Նորման Պոգսոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նորման Պոգսոն Norman Pogson | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1829[1] Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 23, 1891[2][1] (62 տարեկան) Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Գերեզման | St. George's Cathedral |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ռեդքլիֆի աստղադիտարան, Մադրասի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Vera? և Isis Pogson? |
Norman Robert Pogson (astronomer) Վիքիպահեստում |
Նորման Ռոբերտ Պոգսոն (անգլ.՝ Norman Robert Pogson, մարտի 23, 1829[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 23, 1891[2][1], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), անգլիացի աստղագետ։
18 տարեկան հասակում հաշվարկել է երկու գիսաստղերի ուղեծրերը։ 1850-1851 թվականներին աշխատել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանում։ 1851 թվականին դարձել է Ռեդքլիֆի աստղադիտարանի գիտաշխատող Օքսֆորդում, Անգլիա։ 1860 թվականին տեղափոխվել է Մադրաս, Հնդկաստան, որտեղ զբաղեցրել է պետական աստղագետի պաշտոնը։ Մադրասի աստղադիտարանում աշխատելիս հրատարակել է 11015 աստղերի կատալոգ։ Ինչպես նաև այնտեղ հայտնաբերել է հինգ աստերոիդ և վեց փոփոխական աստղ։
Հատկապես հայտնի է իր այն դիտարկման շնորհիվ, ըստ որի տեսանելի աստղային մեծությունների համակարգում, որը ներդրվել էր հույն աստռղագետ Հիպարքոսի կողմից, առաջին մեծության աստղերը մոտ հարյուր անգամ պայծառ են, քան վեցերորդ մեծության աստղերը։ 1856 թվականին Պոգսոնը առաջարկեց այսպիսի հարաբերությունը ընդունել որպես ստանդարտ, այսինքն տեսանելի աստղային մեծության ամեն մեկ աստիճան իջեցումը պայմանավորվում է պայծառության անկմամբ, որը հավասար է 100-ի հինգերորդ աստիճանի արմատին (կամ մոտ 2, 512)։ Պոգսոնի հարաբերությունը դարձավ աստղերի մեծության գնահատման ստանդարտ ձև։
Պայծառության հարաբերությունը ներկայացված է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝ m - աստղային մեծությունն է, իսկ L - լուսատվությունը 1 և 2 աստղերի համար։
1868 և 1871 թվականներին Պոգսոնը մասնակցել է հնդկական արշավախմբերի, որոնք դիտարկում էին արևի խավարումները։
Կյանքի ընթացքում Պոգսոնը հայտնաբերել է ընդամենը ութ աստերոիդ և 21 փոփոխական աստղ։ Նա ղեկավարում էր Մադրասի աստղադիտարանը 30 տարվա ընթացքում, ընդհուպ մինչև մահը։
Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստերոիդ (1830) Պոգսոն։
- Խառնարան Պոգսոն Լուսնի վրա։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Norman Robert Pogson — Irineu Gomes Varella Արխիվացված 2012-04-02 Wayback Machine (պորտ.)
- Magnitudes of Thirty-six of the Minor Planets for the first day of each month of the year 1857, N. Pogson, MNRAS 17 pp 12 1856 in which Pogson first introduced his magnitude system (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Պոգսոն» հոդվածին։ |
|