Ջոն Ռասել Հայնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Հինդից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայնդ
Ջոն Ռասել Հայնդ
John Russell Hind
John Russell Hind2.jpg
Ծնվել էմայիսի 12, 1823(1823-05-12)[1]
Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 23, 1895(1895-12-23)[1] (72 տարեկանում)
Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Գրինվիչի աստղադիտարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Թագավորական մեդալ Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ և Լալանդի մրցանակ
John Russell Hind Վիքիպահեստում

Ջոն Ռասել Հայնդ (անգլ.՝ John Russell Hind, ծնվ. 1823 թ. մայիսի 12 - 1895 թ. դեկտեմբերի 23), անգլիացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ռասել Հայնդ ծնվել է 1823 թ. Նոթինգհեմում։ 17 տարեկանում նա ուղևորվել է Լոնդոն քաղաքացիական ճարտարագետ մասնագիտությունը սովորելու։ Չարլզ Վիտսոնի օգնությամբ թողել է ճարտարագիտությունը և աշխատանքի է ընդունվել Գրինվիչյան թագավորական աստղադիտարանում Ջորջ Էյրիի ղեկավարության տակ[2]։ Այնտեղ նա աշխատել է 4 տարի։ 1844 թ.-ից Հայնդը դարձել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանի տնօրեն։ 1853 թ. Հայնդը դարձել է «Ծովային ալմանախի» (անգլ.՝ Nautical Almanac) խմբագիր, և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1891 թ.։

Հայնդը հանդիսանում է առաջին աստերոիդների հետազոտողներից, նաև հայտնաբերել և ուսումնասիրել է փոփոխական աստղեր Նապաստակի R, Երկվորյակների U և Ցուլի T (նույնպես հայտնի է որպես Հայնդի փոփոխական միգամածություն), ինչպես նաև հայտնաբերել է Ցեֆեոսի μ աստղի փոփոխական լինելը։ Բացի այդ, Հայնդը հայտնաբերել է Nova Ophiuchi 1848 (V841 Ophiuchi), ժամանակակից ժամանակների առաջին Նոր աստղը։

Հայնդը ամուսնացել է 1846 թ., ունեցել է վեց երեխա։ Մահացել է 1895 Լոնդոնի արվարձան Տվիկենհեմում։ Նրա պատվին են անվանվել Լուսնի Հայնդ խառնարանը և (1897) Հայնդ աստերոիդը։

Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Մահախոսական գրառումներ: Հայնդ, Ջոն Ռասել»։ Թագավորական աստղագիտական միության ամսական գրառումներ 56: 200 – 210։ 1896։ Վերցված է 2013-05-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]