուսեր Տոնյա Լյուիս Լիի հետ[10]։ Նրանք ունեն 2 երեխա՝ դուստր Սէտչելը (ծնվ. 1994), և որդի Ջեքսոնը (ծնվ. 1997)[11]։ Լին ապրում է Վերին Իսթ Սայդում[12]։ Զարմիկը՝ Մալքոլմ Դ. Լի (ծն. 1970), ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան է։

Լին երկրպագում է «Նյու Յորք Յանկիս», «Նյու Յորք Նիքս» և «Արսենալ» մարզական թիմերին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 — Նրան դա խիստ անհրաժեշտ է / She’s Gotta Have It
  • 1988 — Դպրոցական Զարմանք / School Daze
  • 1989 — Արա ինչպես պետք է / Do the Right Thing
  • 1990 — Բլյուզ լավագույն կյանքի մասին/ Mo' Better Blues
  • 1991 — Տրոպիկական տենդ / Jungle Fever
  • 1992Մալկոլմ Իքս / Malcolm X
  • 1994 — Քրուքլին / Crooklyn
  • 1995 — Լյումերը ևընկերություն / Lumière et compagnie
  • 1996 — Աղջիկ № 6 / Girl 6
  • 1996 — Կաղապար:Не переведено / Get on the Bus
  • 1998 — Նրա խաղը / He Got Game
  • 1999 — Արյունոտ ամառը / Summer of Sam
  • 2000 — Կոմեդիայի իրական արքաները / The Original Kings of Comedy
  • 2000 — Խաբված / Bamboozled
  • 2002 — տաս րոպեով մեծ․ խողովակ / Ten Minutes Older: The Trumpet (Эпизод: «Нас обокрали» / We Wuz Robbed)
  • 2002 — 25֊րդ ժամ / 25th Hour
  • 2004 — Նա ատում է ինձ / She Hates Me
  • 2005 — Անտեսանելի երեխաներ / All the Invisible Children / Jesus Children of America
  • 2006 — Չեն բռնել, գող չես / Inside Man
  • 2006 — Շնաձուկ / Shark
  • 2008 — Սուրբ Աննայի հրաշքը / Miracle at St. Anna
  • 2012 — Ամառը Ռեդ֊Հուկում / Red Hook Summer
  • 2013 — Օլդբոյ / Oldboy
  • 2013 — Մայք Թայսոնի ճիշտը / Mike Tyson: Undisputed Truth
  • 2014 — Հիսուսի քաղցր արյունը / Da Sweet Blood of Jesus
  • 2015 — Չիրակ / Chi-Raq
  • 2017 — 2019֊Նրան դա խիստ անհրաժեշտ է / She’s Gotta Have It
  • 2020 — Հինգ նույն արյունից / Da 5 Bloods

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119078023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://aaspeechesdb.oscars.org/link/088-202/
  6. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-23-ին։ Վերցված է 2019-01-22 
  7. «BAFTA Awards 2019: Winners List»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ 2019-02-10։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-11-ին։ Վերցված է 2019-02-17 
  8. Debruge, Peter (2018-05-19)։ «Japanese Director Hirokazu Kore-eda’s ‘Shoplifters’ Wins Palme d’Or at Cannes»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-22-ին։ Վերցված է 2019-02-17 
  9. Marshall Alex (2020-01-14)։ «Spike Lee to Head Cannes Film Festival Jury»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-20-ին։ Վերցված է 2020-01-27 
  10. Rothkranz, Lindzy (2015-02-13)։ «Tonya Lewis Lee, Spike’s Wife: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-20-ին։ Վերցված է 2019-02-17 
  11. «Meet Satchel Lee, Spike Lee’s Trendy Daughter With Her Own Magazine»։ W (անգլերեն)։ 2018-07-31։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-18-ին։ Վերցված է 2019-02-17 
  12. Kachka, Boris։ «Real Estate 2001: Neighborhood Profiles»։ New York Magazine (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-22-ին։ Վերցված է 2019-02-17