Նորման Պոգսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Նորման Պոգսոն
Norman Pogson
NR Pogson.jpg
Ծնվել է մարտի 23, 1829({{padleft:1829|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})[1]
Նոթինգհեմ, Nottingham, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել է հունիսի 23, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (62 տարեկանում)
Չեննայ, Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Ռեդքլիֆի աստղադիտարան,
Մադրասի աստղադիտարան
Գործունեության ոլորտ աստղագիտություն
Պարգևներ

Նորման Ռոբերտ Պոգսոն (անգլ.՝ Norman Robert Pogson, մարտի 23, 1829({{padleft:1829|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Նոթինգհեմ, Nottingham, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն - հունիսի 23, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Չեննայ, Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի աստղագետ։

18 տարեկան հասակում հաշվարկել է երկու գիսաստղերի ուղեծրերը։ 1850-1851 թվականներին աշխատել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանում։ 1851 թվականին դարձել է Ռեդքլիֆի աստղադիտարանի գիտաշխատող Օքսֆորդում, Անգլիա։ 1860 թվականին տեղափոխվել է Մադրաս, Հնդկաստան, որտեղ զբաղեցրել է պետական աստղագետի պաշտոնը։ Մադրասի աստղադիտարանում աշխատելիս հրատարակել է 11015 աստղերի կատալոգ։ Ինչպես նաև այնտեղ հայտնաբերել է հինգ աստերոիդ և վեց փոփոխական աստղ։

Հատկապես հայտնի է իր այն դիտարկման շնորհիվ, ըստ որի տեսանելի աստղային մեծությունների համակարգում, որը ներդրվել էր հույն աստռղագետ Հիպարքոսի կողմից, առաջին մեծության աստղերը մոտ հարյուր անգամ պայծառ են, քան վեցերորդ մեծության աստղերը։ 1856 թվականին Պոգսոնը առաջարկեց այսպիսի հարաբերությունը ընդունել որպես ստանդարտ, այսինքն տեսանելի աստղային մեծության ամեն մեկ աստիճան իջեցումը պայմանավորվում է պայծառության անկմամբ, որը հավասար է 100-ի հինգերորդ աստիճանի արմատին (կամ մոտ 2, 512)։ Պոգսոնի հարաբերությունը դարձավ աստղերի մեծության գնահատման ստանդարտ ձև։

Պայծառության հարաբերությունը ներկայացված է հետևյալ բանաձևով՝

որտեղ՝ m - աստղային մեծությունն է, իսկ L - լուսատվությունը 1 և 2 աստղերի համար։

1868 և 1871 թվականներին Պոգսոնը մասնակցել է հնդկական արշավախմբերի, որոնք դիտարկում էին արևի խավարումները։

Կյանքի ընթացքում Պոգսոնը հայտնաբերել է ընդամենը ութ աստերոիդ և 21 փոփոխական աստղ։ Նա ղեկավարում էր Մադրասի աստղադիտարանը 30 տարվա ընթացքում, ընդհուպ մինչև մահը։

Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC