Պաուլ Կամերեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաուլ Կամերեր
Paul Kammerer.jpg
Ծնվել է օգոստոսի 17, 1880(1880-08-17)[1][2]
Ծննդավայր Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել է սեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[3][1][2] (46 տարեկանում)
Մահվան վայր Puchberg am Schneeberg, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Կրթություն Վիեննայի համալսարան և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն կենդանաբան և համալսարանի պրոֆեսոր
Աշխատավայր Վիեննայի համալսարան
Ստորագրություն
Paul Kammerer signature.jpg
Paul Kammerer Վիքիպահեստում

Պաուլ Կամերեր (անգլ.՝ Paul Kammerer, օգոստոսի 17, 1880(1880-08-17)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - սեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[3][1][2], Puchberg am Schneeberg, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի կենդանաբան: Հայտնի է այն փորձերի շնորհիվ, որոնցով փորձել է բազմացնել երկկենցաղներին այնպիսի միջավայրում, որը չի համապատասխանում նրանց բնական միջավայրի պայմաններին: Կամերերն ուսումնասիրել է այդպիսի ներգործության էֆեկտները ստացվող սերնդի վրա` նպատակ ունենալով ապացուցել առկա նախանշանների ժառանգման լամարկիզմի տեսությունը[4]: Այս փորձերի արդյունքները ճանաչվել են կեղծված կամ պարզապես սխալ[5][6]:

«Նեյչր» (անգլ.՝ Nature) գիտական ամսագրում նրա փորձերի արդյունքների կեղծումն ապացուցելուց վեց շաբաթ անց Կամերերը ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Կամերերը ծնվել է 1880 թվականի օգոստոսի 17-ին Վիեննայում[8]:

1904 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը, որտեղ հետագայում դասավանդել է փորձարարական կազմաբանություն[9]:

1902-1923 թվականներին աշխատել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի Փորձարարական կենսաբանության ինստիտուտում[10]:

Փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր փորձերում Կամերերը բազմացրել է տարբեր երկկենցաղների նրանց համար ոչ բնորոշ պայմաններում: Այսպես, պրոտեյները (լատ.՝ Proteidae), որոնք ապրում էին քարանձավներում, փորձերի արդյունքում վերադարձվում էին լուսային միջավայր: Դրա արդյունքում նրանց տեսողությունը զգալիորեն բարելավվում է իրենց բնական վիճակից, իսկ մաշկը ստանում է ավելի մուգ գույն: Կենդանածնության փոխարեն նրանք սկսել են ձվադրում կատարել: Կամերերը այս նշանները, որոնք դրսևորվում էին արտաքին միջավայրի ներգործությամբ, համարում էր ժառանգական: Սակայն իրականում այդ օրինակը ոչ ժառանգական մոդիֆիկացված փոփոխություն էր[6]:

Հրային սալամանդրաների հետ կատարած իր փորձերում Կամերերը թրթուրներ է աճեցրել տարբեր գունավորումների սուբստրատներում, և նրանք, կախված սուբստրատի գունավորումից, ձեռք են բերել կա'մ կարմիր, կա'մ սև գույն: Հետագա սերունդներում այդ էֆեկտն ուժեղացել է: Սակայն Կեմերերի կողմից նման փոփոխությունների (իրականում դրանք նույնպես հանդիսանում էին մոդիֆիկացիոն փոփոխականությամբ) մեկնաբանությունը` որպես ձեռքբերովի նշանների ժառանգում, փորձի կառուցման մեթոդական սխալների արդյունք էր. օգտագործվում էին գենետիկորեն տարաբնույթ էակներ և դրան հետևող «անգիտակցական արհեստական ընտրություն»[6][4][11]:

1920-ական թվականներին Կամերերը քննադատության է արժանացել ինչպես իր քաղաքական հայացքների, այնպես էլ իր այդ փորձերի համար: Նրա ելույթները ԱՄՆ-ի մի շարք առաջնակարգ համալսարաններում տարակուսանքի ու քննարկումների բուռն ալիք են բարձրացրել ԶԼՄ-ներում, որից նա մշտապես ստիպված էր պաշտպանվել[12][13]:

1926 թվականին Կամերերը խորհրդային կառավարության հրավերով, որը հաշվի էր առել Կամերերի սոցիալիստական հայացքները, մտադրված էր ընդմիշտ հաստատվել ԽՍՀՄ-ում և աշխատել Կոմունիստական ակադեմիայի իր սեփական լաբորատորիայում[13]: Ահա ինչ է գրում այդ մասին խորհրդային և ամերիկացի կենսաբան, գենետիկ Վալերի Սոյֆերը.

Այդ պահին նրա մտերիմ և վստահությունը վայելող լաբորանտը կասկածվել է խաբեբայության մեջ: Նրա ձեռքը բռնել են տառացիորեն այն պահին, երբ վերջինս վանդակում սև ավազին նստած խեղճ սալամանդրի մաշկի տակ թանաք է ներարկել: «Ճիշտ ժառանգականությամբ» հանելուկներով արկղիկը բացահայտվում է: Խաբեբայությունների մեջ մեղադրանքի ստվերը բնականաբար ընկնում է նաև Կամերերի վրա: Իրավիճակի բարոյական հարվածից խիստ ազդվելով` նա կյանքին վերջ է դրել ինքնասպանությամբ[14]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաուլ Կամերերը Վիեննայի համալսարանում կենդանաբանություն ուսումնասիրելու հետ միաժամանակ Վիեննայի կոսերվատորիայում կոնտրապունկտ է սովորել Ռոբերտ Ֆուքսի մոտ, սակայն գիտության նկատմամբ հետաքրքրությունը գերակշռել է:
  • Կամերերի կիրքը եղել է համընկնումների հավաքագրումը: Նա «Սերիաների օրենք» (գերմ.՝ Das Gesetz der Serie) գիրք է տպագրել, որում թվարկել է համընկնումների մոտ 100 պատմություն. դրանք նրան հանգեցրել են սերիականության տեսության ձևակերպմանը: Նա աքսիոմի պես հռչակել է, որ ալիքների հետ կապված բոլոր իրադարձությունները սերիական են: Այդ ուժերն են առաջացնում այն երևույթը, որը մենք ընդունում ենք որպես գագաթնակետեր, այսինքն` իրադարձությունների խումբն ու համընկնումները: Կամերերը, օրինակ, հայտնի էր նրանով, որ զբոսայգիներում գրառում էր անցորդների թիվը, հովանոց կրող մարդկանց թիվը և համանման այլ երևույթներ: Անդրադառնալով նրա գրքին` Ալբերտ Այնշտայնը նրա սերիականության գաղափարն անվանել է հետաքրքիր և ոչ մի դեպքում ոչ աբսուրդային:
  • Կամերերն իր գիտական գրադարանը կտակել է Կոմունիստական ակադեմիային[15]:

Ֆիլմ «Սալամանդրա»[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Գրիգորի Ռոշալը Անատոլի Լունաչարսկու սցենարով նկարահանել է «Սալամանդրա» գեղարվեստական ֆիլմը, որի սյուժեն հիմնված է Կամերերի կենսագրության վրա:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bestimmung und Vererbung des Geschlechtes bei Pflanze, Tier und Mensch (1913);
  • Allgemeine Biologie (1915);
  • Des Gesetz der Serie (1919);
  • Breeding experiments on the inheritance of acquired characters (статья в «Nature» 12 мая 1923 г.);
  • The Inheritence of Acquired Characteristics (1924);
  • Neuvererbung oder Vererbung erworbener Eigenschaften (1925);
  • Der Artenwandel auf Inseln und seine Ursachen (1926).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Каммерер Пауль // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 Гайсинович, 1973, Пытался экспериментально доказать наследование приобретённых признаков и обосновать ламаркизм. Однако несоблюдение строгих требований, предъявляемых к подобным экспериментам, вызвало критику ряда работ К. др.
  5. Noble G. K. Kammerer’s Alytes. // Nature. — № 118. — P. 209—211
  6. 6,0 6,1 6,2 Иорданский, 2001
  7. Гайсинович, 1973, После выдвинутого против него обвинения в научной фальсификации покончил жизнь самоубийством
  8. Гайсинович, 1973
  9. Гайсинович, 1973, Окончил Венский университет (1904) и там же читал курс экспериментальной морфологии.
  10. Гайсинович, 1973, В 1902-23 сотрудник организованного при его участии института экспериментальной биологии Австрийской АН.
  11. Сойфер, 2005, Учёные к тому времени на основе множества экспериментов пришли к выводу, что организмы не могут менять наследственность при изменении условий окружающей среды. Правило о ненаследуемости изменений тела, возникших из-за перемен в условиях существования, из-за того или иного воспитания, травм и тому подобных причин, стало законом. И вдруг Каммерер опубликовал результаты опытов с саламандрами, в которых он будто бы доказал, что в зависимости от того, на каком песке находились в вольерах животные, они становились желтыми или черными. Он утверждал, что эти изменения сохраняются в нескольких последующих поколениях, иными словами, наследуются животными.
  12. Гайсинович, 1973, За пацифистские, атеистические и антирасистские взгляды К. подвергался преследованию со стороны шовинистически настроенных нем. учёных.
  13. 13,0 13,1 Сойфер, 2005, Неудивительно поэтому, что имя Каммерера стало популярным в советской стране. А сам Каммерер был известным социалистом, не находившим большого сочувствия в среде коллег на Западе. Во второй половине 1920-х годов Каммереру пришлось постоянно отбиваться от критиков его опытов и от противников его идейных устремлений. Он съездил в США, выступил там в нескольких ведущих университетах, поднялась полемика в печати, и ему приходилось отбиваться по нескольким направлениям. В этот момент Советское правительство, учтя социалистические наклонности австрийского биоло­га и созвучную с коммунистическими идеями направленность его идей в науке,­ пригласило его переехать в СССР насовсем, где бы ему предоставили самые лучшие условия для жизни и для экспериментирования в Коммунистической академии. Он с радостью согласился на это, начав паковать свои вещи.
  14. Сойфер, 2005
  15. Самоубийство проф. Камерера // Бурят-Монгольская правда. Верхнеудинск. № 227 (900) 8 октября 1926 года. стр. 1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смирнов, Е.С.,Вермель, Ю.М., Кузин, Б.С. Очерки по теории эволюции / авт. предисл. Б. М. Завадский. — М.: Тип. «Красный пролетарий», 1924. — 208 с.
  • Иорданский Н. Н. Глава 4. Неоламаркизм // Эволюция жизни. — М.: Академия, 2001. — 425 с.
  • Сойфер В. Н. Загубленный талант. — 2005. — № 123. Архивировано из первоисточника 8 Մայիսի 2014.
  • Сойфер, В. Н. Очень личная книга // Новый мир : журнал. — 2010. — № 8.