Պավել Կուզնեցով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կուզնեցով
Ծնվել էնոյեմբերի 5 (17), 1878[1]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էփետրվարի 21, 1968(1968-02-21)[3][4][5] (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և տեքստիլ նկարիչ
Ոճօրիենտալիզմ և սիմվոլիզմ[6]
ԱշակերտներՊյոտր Մալցև
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Pavel Kuznetsov Վիքիպահեստում

Պավել Վարֆոլոմեևիչ Կուզնեցով (ռուս.՝ Павел Варфоломеевич Кузнецов, նոյեմբերի 5 (17), 1878[1], Սարատով, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 21, 1968(1968-02-21)[3][4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս գեղանկարիչ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1928)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սրբապատկերների նկարիչ Վարֆոլոմեյ Ֆեդորովիչ Կուզնեցովի ընտանիքում։ Նրա հայրական պապը այգեպան է եղել։ Երբ Կուզնեցովի գեղարվեստական հակումները որոշակի են դարձել, ընդունվել է Սարատովի գեղարվեստի սիրահարների միությանը կից «Գեղանկարչության և նկարչության ստուդիա», որտեղ 1891-1896 թվականներին սովորել է Վասիլի Վասիլևիչ Կոնովալովի և Հեկտոր Պավլովիչ Սալվինի-Բարակկիի ղեկավարությամբ։ Այնտեղ Վիկտոր Էլպիդիֆորովիչ Բորիսով-Մուսատովի հետ հանդիպումը լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես նրա, այնպես էլ նրա համադասարանցի և ընկեր, ականավոր քանդակագործ Ալեքսանդր Տերենտևիչ Մատվեևի, ինչպես նաև Սարատովի ողջ գեղարվեստական երիտասարդության վրա։

Պավել Վարֆոլոմեևիչ Կուզնեցով և Ալեքսանդր Տերենտևիչ Մատվեև, 1909-1910

1897 թվականին փայլուն հանձնել է ընդունելության քննությունները Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում և սովորել նախ Աբրամ Եֆիմովիչ Արխիպովի, ապա՝ Կոնստանտին Ալեքսեևիչ Կորովինի և Վալենտին Ալեքսանդրովիչ Սերովի մոտ։ Ուսումնառությունը նրան տվել է ընկերների և համախոհների լայն շրջանակ, որոնք հետագայում ստեղծել են «Գոլուբայա ռոզա» գեղարվեստական միավորումը։

1902 թվականին մտերմացել է Վալերի Յակովլևիչ Բրյուսովի և սիմվոլիստների հետ։ Համագործակցել է նաև սիմվոլիստական հրատարակությունների՝ «Արվեստ», «Ոսկե գեղմ» ամսագրերի հետ, եղել «Արվեստի աշխարհ» միավորման անդամ։ 1902 թվականին Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկինի և Պյոտր Սավվիչ Ուտկինի հետ համատեղ նկարազարդել են Սարատովի Կազանյան Աստվածամոր տաճարը։ Գտնվելով այն ժամանակվա գեղարվեստական մտքի առաջնագծում (մասնակցելով «Արվեստի աշխարհի» գործունեությանը)՝ եկեղեցում տաղանդավոր երիտասարդները փորձել են ազատվել կանոններից, ինչը առաջացրել է հասարակության վրդովմունքը, որոնք էլ ոչնչացրել են նրանց զարդանկարները։

1904 թվականին եղել է «Կարմիր վարդ» ցուցահանդեսի կազմակերպիչներից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է «Կապույտ վարդ» արվեստի միության ձևավորմանը, որը վերջնականապես կայացել է 1907 թվականի համանուն ցուցահանդեսից հետո։

1906 թվականին Սերգեյ Պավլովիչ Դյագիլևի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ այցելել է մասնավոր արվեստի ստուդիաներ, իսկ նրա աշխատանքները մասնակցել են ռուսական արվեստի ցուցահանդեսին, ինչի արդյունքում Կուզնեցովն ընտրվել է Աշնանային սալոնի անդամ (ցմահ)։ Եղել է «Արվեստի աշխարհ», «Ռուս նկարիչների միություն», «Չորս արվեստ» միավորումների անդամ։

