Պասկալ Մերսիե
Պասկալ Մերսիե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1944[1][2][3][4] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բեռն[1] |
Գրական անուն | Pascal Mercier |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր և ոչ գեղարվեստական գրող |
Լեզու | գերմաներեն |
Ազգություն | շվեյցարացի |
Քաղաքացիություն | Շվեյցարիա,![]() |
Կրթություն | դասական բանասիրություն, փիլիսոպայություն Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի; Հարվարդի համալսարան, ԱՄՆ |
Թեմաներ | ժամանակի փիլիսոփայություն, բարոյախոսության փիլիսափայություն, էպիստեմիոլոգիա |
Ուշագրավ աշխատանքներ | Night Train to Lisbon? |
Անդամակցություն | Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Բեռլինի ազատ համալսարան և Մարբուրգի համալսարան |
Պարգևներ | Մարի Լուիս Կաշնիտցի մրցանակ և Tractatus Award? |
Փիթեր Բիերի (գերմ. Peter Bieri) (ծնվ. 1944 թվականի հունիսի 23), ժամանակակից շվեյցարացի գրող և փիլիսոփա է, ով հայտնի է Պասկալ Մերսիե (Pascal Mercier) գրական կեղծանունով և իր լայն ճանաչություն վայելող «Գիշերային գնացք դեպի Լիսաբոն» վեպի շնորհիվ։
Բովանդակություն
Մանկության և երիտասարդության[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիերին մեծացել է միջին խավի ընտանիքում Բեռնի արվարձաններից մեկում։ Նրա հայրը եղել է կոմպոզիտոր։ Մանուկ հասակում Փիթերը կարդացել է Կարլ Մայի 53 վեպը և հաճույքով խաղացել ֆուտբոլ։ Իր խոսքերով, 1954 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը նա առաջին անգամ դիտել է հեռուստացույցով։ Ավարտել է Բերնի Կիրխենֆելդ (Kirchenfeld) գիմնազիան։ Ավագ դպրոցում նա սովորել է լատիներեն, հունարեն և եբրայերեն[5]։
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիերին ուսուցանել է փիլիսոփայություն, Անգլիայի և Հնդկաստանի երկրագիտություն Լոնդոնում և Հայդելբերգում. Նա ստանում է դոկտորի գիտական աստիճանը, ունենալով Դիթեր Հենրիխին /Dieter Henrich/ և Էրնեսթ Տուգենդատին /Ernst Tugendhat/ որպես իր գիտական ղեկավարներ իր ժամանակի փիլիսոփայության վերաբերյալ աշխատանքի շնորհիվ։ Դոկտորականի հաստատումից հետո Բիերին աշխատեց որպես դասախոս Հայդելբերգի համալսարանում[6]։
Գրական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասկալ Մերսիե (Pascal Mercier) կեղծանունով Փիթեր Բրիերին հրապարակել է չորս վեպ՝
- Պերլմանի լռությունը (Perlmanns Schweigen). վեպ, Albrecht Knaus հրատարակություն, Մյունխեն 1995, ISBN 3-442-72135-0.
- Դաշնամուր լարողը (Der Klavierstimmer). վեպ, Albrecht Knaus հրատարակություն, Մյունխեն 1998, ISBN 3-442-72654-9.
- Գիշերային գնացք դեպի Լիսաբոն (վեպ). (Nachtzug nach Lissabon) վեպ, Hanserհրատարակություն, Մյունխեն 2004, ISBN 3-446-20555-1.
- Լիա (Lea) նովել, Hanser հրատարակություն, Մյունխեն 2007, ISBN 978-3-446-20915-2.
2006 թվականին նրան շնորհվել է Մարի-Լուիզ Կախսնիցի մրցանակ իր գրական աշխատանքների համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122434080 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ Կաղապար:Webarchiv
- ↑ Bieri's CV
|