Ջորջ Բիշոպի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բիշոպի աստղադիտարան
South Villa Observatory
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ969
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎայրԼոնդոն և Վեստմինստեր
Հիմնադրվել է՝1836
Արտադրող1861
Դոլանդի ռեֆրակտոր
 George Bishop's Observatory Վիքիպահեստում

Ջորջ Բիշոպի աստղադիտարան (անգլ.՝ George Bishop's Observatory), մասնավոր աստղադիտարան, որը հիմնվել է Ջորջ Բիշոպի կողմից 1836 թվականին Լոնդոնի Ռեջենս-պարկում. Գործել է մինչև 1877 թ.։

Աստղադիտարանի ղեկավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մասնավոր աստղադիտարանը հիմնվել է 1836 թ. լոնդոնյան գարեջրագործ և խոշորագույն գինու մանուֆակտուրայի ղեկավար Ջորջ Բիշոպի կողմից։ Բիշոպը հրավիրում էր իր աստղադիտարան և վճարում էր այն ժամանակի հայտնի աստղագետներին։ 1861 թ. Ջորջ Բիշոպի մահից հետո աստղադիտարանը փակվեց, իսկ 1863 թ. գործիքները տեղափոխվեցին Մեդոուբանկ (Տուիկենհեմ)։ Տուիկենհեմի աստղադիտարանը իր հերթին փակվել է 1877 թ. և բոլոր գործիքները տեղափոխվեցին Նեապոլ, Կապոդիմոնտե աստղադիտարան։ XX դարում «South Villa» շենքը տեղափոխեցին Ռեջենս քոլեջ։

Հետազոտությունների ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստերոիդների որոնում
  • Փոփոխական աստղերի որոնում և հետազոտություն
  • Գիսաստղերի դիտարկումներ
  • Կրկնակի աստղեր

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10 աստերոիդների հայտնաբերումը Հինդի կողմից՝
  • Հինդի կողմից փոփոխական աստղերի հայտնաբերումը և հետազոտությունները՝ R Նապաստակ, U Երկվորյակներ և Т Ցուլ (նույնպես հայտնի է որպես Հինդի փոփոխական միգամածություն), μ Ցեֆեոս։
  • Մեր ժամանակների առաջին Նոր աստղի հայտնաբերումը Հինդի կողմից՝ Օձակրի Նոր 1848 թվականի (V841 Օձակիր)։
  • Մեկ աստերոիդի հայտնաբերումը Ալբերտ Մարտի կողմից՝ (29) Ամֆիտրիտե։
  • Խավարածրի մոտ գտնվող աստղերի կատալոգի ստեղծումը, որը հեշտացրեց աստերոիդների որոնումները։

Հայտնի աշխատակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]