20-րդ դարի սկզբին Կուզնեցովի ստեղծագործական կյանքում ճգնաժամ է առաջացել։ Սկսվել են կրկնօրինակումներ, թվում էր, թե վարպետն արդեն իրեն սպառել է։ Սակայն Պովոլժիեի տափաստաններ (1911-1912) և Միջին Ասիա (1912-1913) ուղևորություններից հետո Կուզնեցովի ստեղծագործական հանճարը կրկին բարձրացավ, նույնիսկ ավելի բարձր, քան «Կապույտ վարդի» ժամանակաշրջանում։ Մնալով նուրբ, նուրբագեղ նկարիչ, որը ունակ է «մի երազանքը մեկ այլ երազանքից բաժանելու», Ասիայում շրջագայություններից նա իր հետ էր բերել Արևելքի ռիթմն ու պոետիկան և արևելյան ժողովուրդների հազարամյա պատմության շունչը։ Գունային մատուցման պարզությունն ու նրբությունը, սյուժեի խորհրդավորությունը՝ նրա «Ղրղզական սյուիտը» և դրան կից «Բուխարա շարքը» Կուզնեցովին դասել են համաշխարհային մակարդակի նկարիչների շարքին։

Հեղափոխության տարիներին աշխատել է մեծ եռանդով, մասնակցել «Ազատագրության ուղի» ամսագրի հրատարակմանը, մանկավարժական աշխատանք է կատարել, ղեկավարել Կրթության ժողովրդական կոմիսարիատի կերպարվեստի բաժնի գեղանկարչության սեկցիան (1919-1924), ստեղծել արևելյան մոտիվների նոր տարբերակներ, որոնցում նկատելի էր հին ռուսական գեղանկարչության ազդեցությունը, նկարել է կնոջ՝ Ելենա Միխայլովնա Բեյբուտովայի գեղեցիկ դիմանկարները, ձևավորել «Թուրքեստան» և «Լեռնային Բուխարա» (1922-1923) վիմագրական շարքերը։

1923 թվականին Կրթության ժողովրդական կոմիսարիատի գործուղումով մասնակցել է Փարիզի անհատական ցուցահանդեսին (մեկնել է Բեյբուտովայի հետ), որից հետո ստեղծվել են հանրահայտ «Փարիզյան կատակերգուները»։

Ղրիմ և Կովկաս կատարված ուղևորությունները (1925-1929) ստեղծագործական բացահայտումներ են բերել նկարչին։ Լույսով և էներգետիկ շարժումներով հագեցած՝ նրա ստեղծագործությունների կոմպոզիցիան խորություն է ձեռք բերել, որի վառ օրինակն է նրա «Խաղողի բերքահավաքը» (1928) հանրահայտ մեծանկարը։ Նկարիչը ձգտել է ընդլայնել իր կտավների թեմաները՝ դիմելով աշխատանքի և սպորտի թեմաներին։ Նկարչի կարծիքով, 1930 թվականին Հայաստան կատարած իր ճանապարհորդությունը խթան է հանդիսացել մի շարք կտավների ստեղծման համար, որոնցում զգացվել է «մոնումենտալ շինարարության հավաքական պաթոսը, որտեղ մարդիկ, մեքենաները, կենդանիները և բնությունը միաձուլված են մեկ հզոր ակորդի մեջ»։ 1920-ականների վերջի և 1930-ականների սկզբի աշխատանքները Կուզնեցովի ստեղծագործական վերելքի վերջին, երրորդ բարձրագույն կետն են եղել։

Եղել է «Չորս արվեստ» գեղարվեստական ընկերության կազմակերպիչն ու նախագահը (1924-1931)։ 1928 թվականին Կուզնեցովին շնորհվել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գոծիչի կոչում։ 1917-1937, 1945-1948 թվականներին դասավանդել է Վխուտեմասում, Բարձրագույն գեղարվեստա-տենիկական արվեստանոցում, Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում և այլ ինստիտուտներում։ Կանքի վերջին երեք տասնամյակների ընթացքում չի դադարել ակտիվորեն աշխատել հիմնականում բնանկարի և նատյուրմորտի ժանրում։ Այդ գործերից մի քանիսը գտնվում են Սարատովի Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի անվան արվեստի պետական թանգարանի հավաքածուում։

Մահացել է Մոսկվայում 1968 թվականի փետրվարի 21-ին։ Թաղվել է Վվեդենսկոե գերեզմանատանը (7-րդ տեղամաս)։ Ավելի ուշ նրա կողքին թաղվել է կինը[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապույտ շատրվան (տեմպերա, 1905, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Առավոտ (տեմպերա, 1905, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Ծնունդ (1906),
  • Փարախում քնածը (1911),
  • Միրաժը տափաստանում (տեմպերա, 1912, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Երեկոն տափաստանում (տեմպերա, 1912, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Ոչխարների խուզում (1912),
  • Անձրև տափաստանում (1912),
  • Թեյարան (1912),
  • Նատյուրմորտ ճապոնական փորագրությամբ (1912),
  • Գուշակություն (1912),
  • Թռչունների շուկա (1913),
  • Բուդդայական տաճարում (1913),
  • Մրգերի հավաքում, Ասիական շուկա (Կազանի կայարանի նկարազարդման էսքիզներ, 1913-1914, չի իրականացվել),
  • Աղբյուրի մոտ (1919-1920),
  • Ուզբեկուհին (1920),
  • Թռչնանոց (1920 թվականների սկիզբ),
  • Լեռնային Բուխարա (ավտոլիտոգրաֆիաների շարք, 1923),
  • Թուրքեստան (ավտոլիտոգրաֆիաների շարք, 1923),
  • Փարիզյան կատակերգուներ (1924-1925),
  • Ծխախոտագործ բանվորուհիներ (1926, Կրասնոդարի մարզային արվեստի թանգարան),
  • Հովիվների հանգիստը (սեկկո, 1927, Ռուսական պետական թանգարան),
  • Խաղողի բերքահավաք (պաննո, 1928),
  • Ղրիմյան կոլտնտեսություն (պաննո, 1928),
  • Քանդակագործ Ա. Տ. Մատվեևի դիմանկարը (1928),
  • Կամուրջ Զանգու գետի վրա (1930),
  • Մայրը (սեկկո, 1930, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Բամբակի տեսակավորում (1931, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Արթիկի տուֆի մշակում (1929, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Պուշբոլ (1931, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Ոչխարների խուզում (77,5×81,5, գունամատիտ, տեմպերա, կտավ, Ռուսական թանգարան)։

Թատերական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շակունտալա»։ Նախաբանի տեսարան 1914, Մոսկվա

Կուզնեցովն աշխատել է թատերական հարդարանքի ասպարեզում։ Իրեն դրսևորել է որպես ինքնատիպ թատերական նկարիչ։ Նրա նշանավոր աշխատանքներից են՝

  • Կալիդասայի «Շակունտալա»Կամերային թատրոնում, 1914, բեմադրել է Ալեքսանդր Յակովլևիչ Թաիրովը,
  • «Հոգևոր օր Տոլեդոյում». Կամերային թատրոն, 1915,
  • «Վ. Կամենսկու «Ստենկա Ռազին» պիեսի առաջին գործողության դեկորացիայի էսքիզ, 1918,
  • «Բալետի վարագույրի էսքիզ՝ Ն. Ա. Ռիմսկու սյուիտի հիման վրա,
  • Կորսակովա «Շեհերազադե», 1923,
  • «Կախարդված այգին. Բեմադրության ձևավորում Ի.Ֆ. Ստրավինսկու «Հրեղեն թռչուն» բալետի համար, 1923։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարիզ (1906)
  • «Կապույտ վարդ» (1907)
  • «Արվեստի աշխարհ» (1913)
  • Փարիզ (1923)

