Պյոտր Ստոյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Ստոյանով
բուլղար․՝ Петър Стефанов Стоянов
Petar stoyanov.jpg
Բուլղարիայի նախագահ
1997 թվական, Հունվարի 19 - 2002 թվական, Հունվարի 22
Նախորդող Ժելյու Ժելև
Հաջորդող Գեորգի Պիրվանով
«Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության» փոխնախագահ
2005 թվական Հոկտեմբերի 1 - 2007 թվական Հուլիսի 15
Նախորդող Նադեժդա Նեյնսկի
Հաջորդող Պլամեն Յուրկով
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական ուժերի միություն
Կրթություն՝ Սոֆիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր մայիսի 25, 1952(1952-05-25)[1][2] (70 տարեկան)
Ծննդավայր Բուլղարիա Բուլղարիա
Քաղաքացիություն Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ամուսին Անտոնինա Ստոյանովա (1952)
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ, Քաղաքացիական վաստակի համար շքանշանի շղթա, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի, «Ռումինիայի աստղ» շքանշան և Փղի շքանշան

Պյոտր Ստեֆանով Ստոյանով (բուլղար․՝ Петър Стефанов Стоянов; մայիսի 25, 1952(1952-05-25)[1][2], Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարացի քաղաքական գործիչ, Բուլղարիայի 3-րդ նախագահը (1997—2002

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Ստոյանովը ծնվել է 1952 թվականի մայիսի 25-ին Պլովդիվում։ 1976 թվականին ավարտել է Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հետագայում որպես իրավաբան աշխատել է Պլովդիվում։

Petar stoyanov (1).jpg

1992 թվականից զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, 1944 թվականից ի վեր առաջին ոչ կոմունիստական կառավարությունում՝ Ֆիլիպ Դիմիտրովի գլխավորությամբ, «Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության» անդամ է եղել։ 1994 թվականին ընտրվել է 34-րդ Ազգային Ժողովի (Բուլղարիայի խորհրդարան) պատգամավոր, նույն թվականից զբաղեցրել է «Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության» փոխնախագահի և Տուրիզմի, երիտասարդության և սպորտի փոխնախարարի պաշտոնները։ 1996 թվականին դեմոկրատական ուժերի միության անունից 66% արդյունքով հաղթել է Բուլղարիայի նախագահի պաշտոնի նախնական ընտրության ժամանակ։

1996 թվականի նոյեմբերի 2-ին Ստոյանովը ընտրվել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ՝ քվեարկության արդյունքում հավաքելով ընտրողների ձայների 59,73%-ը (2 502 517)։ 1997 թվականի հունվարի 19-ից ստանձնել է նախագահի պաշտոնը՝ փոխնախագահի պաշտոնում հաստատելով Թոդոր Քավալջիևին։ 2001 թվականին Ստոյանովը կրկին առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց երկրորդ փուլում պարտվել է Գեորգի Պիրվանովին։

2004 թվականին Ստոյանովը նշանակվել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ հանձնարարությունների դեսպան մերձդնեստրյան հակամարտության հարցերով։ 2005 թվականին կրկին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր Սմոլյան և Պլովդիվ օկրուգներից, մինչև 2007 թվականը գլխավորել է Դեմոկրատական ուժերի միությունը։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ամուսնացած է Անտոնինա Ստոյանովայի հետ, ունի երկու երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1 դասի Կրկնակի սպիտակ խաչի շքանշան, (Սլովակիա, 1997 թվականի դեկտեմբերի 3)[3]։
  • Ռումինիայի Աստղի շքանշան (Ռումինիա, 1998 թվական)։
  • Քաղաքացիական ծառայությունների շքանշանի շղթա (Իսպանիա, 1999 թվական)։
  • «Հանուն Ավստրիայի Հանրապետության ծառայությունների համար» Մեծ պատվավոր աստղ (Ավստրիա, 1999 թվական)։
  • Փղի Շքանշան (Դանիա, 2000 թվականի հոկտեմբերի 17)։
  • Ծառայությունների շքանշան (Մալթա, 2001 թվականի մարտի 12)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]