Պլեսկավիցա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պլեսկավիցա սերբ.՝ пљескавица | |
---|---|
Պլեսկավիցայի բաղադրիչները | |
Եվրոպական խոհանոց | |
Ենթատեսակ | patty? և meat product? |
Առաջացման երկիր | Սերբիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Միս, խավարտ, պանիր, կանաչ պղպեղ, համեմունքներ |
Pljeskavica Վիքիպահեստում |
Պլեսկավիցա (սերբ.՝ пљескавица), ուտեստ, որը շատ հայտնի է Բալկանյան երկրներում։ Ունի կլոր, հարթ մակերես։ Պլեսկավիցա ուտում են Սերբիայում, Բոսնիայում, Հերցեգովինայում,Չեռնոգորիայում, Մակեդոնիայում, հայտնի է նաև Ռումինիայում, Սլովենիայում, Խորվաթիայում և Բուլղարիայում։ Ավանդական պլեսկավիցան պատրաստվում է խոզի և տավարի մսի խառնուրդից տապակած եղանակով, մատուցվում է խավարտով, հացով և պանիրով։ Պլեսկավիցան լինում է տարբեր տեսակների սովորական, գուռմանային և լցոնած։
Վերջին ժամանակաշրջանում պլեսկավիցան շատ հայտնի է Եվրոպայում, այն պատրաստվում է արագ սննդի համար նախատեսված ռեստորաններում, հատկապես Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում և այն երկրներում, որտեղ շատ են հարավսլացիները։ Պլեսկավիցան մատուցվում է տաք վիճակում, համեմված տարբեր համեմունքներով։