Պենզա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պենզա | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Պենզայի մարզ | ||||
Ներքին բաժանում | Q19910489?, Zhelznodorozhny District?, Oktyabrsky District? և Pervomaysky District? | ||||
Հիմնադրված է | 1663 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1663 | ||||
Մակերես | 290,377 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մետր | ||||
Բնակչություն | ▼492 376 մարդ (հունվարի 1, 2023) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8412 | ||||
Փոստային դասիչ | 440000 | ||||
| |||||
Պենզա (ռուս.՝ Пенза), քաղաք (1663 թվական), որը գտնվում է Մերձվոլգյան բարձրության կենտրոնում՝ Ռուսաստանի եվրոպական մասում, Պենզայի մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը (1939 թվականից)։ Քաղաքն ունի մարզային նշանակություն, ձևավորում է Պենզա քաղաքի տեղական ինքնավար շրջանը[1]։
Քաղաքի բնակչությունը կազմում է 524 632 մարդ (2016)։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը կապված է Պենզա գետի անվան հետ, որի ջրափին կառուցվել է բերդ։ Գետը այս անունը կրել է դեռ այստեղ բնակեցումից շատ ժամանակներ առաջ։ Կան մի քանի վարկածներ Պենզա ջրանվան ծագման մասին։ Համաձայն մեկի՝ անվանումը մորդովական մի բառից է, որը նշանակում է «եզր, վերջ, սահման, ճանապարհի ավարտ» կամ «ճահճային, ճահճոտ»։ Պ. Վ. Զիմինայի կարծիքով անվանումը ունի կոմի լեզվից կամ նենեցական ծագում, որը նշանակում է «ընդհատվող» և նախամարի լեզվի «առու» բառերից է[2]։ Ինչպես նաև անունը կարող է սերված լինել տղամարդու Պիյանզա, Պյանզա հին մորդովական անձնանուններից[3]։ Կա նաև տարբերակ, որ սերվել է նախաուրալական լեզվից, օրինակ «Pensas»՝ կարելերեն նշանակում է «թուփ», Կարելիայում կա համապատասխանող ջրանուն՝ Պենսանիոկի գետը։
Ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենզան գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասի Մերձվոլգյան բարձրության կենտրոնում, Մոսկվայից 629 կմ (Մոսկվա-Չելյաբինսկ М-5 ավտոճանապարհով) հարավ-արևելք։ Քաղաքը գտնվում է Սուրա գետի երկու ափերին։ Քաղաքը զբաղեցնում է 305,1 կմ² տարածք։
Ծովի մակարդակից միջին բարձրությունը 174 մ է։ Ամենաբարձր կետը (ծովի մակարդակից 280 մ) գտնվում է Բոևայա լեռան վրա։ Ամենացածր կետը 134 մետրն է։
Պենզայի երկարությունը հյուսիսից դեպի հարավ 19 կմ է, արևմուտքից արևելք՝ 25 կմ։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Սուրի գետի երկու ափին։ Բացի Սուրի գետից (քաղաքի ջրային հիմնական ճանապարհը)՝ քաղաքի միջով անցնում են Պենզա, Պենզյատկա, Արդիմ, Ծեր Սուրա, Մոյկա, Բարկովկա, Պրոկոպի հոսքեր և Բեզիմյաննի գետերը[4]։ Նրանցից մի քանիսը գետնուղիներով շրջանցում են քաղաքը։
Պենզայի հիմնական գետային գոտին գտնվում է Հին Սուրի գետի մոտ։ Հին Սուրիի շրջանում գտնվում են երեք մեծ ենթատարածաշրջանային քաղաքներ՝ «Մայակ» գործարանի թաղամասը, Անգարսկի փողոցը և ԳՊԶ-24 թաղամասը։ Այն գտնվում է քաղաքի հարավ արևելյան մասում և հանդիսանում է քաղաքի սարքավորված ամենամեծ լողանալու գոտին, որն ունի չորս լողափ («Մայակ» գործարանի լողափ և երեք քաղաքային լողափեր՝ Մանկական (Անգարսկի առաջին նրբանցքում), Միջինը և Խոշորը (ԳՊԶ-24 շրջանի, Անտոնովա փողոցում))։ Գետն սկիզբ է առնում ստորին Պենզայից, Սուրիի ջրամբարից հոսելով՝ թափվում է Ախունի և դառնում փոքր գետ. ԳՊԶ-24 միկրոշրջանի հարևանությամբ Անգարական և Բերեչագանի փողոցներում վերածվում է ջրամբարի, իսկ հետո «Մայակ» գործարանի շրջանում, հոսելով ջրամբարի պատնեշից, նորից թափվում է Սուրի գետը։
Ժամային գոտի
