Ալեքսանդր Պիդսուխա
Ալեքսանդր Պիդսուխա | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 16, 1918[1] |
| Ծննդավայր | Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
| Վախճանվել է | հոկտեմբերի 21, 1990[1] (72 տարեկան) |
| Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր և թարգմանիչ |
| Լեզու | ուկրաիներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
| Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Աշխատավայր | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
| Պարգևներ | |
Ալեքսանդր Պիդսուխա (ուկրաիներեն՝ Олекса́ндр Миколайович Підсу́ха, հոկտեմբերի 16, 1918[1], Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 21, 1990[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ ԽՄԿԿ անդամ՝ 1947 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կիևի մարզի Նեժիլովիչի գյուղում։ 1939 թվականին ավարտել է Խարկովի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ Մինչև 1941 թվականը Դոնեցիկի ինդուստրիալ ինստիտուտում դասավանդել է անգլերեն։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո դասախոսել է Կիևի մանկավարժական ինստիտուտում, եղել է «Դնիպրո» հանդեսի գլխավոր խմբագիր։ Այնուհետև ղեկավարել է արտասահմանում ապրող ուկրաինացիների հետ մշակութային կապերի ընկերությունը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Պիդսուխան հրատարակել է բանաստեղծությունների և պոեմների բազմաթիվ ժողովածուներ, որոնց թվում՝ «Խաղաղության զինվորները» (1948), «Հերոիկա» (1951), «Մայրական պատգամ» (1964), «Արծաթե սահմանագիծ» (1971), «Պոլեսյան եռագրություն» չափածո վեպը և այլն։
Մոսկվայի «Մոլոդայա գվարդիա» և «Սովետսկի պիսատել» հրատարակչությունները լույս են ընծայել Ալեքսանդր Պիդսուխայի բանաստեղծությունների հինգ ժողովածուները։
Գրել է նաև մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են ուկրաինական բազմաթիվ թատրոններում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[2]։
Ալեքսանդր Պիդսուխան հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օրորո՜ւմ էր ինձ...» (թարգմ.՝ Գևորգ Էմին); «Ոչնչանո՜ւմ է ամեն ինչ կյանքում...» (թարգմ.՝ Գևորգ Էմին); Գարնան նախազգացում (թարգմ.՝ Մկրտիչ Կորյուն)։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 303-305։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 302։
| ||||||||||||
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1990 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի դրամատուրգներ
- Ուկրաինացի խմբագիրներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային խմբագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով