Պաոլո Սալվատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաոլո Սալվատի
Paolo Salvati.JPG
Ծնվել էփետրվարի 22, 1939(1939-02-22)[1]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Վախճանվել էհունիսի 24, 2014(2014-06-24)[2][3] (75 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունԼեոն Բատիստա Ալբերտի
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրբնանկար, դիմապատկեր, նատյուրմորտ և ծովանկար
Ուշագրավ աշխատանքներԿապույտ ծառ, Առարկաները երևակայության արդյունք են, Ծաղկաման և Պիացցա Նավոնա
Ներշնչվել էԱնրի դը Տուլուզ-Լոտրեկ, Վինսենթ վան Գոգ, Կլոդ Մոնե, William Turner?, Էդվարդ Մունկ և Ռենատո Գուտտուզո
Պարգևներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան
ԱնդամակցությունCento Pittori via Margutta?
ՀայրՄարիո Սալվատի
ՄայրՋորջինա Պատրիարկա
ԶավակներԱնդրեա Սալվատի[4] և Ֆրանչեսկա Սալվատի
Կայքpaolosalvati.it
Commons-logo.svg Paolo Salvati Վիքիպահեստում

Պաոլո Սալվատի (փետրվարի 22, 1939(1939-02-22)[1], Հռոմ, Իտալիա - հունիսի 24, 2014(2014-06-24)[2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի կերպարվեստագետ, նկարիչ և գծագրիչ։ Նրա բնանկարները բանաստեղծական արվեստի արտահայտությունն են, որոնք բնութագրվում են ինտենսիվ քրոմատիկ երանգով՝ որպես մարդու ներքին աշխարհի փոխաբերական ներկայացում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլոն ծնվել է Հռոմում 1939 թվականի փետրվարի 22-ին, Լաբիկանա փողոցի 50 տանը։ Նրա մորաքույրը՝ տարրական դպրոցի ուսուցչուհի Լինա Պատրիարկան, Պաոլոյին ուղարկել է տեխնիկական կրթություն ստանալու։ Ավարտելով ուսումը, ստացել է գեոդեզիական ճարտարագետի որակավորում, և բանակում ծառայելուց հետո համագործակցել է ճարտարապետ Մարչելլո Ռուտելիի հետ։ Տարիների ընթացքում գեոդեզիստ-ինժեների մասնագիտությունից նա անցել է իր գեղարվեստական կարողությունների ազատ մեկնաբանությանը։ Որպես էքսպրեսիոնիստ նկարիչ՝ նրան ոգեշնչել են Ուիլյամ Թըրները, Կլոդ Մոնեն, Վինսենթ վան Գոգը, Անրի դը Թուլուզ-Լոտրեկը։ 1967 թվականին Կալյարիում, Օրիստանոյում, Բոսայում, Գիլարդզայում, Պաուլիլատինոյում ցուցադրել է մի քանի արվեստի գործեր՝ օգտագործելով յուղաներկի տեխնիկան։ 1970 թվականից մասնակցել է Ֆիգուրատիվ և կերպարվեստի փառատոնին Տրինիտա դեյ Մոնտիում (տիտղոսակիր եկեղեցի) և Ալբերտո Սորդի պատկերասրահում, նախկինում՝ Կոլոննա պատկերասրահ, Հռոմ։

Պատկերել է երևակայության առարկաներ, ինչպիսիք են «Կապույտ քարը (1973 - 1974), «Dreams of a Spring of a High Mountain» (1974), «Ամառ» (1975), «Կապույտ ծառեր» (1968 - 2011), «Դեղին լեռը» (1991), այնուհետև ստեղծում է մի շարք նկարներ, որոնք կոչվում են Կարմիր սաղարթ (1993, 1994, 2000), ծովանկարներ և դիմանկարներ։ Օգտագործել է այնպիսի տեխնիկա, ինչպիսիք են յուղաներկը, տեմպերան, ակրիլային ներկերը, անձամբ է պատրաստել կտավներ իր աշխատանքների համար։ 1973 թվականին Հռոմում աշխատել է որպես մանրանկարիչ և դիմանկարիչ Պիացցա Նավոնայում բազմաթիվ արվեստագետների և դերասանների ընկերակցությամբ, ինչպիսիք են Ֆեդերիկո Բոյդոն (1938-2014), յուղաներկով նկարել է հռոմեական տեսարաններ և երևակայական բնանկարներ պատկերող մանրանկարներ, դիմանկարների համար օգտագործել է թղթի վրա պաստելներ։ Նույն պատմական հրապարակում հանդիպել է Ջուզեպպե Ավառնային, դուքս Գուալտիերին, մարկիզ Կաստանեային, բարոն Շիկամինոյին (1916-1999), ով 1974 թվականի հունվարի 19-ին գրել և նվիրել է նրան պոեզիա, որը կոչվում է «Բարեկամ արտիստը»։

2000 թվականի օգոստոսին Անտիկոլի Կորադո իմպրովիզացված նկարչական մրցույթի 4-րդ հրատարակության ժամանակ Սալվատին ստացել է առաջին մրցանակը՝ 50x60 չափսի կտավ յուղաներկի վրա ախոռներ պատկերող գործի համար, ստեղծագործություն, որը 2001 թվականից ցուցադրվում է Անտիկոլի Կորադոյի անվան ժամանակակից արվեստի թանգարանում։

2005 թվականի դեկտեմբերի 13-ին Լացիոյի շրջանի թիվ 1103 որոշմամբ Պաոլո Սալվատին ճանաչվել է պատվավոր քաղաքացի։ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Նախարարների խորհրդի նախագահի առաջարկով Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է «Աշխատանքի ասպետ» կոչում։ 2013 թվականին նրան շնորհվել է Սուրբ Գեորգի զինվորի Կոնստանտինյան շքանշանի ասպետի կոչում։

Պաոլոն մահացել է Հռոմում, 2014 թվականի հունիսի 24-ին։ Թաղված է Հռոմում՝ Վերանո գերեզմանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каталог Современного искусства № 45, Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан 2009 г. Стр. 176—358 ISBN 978-88-6052-245-0.
  • Каталог Современного искусства № 46 Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2010, стр. 192-352-353. ISBN 978-88-6052-321-1.
  • Каталог Современного искусства № 47 Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2011 стр. 192—379. ISBN 978-88-6052-389-1.
  • Каталог Современного искусства № 48 Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2012 стр. 27-392-401-402-403-404. ISBN 978-88-6052-459-1.
  • Каталог Современного искусства № 49, Паоло Леви, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Лэа Маттарэлла, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2013 стр. 17-367. ISBN 978-88-6052-515-4.
  • Энциклопедия итальянского искусства № 3, «Общий каталог Художники с начала двадцатого века по сегодняшний день» Энциклопедия итальянского искусства, Милан, 2014, стр.58-247.
  • Каталог Современного искусства № 50, Джованни Фачченда, «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, Даниела Бринионе, Марио Гудэрцо, Андреа Дэ Либертис, Джулия Силлато «Итальянские артисты с начала двадцатого века по сегодняшний день» издание Джорджио Мондадори Милан, 2014, стр 12 — 419. ISBN 978-88-6052-572-7.
  • Энциклопедия итальянского искусства № 4, «Общий каталог Художники с начала двадцатого века по сегодняшний день» Энциклопедия итальянского искусства, Милан, 2015, стр 58-245.[1]
  • Салвати П. Паоло 1939 - 2014 -- Альбомы.[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]