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրորեն Պենզան գտնվում է երրորդ ժամային գոտու հենց կենտրոնում՝ (45°00′00″) և ընդգրկված է այն ժամային գոտում, որը միջազգային ստանդարտներով նախատեսված է որպես Moscow Time Zone (MSK)։ Հարաբերական տեղաշարժը միջազգային UTC կոորդինատային ժամանակից կազմում է +3։00։
Ֆլորա և բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականի Պենզայի գլխավոր պլանի համաձայն հաստատվել է, որ ամբողջ տարածքի կանաչ գոտին կազմում է քաղաքի մակերեսի ավելի քան 25%-ը և այս ցուցանիշով 1980-ական թվականներին ճանաչվել է Պովոլժիե շրջանի արվարձանների ամենականաչապատված տարածքը։
Անտառային բնական տունկերը քաղաքի տարածքում ներկայացված են Սուրիի ձախ ափին, հիմնականում լայնասաղարթ անտառներ են (կաղնու անտառների հետ մեկտեղ լորենի, թխկի, կաղամախի և կեչի), Սուրիի աջ ափին՝ սոճու լայնասաղարթախիտ անտառներ։ Ամբողջ տարածքը կազմում է ավելի քան 9,5 հազար հա։
Պենզայի տարածքի բուսաբանական այգին կոչվում է Ի. Ի Սպրիգինի անվամբ (ստեղծվել է 1917 թվականին), բաժանված է երեք մասի՝ ծառաբանական (մոտ 230 տեսակի բույսեր), համակարգված (ավելի քան 200 բույսերի տեսակ) և ծաղկա-դեկորատիվ (մոտ 100 տեսակի բույսեր), որտեղ ներկայացված են բույսեր Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Սիբիրից, Հեռավոր Արևելքից, Չինաստանից և այլ տարածաշրջաններից։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենզայի կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռը Պենզայում չափավոր սառն է և երկար, սկսվում է նոյեմբերի սկզբից և ավարտվում մարտի սկզբին, ամենասառը ամիսը փետրվարն է, միջին ջերմաստիճանը՝ -9,1 °C։ Ամառը շոգ է, տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, հուլիսի միջին ջերմաստիճանը 20,4 °C է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 5,5 °C է։ Պենզայի կլիման նման է Մոսկվայի կլիմային, բայց ցամաքայնությունը բարձր է, իսկ ներքևում տեղումները ավելի քիչ են։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պենզայի առավելագույն ցուցանիշներ գրանցման ամբողջ պատմության ընթացքում (1981—2010 թվականներ) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 7,0 | 8,5 | 17,3 | 31,1 | 35,6 | 37,7 | 39,3 | 40,4 | 33,6 | 25,6 | 16,1 | 11,0 | 40,4 |
միջին առավելագույնը (°C) | −5,5 | −5,1 | 1,0 | 12,4 | 20,8 | 24,8 | 26,6 | 24,7 | 18,2 | 9,9 | 0,6 | −4,4 | 10,3 |
միջին ջերմաստիճանը (°C) | −8,7 | −9,1 | −3,4 | 6,8 | 14,3 | 18,5 | 20,4 | 18,3 | 12,5 | 5,6 | −2,1 | −7,4 | 5,5 |
միջին նվազագույնը (°C) | −11,9 | −12,5 | −7,2 | 1,9 | 8,1 | 12,7 | 14,7 | 12,8 | 7,7 | 2,2 | −4,6 | −10,3 | 1,1 |
բացարձակ նվազագույնը (°C) | −39,9 | −40,0 | −31,1 | −20,0 | −5,6 | −1,1 | 4,7 | 0,0 | −6,4 | −17,2 | −31,1 | −40,5 | −40,5 |
տեղումների քանակը (մմ) | 38 | 31 | 35 | 33 | 42 | 65 | 59 | 51 | 52 | 47 | 48 | 41 | 542 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Օրվա տևողությունը դեկտեմբերի 21-ին 7 ժամ 32 րոպե է, հունիսի 21-ին՝ 16 ժամ 57 րոպե։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1663 թվականին որպես Ռուսական թագավորության հարավարևելյան ծայրամասի ամրոց[5], կառուցվել է կայսր Ալեքսեյ Միխայլովիչի հրամանով[6]։ 1719 թվականից քաղաքը դարձավ Պենզայի մարզի Կազան գավառի կենտրոնը։
1780 թվականին քաղաքը դարձել է Պենզա նահանգի կառավարչական (1796 թվականին՝ Պենզայի մարզի) և համանուն շրջանի կենտրոն։
- 1786 թվականին հիմնվել է Պենզայի հանրային դպրոցը՝ մեկը Ռուսաստանի հնագույն կրթօջախներից։
- 1792 թվականին Պենզայում անցկացվել է առաջին թատերական ներկայացումը, իսկ դրամատիկական թատրոնի առաջին թատերաշրջանը բացվել է հաջորդ տարի։
