Պանայոտիս Դանգլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պանայոտիս Դանգլիս
հուն․՝ Παναγιώτης Δαγκλής
GeneralDanglis--inheartofgermani00vaka.jpg
նոյեմբերի 17, 1853(1853-11-17) - մարտի 9, 1924(1924-03-09) (70 տարեկանում)
ԾննդավայրAtalanti, Lokroi Municipality, Կենտրոնական Հունաստան, Հունաստան[1]
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
ԶորատեսակՀունաստանի ցամաքային զորքեր
Ծառայության տարիներ1878–1918
Կոչումգեներալ
ԶորամասՀունական բանակ
Հրամանատարն էրՍալոնիկի ռազմաճակատ
Մարտեր/
պատերազմներ
Հույն-թուրքական պատերազմներ
Բալկանյան պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ՊարգևներGrand Commander of the order of the Redeemer?

Պանայոտիս Դանգլիս (հուն․՝ Παναγιώτης Δαγκλής, 1853, Ագրինիոն, Հունաստանմարտի 9, 1924, Աթենք), հույն պետական և ռազմական գործիչ, հունական ուժերի գլխավոր հրամանատարն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1853 թվականին՝ Հունաստանի թագավորության Ագրինիոն քաղաքում[2]:

1878 թվականին ավարտել է տեղի ակադեմիան, որից հետո սովորել է Բելգիայում: Վերադառնալով Հունաստան ստացել է համհարզի կոչում: Այնուհետև զբաղեցրել է Հունաստանի հրետանային ուժերի տարբեր պաշտոններ[2]:

Հույն-թուրքական պատերազմների ընթացքում՝ 1897 թվականին, եղել է կորպուսի շտաբի պետ: 1904 թվականից ծառայել է Հունաստանի գլխավոր շտաբում: 1911 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում, որից հետո նշանակվել է գլխավոր շտաբի հրամանատար:

Պանայոտիս Դանգլիսը մասնակցել է Բալկանյան պատերազմներին, որից հետո Թուրքիայի կառավարության հետ սկսել է հաշտության բանակցություններ: 1913 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

1914 թվականին Դանգլիսը հրաժարական է տվել և համալրել է Էլեֆթերիոս Վենիզելոսի գլխավորած լիբերալ կուսակցության շարքերը: 1915 թվականին դարձել է Հունաստանի ռազմական նախարար և վճռականորեն աջակցել է Էլեֆթերիոսին՝ գերմանամետ թագավոր Կոնստանտինոս I-ի դեմ պայքարում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորել է հունական բանակը: Աշխարհամարտի շրջանում առաջին խոշոր հաղթանակը տարել է Սալոնիկի ռազմաճակատում:

Պատերազմի ավարտից հետո ևս շարունակել է ծավալել քաղաքական գործունեությունը: Մահացել է 1924 թվականի մարտի 9-ին՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]