1974 թվականին Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան արվեստի թանգարանում կայացել է Կուզնեցովի աշխատանքների ցուցահանդեսը։ Դրա համար վերականգնվել է նկարչի 36 կտավ։ Աշխատանքին մասնակցել են բազմաթիվ հայտնի նկարիչ ռեստավրատորներ, այդ թվում՝ Սարատովցի ռեստավրատորներ Վ. Ա. Սոլյանովը, Վ. Վ. Լոպատինը և մոսկովյան ռեստավրատորների խումբը՝ Պավել Իվանովիչ Բարանովի գլխավորությամբ։

Ղրիմը Կուզնեցովի ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Կուզնեցովի ստեղծագործությունների մի մասը ստեղծվել են Ղրիմում։ «Ղրիմի ճարտարապետական հուշարձանները և բնական արգելոցները ռուսական կերպարվեստում» վիրտուալ ցուցահանդեսում կարելի է դիտել Պավել Կուզնեցովի աշխատանքները Ռուսաստանի արվեստի թանգարանների հավաքածուներից, ինչպես նաև Ղրիմում աշխատած այլ նկարիչների գործեր, որտեղ ընդգրկված են 500-ից ավելի ստեղծագործություններ[8]։

Ժառանգորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների սկզբին Կուզնեցովի և Բեբուտովայի պաշտոնական ժառանգները՝ Պավել Միխայլովիչ Կուզնեցովը, Օլգա Միխայլովնա Դուրիլինան, Վալերիա Վալերիևնա Բեբուտովան, ավելի քան չորս հարյուր գեղանկարչական կտավներ են նվիրաբերել Ա.Ն. Ռադիշչևի անվան թանգարանին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эфрос А. Юбилейный эпилог. П. Кузнецов М.: Русское искусство, 1923. — № 2-3, с. 6.
  • Выставка картин заслуженного деятеля искусства проф. живописи Павла Кузнецова. Вступительная статья А. Луначарского. М. Изд-во Государственной Третьяковской галереи. 1929. 48 с.
  • Ромм А. Г. П. В. Кузнецов.- М., 1960.
  • Алпатов М. В. П. В. Кузнецов. - М., 1972.
  • Сарабьянов Д. П. Кузнецов. — М.: Советский художник, 1975, с. 19.
  • Мочалов Л. В. Павел Кузнецов: 1878-1968.- Л.: Художник РСФСР, 1979.

Ավտոլիթոգրաֆների ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [Натюр-морт] в литографиях / С. Герасимов, Н. Григорьев, Павел Кузнецов, А. Лентулов, А. Осмеркин, Н. Синезубов, Р. Фальк, Н. Чернышев, А. Шевченко, Д. Штеренберг. — Б. м. : Б. и., 1921. — 11 л. ил. в папке; 21 см.
  • Кузнецов П. Туркестан. 1-я серия рисунков Павла Кузнецова со вступительной статьёй художника. — М.; Пг.: ГИЗ, 1923. 22,4х17,2 с— 14 листов автолитографий. Тираж 2000 экз.[9]
  • Кузнецов, П. В. Туркестан. Автолитографии. II-ая серия рисунков. М.-Пг.: Государственное издательство, 1923. 14 л. ил. 37х29 см. 2000 экз.
  • Павел Кузнецов Автолитографии в красках. Горная Бухара. М. Государственное издательство. 1923. 16 цветных литографий.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Кузнецов Павел Варфоломеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Кузнецов Павел Варфоломеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Pavel Varfolomeevich Kuznetsov (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Burleigh-Motley M. Kuznetsov, Pavel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T048401
  6. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  7. «Кузнецов Павел Варфоломеевич, 17.11.1878-21.02.1968». bozaboza.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Виртуальная выставка из коллекции Русского музея и 40 музеев России». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  9. «Павел Кузнецов. Туркестан.Литографии. 1923 г. | Частная коллекция». Частная коллекция (ռուսերեն). 2017 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կուզնեցով (նկարիչ)» հոդվածին։