- 1796 թվականին Պենզան հայտարարվել է գավառական քաղաք։
- 1801 թվականին Պենզայի նահանգը վերացվել է և Պենզան դարձել է Սարատովի մարզի գլխավոր քաղաք։
- 1801 թվականին քաղաքը ևս մեկ անգամ դարձել է Պենզա գավառի կենտրոն և պահպանել այդ կարգավիճակը մինչև 1928 թվականը։
- 1837 թվականին բացվել է առաջին հանրային գրադարանը, 1838 թվականից սկսել է տպվել առաջին տեղական թերթը՝ «Պենզա նահանգի լուրը»։
- 1848 թվականին հիմնադրվել է Ռուսաստանի ամենահին ձիարշավարաններից մեկը։
- 1850 թվականին բացել է Սերգեևի անվան գրենական պիտույքների գործարանը։
- 1858 թվականին տեղի է ունեցել հրդեհ, որն այրել է գրեթե ամբողջ քաղաքը։ Նույն թվականին սկսել է աշխատել Սոկոլովի անվան երկաթաձուլարանը։
- 1873 թվականին բացվել է Ռուսաստանի առաջին կրկեսը։
- 1874 թվականին բացվել է երկաթուղային երթևեկության Մորշանսկ-Սիզրան ճյուղը։
- 1907 թվականին մարզպետ է նշանակվել Իվան Ֆրանցևիչ Կոշկոն։ Այս պաշտոնում նա մնացել է մինչև 1910 թվականի հոկտեմբերի 19-ը։
1918 թվականի ամռանը կարճ ժամանակով վերցվել է Չեխոսլովակյան կորպուսից։
1928 թվականին նահանգների և գավառների լուծարումից հետո Պենզան դարձել է Պենզայի շրջանի և միաժամանակ Միջվոլգյան տարածաշրջանի Պենզայի օկրուգի կենտրոն, 1930 թվականին դարձել է Մերձվոլգյան տարածաշրջանի (Կույբիշևսկ մարզի), իսկ 1937 թվականին՝ Տամբովի մարզի կենտրոն։
1939 թվականի փետրվարի 4-ին Պենզան դարձել է նորաստեղծ Պենզա տարածաշրջանի կենտրոն։ Նույն թվականին բացվել է ուսուցչական ինստիտուտ, ավելի ուշ վերածվել է մանկավարժական համալսարանի։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին շատ ձեռնարկություններ քաղաքից տարհանվել են դեպի երկրի արևմուտք, որը նշանավորել է արդյունաբերական աճի սկիզբը. 1943 թվականին բացվել է արդյունաբերական ինստիտուտը (այժմ՝ Պենզայի պետական համալսարան)։
1985 թվականին քաղաքը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենզան բաժանվում է չորս քաղաքային շրջանների[1][7][8][9]
- Երկաթուղային՝ 115 589 մարդ,
- Լենինյան՝ 92 568 մարդ,
- Հոկտեմբերյան՝ 181 530 մարդ,
- Մայիսմեկյան՝ 134 945 մարդ։
Պենզան հաշվվում են 10 հրապարակ, 532 փողոց, 38 նրբանցք, 391 նրբափողոց, 2 պողոտա, 3 առափնյա փողոց։ Ամբողջ ճանապարհա-փողոցային ցանցի երկարությունը կազմում է 630,3 կմ[10]։
Տեղական ինքնակառավարման մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենզա քաղաքի կանոնադրության համաձայն՝ քաղաքի բարձրագույն տեղական ինքնակառավարման մարմինը Պենզայի քաղաքային դուման է, որտեղ ընտրվում են 35 մարդ 5 տարի ժամկետով։ Դուման իր կազմից ընտրում է քաղաքապետին, որը միաժամանակ հանդիսանում է դումայի նախագահ[11]։ Քաղաքապետարանի վարչությունը տեղական ինքնակառավարման մարմինն է համարվում։ Մինչև 2005 թվականը վարչության ղեկավարն ընտրվում էր համաժողովրդական քվեարկությամբ, և քաղաքապետի պաշտոն գոյություն չուներ։
1992-1993 և 1996-2004 թվականներին քաղաքի ղեկավարը եղել է Ալեքսանդր Սերաֆիմովիչ Կալաշնիկովը, 1996 և 2000 թվականներին երկու անգամ հաստատել է իր մանդատը ընդհանուր ընտրություններում։ 2005 թվականի մայիսի 6-ին դուման որոշում է ընդունել քաղաքապետի պաշտոնում նշանակել Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պաշկովին, 2005 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Ռոման Բորիսովիչ Չերնովին, իսկ 2014 թվականի հունիսի 20-ին՝ Լարիսա Յուրևնա Ռյաբիխինային։ 2012 թվականի հոկտեմբերի 26-ից 2014 թվականի սեպտեմբերի 24-ը քաղաքի գլխավորը եղել է Յուրի Պետրովիչ Ալպատովը[12][13]։ 2014 թվականի հուլիսի 18-ին արտահերթ նիստերից հետո քաղաքի դուման գլխավոր քաղաքապետ ընտրել է Յուրի Իվանովիչ Կրիվովին։ 2015 թվականի նոյեմբերի 18-ից այժմ գլխավորը Սերգեյ Վլադիմիրովիչ Վոլկովն է։
