Հունաստանն Առաջին համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հունաստանը ներգրավվել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ 1917 թվականին հուլիսի 2-ին, մինչ այդ պահպանում էր չեզոքություն, սակայն գերմանամետ Կոնստանտինոս I թագավորի հրաժարականից հետո, Հունաստանը պատերազմ է հայտարարել Կենտրոնական ուժերին և հանդես եկել Անտանտի կողմից։

Հունաստանը պատերազմի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի ինքնավարության պաշտոնական հայտարարությունը Գիրոկաստրայում (1914 թվական)

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Հունաստանը չեզոքություն է հայտարարել։ Չնայած դրան, 1914 թվականի հոկտեմբերին հունական զորքերը ներխուժել են Ալբանիա և օկուպացրել Հյուսիսային Էպիրոսը։ Սակայն արդեն 1915 թվականին Ալբանիայում բացազատվել է իտալական զորքը։ Շուտով հունական զորքերը ստիպված էին լքել դրանից առաջ գրաված տարածքները իտալացիների հետ հնարավոր հակամարտությունների պատճառով։

Հունաստանը պատերազմ մտնելուց առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտանտի կողմից պատերազմելու գլխավոր կողմնակիցը Հունաստանում եղել է վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը։ Նա անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հունաստանը ներգրավվի Կենտրոնական ուժերի դեմ պատերազմում։ 1913 թվականին Սերբիայի և Հունաստանի միջև ստորագրվել է փոխադարձ օգնության պայմանագիր, համաձայն որի վերջինս պարտավոր էր հարձակման դեպքում Սերբիային օգնության հասնել։ Այդ պայմանագրին վկայակոչում էր Վենիզելոսը։ Սակայն Հունաստանի թագավոր Կոնստանտինոս I-ը համակրում էր Գերմանիային, քանի որ գերմանական կայսրի աներորդին էր, սովորում էր Գերմանիայում և չէր ցանկանում պատերազմել Անտանտի կողմից։ Թագավորը և Վենիզելոսի հակառակորդները հայտնեցին, որ սերբ-հունական պայմանագիրն անվավեր է, այդ պայմաններում Վենիզելոսը 1915 թվականի հոկտեմբերին պաշտոնաթող է արվել։ Նմանատիպ քաղաքական պայքարը դարձել է Հունաստանի համար ազգային պառակտման պատճառ։

Այդ ժամանակ Անտանտը անում էր ամեն ինչ, որպեսզի Հունաստանը ներգրավի պատերազմի մեջ իր կողմում։ 1915 թվականի հոկտեմբերին Սալոնիկում տեղակայվել է 150 000 անգլո-ֆրանսիական զինծառայող։ Այնուհետև 1916 թվականի հուլիսի 6-ին Անտանտը հայտարարել է Հունաստանի շրջափակման մասին և պահանջել է հունական բանակի վերջնական զորացրման մասին, որում մեծ ազդեցություն ունեին գերմանամետ ուժերը։ Երկու անգամ՝ հոկտեմբերին և դեկտեմբերին, Անտանտի տիրությունները հունական կառավարությունից պահանջել են հունական նավատորմի հանձնումը, կարևոր պետական հաստատությունների ենթարկումը Անտանտի վերահսկողությանը։ Այդ պահանջները նույնպես ընդունվել են։ Անտանտը դարձել է Հունաստանում դրության փաստացի տերը։

Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը ռազմաճակատում

Անտանտի ճնշման ներքո 1916 թվականի հոկտեմբերին Վենիզելոսը կրկին դարձել է վարչապետ։ Դրանից հետո Անտանտի պահանջով թագավոր Կոնստանտինոս I-ը 1917 թվականի հունիսի 12-ին հրաժարական է տվել, իր հետնորդին նշանակելով երկրորդ որդուն՝ Ալեքսանդր I-ին։ Նոր թագավորը վերջնականապես պատերազմի մեջ մտավ Անտանտի կողմից։ Հունիսի 29-ին Հունաստանը պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Այսպիսով Անտանտի ուժերը Սալոնիկի ռազմաճակատում մեծացվել են, ինչպես նաև ապահովվել է դաշնակից զորքերի թիկունքը։

Հակամարտությունն ավարտվել է Անտանտի զորքերի և դիվանագիտության ճնշմամբ, 1917 թվականի գարնանը թագավորի արտաքսմամբ, նրա որդու՝ Ալեքսանդրի թագադրմամբ և Հունաստանի՝ Անտանտի կողմից պատերազմ մտնելով։ Պատերազմից հետո Վենիզելոսը Հունաստանը ներկայացնում էր Փարիզի խաղաղության համաժողովում և հասել է նրա կազմի մեջ Թրակիայի և Հոնիայի ներառելուն։

Մասնակցությունը մարտական գործողություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի մեջ մտնելուց հետո հունական 10 դիվիզիաներ միացել են Սալոնիկի ռազմաճակատի դաշնակից զորքերին, հունական զորքերի հրամանատար էր նշանակվել գեներալ Պանայոտիս Դանգլիսը։ Հունական զորքերը 1918 թվականի մայիսին հաջողությամբ անցկացրել են մի շարք գործողություններ բուլղարական զորքերի դեմ։

Հունական բանակը Փարիզի հաղթանակի զորահանդեսին, 1919 թվական:

1918 թվականի սեպտեմբերին հունական զորքերը ակտիվորեն մասնակցել են Անտանտի հաջող հարձակմանը։ Հունական դիվիզիաները մասնակցել են Դոյրանի ճակատամարտում, Սերբիայի ազատագրման և 1918 թվականի վերջի մի շարք այլ գործողություններում։ Դաշնակից զորքերի հաջող հարձակումից հետո Բուլղարիան հանձնվել է, Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել էր։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով հաղթածների ճամբարում, Հունաստանը ստացել է մեծ տարածքային նվաճումներ։ Նյոյիսկի պայմանագրով Հունաստանը ձեռք է բերել Թրակիայի (Արևելյան Թրակիա, այնուհետև նաև Արևմտյան Թրակիա) զգալի մասը և Եգեյան ծովի առափնյան և Իզմիրի շրջանը՝ Սևրի պայմանագրով։ Մարտական գործողությունների ժամանակ հունական բանակի կորուստները կազմեցին մոտ 5000 մարդ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Корсун Н. Г. Балканский фронт мировой войны 1914–1918 гг. — М.: Воениздат НКО СССР, 1939. — 124 с.
  • Зайончковский А. М. Первая мировая война. — СПб.: Полигон, 2000. — 878 с. — ISBN 5-89173-082-0.
  • История Первой мировой войны 1914—1918 гг. / под редакцией И. И. Ростунова. — в 2-х томах. — М.: Наука, 1975. — 25 500 экз.