Գեորգի Տրայկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Տրայկով
բուլղար․՝ Георги Трайков Гировски
Georgi Traykov.jpg
 
Կուսակցություն՝ Բուլղարական գյուղատնտեսական ազգային միություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն բուլղարացի
Ծննդյան օր ապրիլի 8, 1898(1898-04-08)
Ծննդավայր Itea, Florina Municipality, West Macedonia Region, Հունաստան
Վախճանի օր հունվարի 14, 1975(1975-01-14) (76 տարեկանում)
Վախճանի վայր Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Flag of the Ottoman Empire.svg Օսմանյան կայսրություն և Flag of Bulgaria (1971 – 1990).svg Բուլղարիա
Ի ծնե անուն բուլղար․՝ Георги Трайков Гировски
Զավակներ Q12297944? և Boyan Traïkov?
 
Պարգևներ

Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Գեորգի Դիմիտրովի շքանշան, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Գեորգի Տրայկով (բուլղար․՝ Георги Трайков Гировски, ապրիլի 8, 1898(1898-04-08), Itea, Florina Municipality, West Macedonia Region, Հունաստան - հունվարի 14, 1975(1975-01-14), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար պետական և քաղաքական գործիչ: Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության անդամ և առաջնորդ: 1964 թվականի ապրիլի 23-ից մինչև 1971 թվականի հուլիսի 6-ը եղել է Բուլղարիայի Ազգային Ժողովի կազմի նախագահ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Տրայկովը ծնվել է 1898 թվականի ապրիլի 14-ին Հունաստանում: Հետո ընտանիքը տեղափոխվել է Վառնա[2]:

1919 թվականին դարձել է Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության անդամ: Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը, որի համար ձերբակալվել է, սակայն 1924 թվականին ներում է շնորհվել: Հաջորդող տարիների ընթացքում եղել է «Երիտասարդական գյուղատնտեսական դրոշակ» թերթի խմբագիր և Վառնայում պրոֆմիութենական ակտիվիստ[3]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Բուլղարիայի Հայրենական ճակատի աշխատանքի մեջ: Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության ձախ թևի կողմնակիցը 1943 թվականին գլխավորվել է Վառնայի Հայրենական ճակատի գավառական կոմիտեն, իսկ պետական հեղաշրջումից հետո, 1944 թվականի սեպտեմբերին դարձել է շրջանի ղեկավար: 1945 թվականին ընտրվել է Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության ղեկավարության կազմի մեջ, իսկ 1947 թվականին դարձել է նրա առաջնորդը[4]:

1946-1950 թվականներին եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար: 1947 թվականից մինչև 1956 թվականը եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1956 թվականից մինչև 1964 թվականը՝ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ[5]:

1964-1971 թվականներին եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի պրեզիդիումի նախագահ, 1971-1972 թվականներին՝ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ: 1971 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի առաջին տեղակալ:

Որդին հայտնի լրագրող Բոյան Տրայկովն է եղել, որը մահացել է 2014 թվականին: Գեորգի Տրայկովը մահացել է 1975 թվականի հունվարի 14-ին Սոֆիայում՝ 76 տարեկան հասակում:

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пътеводител по мемоарните документи за БКП, съхранявани в Централния държавен архив. Архивни справочници, том 6։ София: Главно управление на архивите при Министерския съвет. Централен държавен архив։ 2003։ էջ 425։ ISBN 954-9800-36-9։ Վերցված է 5 септември 2015 
  2. Куманов, Милен. Политически партии, организации и движения в България и техните лидери 1879 – 1949, Просвета, София, 1991, стр.218.
  3. Шарланов Диню (2009)։ История на комунизма в България. Том II. Съпротивата. Възникване, форми и обхват։ София: Сиела։ էջ 91։ ISBN 978-954-28-0544-1 
  4. Куманов, Милен. Политически партии, организации и движения в България и техните лидери 1879 – 1949, Просвета, София, 1991, стр.219.
  5. Ташев, Ташо. Министрите на България 1879-1999. София, АИ „Проф. Марин Дринов“ / Изд. на МО, 1999. ISBN 978-954-430-603-8 / ISBN 978-954-509-191-9. с. 476.