2014 թվականի սեպտեմբերի 24-ին Պենզա քաղաքի դումայի պատգամավորները VI համագումարի առաջին նիստի ժամանակ ընտրել են Վիկտոր Նիկոլաևիչ Կուվայցևին։
Պաշտոնական խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենզա քաղաքի զինանշանը ստեղծվել է պատմական սովորույթների ժառանգորդության հիման վրա, պատրաստված է զինանշանագիտական կանոններով պատմական խորհրդանշական-զինանշագիտական համակարգի ոճով։ Զինանշանում կանաչ վահանի վրա պատկերված են երեք ոսկե խրձեր՝ ցորենի, գարու և կորեկի, որոնք կանգնած են ոսկե հողի վրա։ Գերագույն խորհրդի կողմից հաստատվել է 1781 մայիսի 28-ին (հին ոճով) և համարվում է Ռուսաստանի քաղաքների ամենահին զինանշաններից մեկը։
Զինանշանում պատկերված կանաչ դաշտում ոսկե գետնին կանգնած երեք ոսկե խրձերը նշանակում են տեղական հողերի հողագործության հարստությունը և ազնվությունը, այն փոխառված է պենզական գնդի զինանշանից, նկարը, որը պատկերված է վերին ձախ անկյունում, զորագնդի դրոշի մոտ դրոշաձողն է։ Կանաչը խորհրդանշում է հույս, ուրախություն, լիություն։ Ոսկին խորհրդանշում է հարստություն, արդարադատություն։ Բանակի գնդի խորհրդանիշը կազմել է իտալացի կոմս Ֆրանցիսկ Սանտին, Սենատը զինանշանը գրանցել, հաստատել է 1730 թվականի մարտի 8-ին[14]։
Պենզա քաղաքի դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն կտոր՝ լայնության և երկարության 2։3 հարաբերակցությամբ, կանաչ գույնի վրա պատկերվել են երեք ոսկեգույն խրձեր (զինանշանի զարդապատկեր) և ոսկեգույն ուղղահայաց շերտեր (կտոր 1։5 երկարության վրա), պաստառի հակառակ երեսի պատկերը հայելային կերպով ընդօրինակվում է մյուս երեսին[14]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 1-ին Պենզան Ռուսաստանի Դաշնության 1112 առավել խիտ բնակեցված քաղաքների ցուցակում 35-րդ տեղն էր և 86-րդը՝ եվրոպական քաղաքների մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Устав города Пензы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «В Пензе, которой нет, текла река Пенза». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ М. С. Полубояров. Мир древних топонимов Արխիվացված 2021-02-23 Wayback Machine // Древности Пензенского края в зеркале топонимики. М., 2003. С. 148—150.
- ↑ В государственном водном реестре реки Старая Сура, Барковка и Мойка, а также ручей Прокоп не значаться
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 19. Отоми — Пластырь. 1975. 648 стр., илл.; 29 л. илл. и карт.
- ↑ «Пензенская энциклопедия». НИ «Большая Российская энциклопедия», Москва, 2001. Стр. 444.
- ↑ Закон «Об административно-территориальном устройстве Пензенской области»
- ↑ Устав Пензенской области
- ↑ «Численность населения Пензенской области на 1.01.2013 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ ««Весь Пензенский край»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Устав города Пензы. Пенза 7 | Портал Пензенской области». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Временно исполнять обязанности сити-менеджера Пензы будет Лариса Рябихина». Информационное агентство «PenzaNews» — Политика. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Депутаты удовлетворили прошение мэра Чернова об отставке». ИА «ПензаИнформ» — Новости — Политика. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 14,0 14,1 «Символика города Пензы». Пензенская городская дума. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենզա» հոդվածին։ |
|