Ջերզի Նեյման
Եժի Նեյման (լեհ.՝ Jerzy Spława-Neyman, ապրիլի 16, 1894[5][7][2], Բենդերի, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1981[5][7][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լեհ մաթեմատիկոս և վիճակագրող, ով անցկացրել է իր կարիերայի սկզբնական մասը Վարշավայի տարբեր համալսարաններում, ապա Լոնդոնի համալսարանական քոլեջում, իսկ երկրորդ մասը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում։ Նեյմանը սկզբում ներկայացրեց վստահության միջակայքի ժամանակակից հասկացությունը վիճակագրության վարկածի թեստավորման մեջ[8] և մշակեց զրոյական վարկածի թեստավորումը (Էգոն Փիրսոնի հետ միասին)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեյմանը ծնվել է Ռուսական կայսրության Բեսարաբիա նահանգի Բենդեր քաղաքում, լեհ ընտանիքում, Չեսլավ Սպլավա Նեյմանի և Կազիմիերա Լուտոսլավսկայի չորրորդ երեխան է։ Նեյմանի ընտանիքը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է և Նեյմանը մանկության տարիներին պատարագին սպասարկող դպիր էր։ Ավելի ուշ Նեյմանը դարձավ ագնոստիկ։ Նեյմանի ընտանիքը սերում է լեհ ազնվականներից և զինվորական հերոսներից։ Նա ավարտել է տղաների համար նախատեսված Կամիանեց Պոդոլսկի նահանգային գիմնազիան 1909-ին Յուրի Չեսլավովիչ Նեյման անվան տակ[9]։ Նա սկսել է ուսումը 1912-ին Խարկովի ազգային համալսարանում, որտեղ ուսանել է հավանականությունների տեսության մասնագետ ռուս Սերգեյ Նատանովիչ Բեռնստեյնի մոտ։ Հենրի Լեբեգի «Ինտեգրման և պարզ ֆունկցիաների հետազոտման դասերը» կարդալուց հետո, նա հիացած էր չափումներով և ինտեգրումով։
1921-ին նա վերադառնում է Լեհաստան Լեհա-սովետական պատերազմից հետո Ռազմագերիների հայրենադարձության ծրագրով։ Նա վաստակել է փիլիսոփայության դոկտորական աստիճանը Վարշավայի համալսարանում 1924-ին «Գյուղատնտեսական փորձերի վրա Հավանականությունների տեսության կիրառություններ» վերնագրով դիսերտացիայի համար։ Նեյմանը անցկացրել է մի քանի տարի Լոնդոնում և Փարիզում՝ միաբանության մեջ, որպեսզի ուսումնասիրի վիճակագրություն Կառլ Փիրսոնի և Էմիլ Բորելի հետ։ Լեհաստան վերադառնալուց հետո նա հիմնադրում է Կենսաչափական լաբորատորիա Վարշավայի Փորձառական կենսաբանության Նենցկի ինստիտուտում։
Նեյմանը հրատարակել է շատ գրքեր փորձերի ու վիճակագրության մասին և մշակել է եղանակ, որով FDA-ը այսօր ստուգում է դեղորայքները։
1938-ին Նեյմանը տեղափոխվում է Բերկլի, որտեղ աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1966-ին նա պարգևատրվել է Վիճակագրության թագավորական հասարակության Գայի շքանշանով և երեք տարի անց ստացել ԱՄՆ-ի Գիտության ազգային շքանշան։ Նեյմանը մահացել է Օքլենդում 1981-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Scientific Legacy Database — Institute of Mathematical Statistics.
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Kendall D. G., Bartlett M. S., Page T. L. (1982)։ «Jerzy Neyman. 16 April 1894-5 August 1981»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 28: 379։ JSTOR 769904։ doi:10.1098/rsbm.1982.0015
- ↑ 7,0 7,1 7,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ Salsburg, David (2002)։ The Lady Tasting Tea: How Statistics Revolutionized Science in the Twentieth Century։ Macmillan։ էջ 122։ ISBN 9780805071344
- ↑ Выпускники Каменец-Подольской гимназии 1883-1920
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ASA biographical article by Chin Long Chiang Archived 2013-02-16 at the Wayback Machine.
|
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 5 մահեր
- 1981 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Լեհ գիտնականներ
- Վիճակագրություն
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Լեհ մաթեմատիկոսներ
- Վարշավայի համալսարանի շրջանավարտներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