Ջոն Ռասել Հայնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայնդ
Ջոն Ռասել Հայնդ
John Russell Hind
John Russell Hind2.jpg
Ծնվել էմայիսի 12, 1823(1823-05-12)
Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 23, 1895(1895-12-23) (72 տարեկան)
Թուիքենհամ, Մեծ Լոնդոն
Բնակության վայր(եր)Անգլիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունաստղագետ և գրող
Հաստատություն(ներ)Գրինվիչի աստղադիտարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Commons-logo.svg John Russell Hind Վիքիպահեստում

Ջոն Ռասել Հայնդ (անգլ.՝ John Russell Hind, մայիսի 12, 1823(1823-05-12), Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 23, 1895(1895-12-23), Թուիքենհամ, Մեծ Լոնդոն), անգլիացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ռասել Հայնդ ծնվել է 1823 թ. Նոթինգհեմում։ 17 տարեկանում նա ուղևորվել է Լոնդոն քաղաքացիական ճարտարագետ մասնագիտությունը սովորելու։ Չարլզ Վիտսոնի օգնությամբ թողել է ճարտարագիտությունը և աշխատանքի է ընդունվել Գրինվիչյան թագավորական աստղադիտարանում Ջորջ Էյրիի ղեկավարության տակ[2]։ Այնտեղ նա աշխատել է 4 տարի։ 1844 թ.-ից Հայնդը դարձել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանի տնօրեն։ 1853 թ. Հայնդը դարձել է «Ծովային ալմանախի» (անգլ.՝ Nautical Almanac) խմբագիր, և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1891 թ.։

Հայնդը հանդիսանում է առաջին աստերոիդների հետազոտողներից, նաև հայտնաբերել և ուսումնասիրել է փոփոխական աստղեր Նապաստակի R, Երկվորյակների U և Ցուլի T (նույնպես հայտնի է որպես Հայնդի փոփոխական միգամածություն), ինչպես նաև հայտնաբերել է Ցեֆեոսի μ աստղի փոփոխական լինելը։ Բացի այդ, Հայնդը հայտնաբերել է Nova Ophiuchi 1848 (V841 Ophiuchi), ժամանակակից ժամանակների առաջին Նոր աստղը։

Հայնդը ամուսնացել է 1846 թ., ունեցել է վեց երեխա։ Մահացել է 1895 Լոնդոնի արվարձան Տվիկենհեմում։ Նրա պատվին են անվանվել Լուսնի Հայնդ խառնարանը և (1897) Հայնդ աստերոիդը։

Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. «Մահախոսական գրառումներ։ Հայնդ, Ջոն Ռասել»։ Թագավորական աստղագիտական միության ամսական գրառումներ 56: 200 – 210։ 1896։ Վերցված է 2013-05-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]