Ջեյմս Կիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Կիլեր
James Edward Keeler
Ծնվել էսեպտեմբերի 10, 1857(1857-09-10)[1][2][3]
LaSalle, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 12, 1900(1900-08-12)[4][3] (42 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանAllegheny Observatory[5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, աստղաֆիզիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Փիթսբուրգի համալսարան, Լիկի աստղադիտարան և Allegheny Observatory?
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն[7] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[8]
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան
Գիտական աստիճանԲակալավր[7] (հունիս 1881)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
ՀայրWilliam Frederick Keeler?[9]
ՄայրAnn Eliza Keeler?[9]
 James Edward Keeler (astronomer) Վիքիպահեստում

Ջեյմս Էդվարդ Կիլեր (անգլ.՝ James Edward Keeler, սեպտեմբերի 10, 1857(1857-09-10)[1][2][3], LaSalle, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 12, 1900(1900-08-12)[4][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Լիկի և Ալեգեյնի աստղադիտարաններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լա Սալայում (Իլինոյս նահանգ), 1881 ավարտել է Ջոնս Հոպկինսի համալսարանը Բալթիմորում։ Այնուհետև աշխատել է Ալեգեյնի աստղադիտարանում։ Մեկ տարվա ընթացքում (1883 - 1884) շարունակել է ուսումը Հեյդելբերգում և Բեռլինում Ռոբերտ Բունզենի և Գերման Գելմգոլցի մոտ, որից հետո վերադարձել է Ալեգեյնի աստղադիտարան։ 1886 - 1891 թվականներին աշխատել է Լիկի աստղադիտարանում, 1891 - 1898 թվականներին եղել է Ալեգեյնի աստղադիտարանի տնօրեն, 1898 թվականից՝ Լիկի աստղադիտարանի տնօրեն։

Կիլերի հիմնական աշխատությունները վերաբերվում են միգամածությունների և մոլորակների սպեկտրների ուսումնասիրությանը։ Ցույց է տվել, որ գազային միգամածությունները, ինչպես և աստղերը, ունեն նկատելի ճառագայթային արագություններ, և չափել է որոշ դիֆուզային և մոլորակային միգամածությունների արագությունները (1890)։ 1895 թվականին կատարել է Սատուրնի օղակների առանձին մասերի ճշգրիտ ճառագայթային արագությունների չափումները և հայտնաբերել է, որ օղակի ներքին մասերը պտտվում են ավելի արագ քան արտաքին մասերը, դրանով իսկ ապացուցեց Ջեյմս Մաքսվելի առաջ քաշած վարկածը այն մասին, որ օղակները կազմված են ոչ մեծ մասնիկներից, որոնք շարժվում են իրարից անկախ։ Լիկի աստղադիտարանի 36 դյույմանոց Կրոսլեյան ռեֆլեկտորով ստացված, Միգամածությունների մեծ թվով լուսանկարների ուսումնասիրության հիման վրա, Կիլերը եկավ այն եզրահանգման, որ նրանց մեջ գերակայում են սպիրալային միգամածությունները, որոնք հետագայում նույնականացվեցին գալակտիկաների հետ։ Ջորջ Հեյլի հետ համատեղ եղել է «Աստղաֆիզիկական ամսագրի (Astrophysical Journal)» առաջին խմբագիրներից մեկը։ Հայտնաբերել է երկու աստերոիդ՝ (452) Համիլտոնիան և (20958) A900 MA-ը։

ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի անդամ է 1900 թվականից։

Պարգևատրվել է Ամերիկական արվեստների և գիտությունների ակադեմիայի Ռումֆորդի մեդալով (1898) և ԱՄՆ ազգային ԳԱ Հենրի Դրեյպերի մեդալով (1899)։

Նրա պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, համար 2261 աստերոիդը և Սատուրնի Ա օղակի Կիլերի ճեղքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Campbell, W. W. (1900 թ․ նոյեմբեր). «James Edward Keeler». Astrophysical Journal. 12: 239–253. doi:10.1086/140764. Դ. Է. Կիլերի կենսագրությունը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Կիլեր» հոդվածին։