Չերչիլի ֆուլտոնյան ելույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերչիլի ֆուլտոնյան ելույթ
անգլ.՝ Sinews of Peace
ՏեսակՀրապարակախոսություն
ՀեղինակՈւինսթոն Չերչիլ
Բնագիր լեզուանգլերեն
Առաջին
ներկայացման վայր
Ֆուլտոն[1]
Թվային տարբերակwcmo.edu/about/history/iron-curtain-speech.html և nato.int/docu/speech/1946/s460305a_e.htm

Չերչիլի ֆուլտոնյան ելույթ կամ Երկաթե վարագույրի ելույթ (անգլ.՝ Iron Curtain Speech կամ անգլ.՝ Sinews of Peace - բառացի` պատերազմի ջլեր)[2], 1946 թվականի մարտի 5-ին ԱՄՆ Ֆուլտոն քաղաքի (Միսսուրի) Վեսթմինստերյան քոլեջում Ուինսթոն Չերչիլի արտասանած ելույթ։ ԽՍՀՄ-ում համարվել է Սառը պատերազմի մեկնարկի ազդարար։ Ելույթը արտասանելու ժամանակ Չերչիլը այլևս Մեծ Բրիտանիայի վարչապետը չէր (ի տարբերություն տարածված կարծիքի)[3][4]։ Հուլիսի 5-ի ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունից հետո նա ընդդիմության առաջնորդն էր, իսկ ԱՄՆ-ում էր ոչ թե պաշտոնական այցով, այլ որպես մասնավոր անձ, որպես ճամփորդող[5]։

Պատմական համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ֆ. Դ. Ռուզվելտի մահից հետո խառն էր և անորոշ։ Ֆորմալ առումով հակահիտլերյան կոալիցիան շարունակում էր գոյություն ունենալ։ Գործնականում ավելի ու ավելի խորացող հակասություններ էին բացահայտվում ԽՍՀՄ-ի և նրա արևմտյան գործընկերների միջև։ Ստալինը հավակնում էր առաջատար դեր ունենալ՝ անընդհատ շեշտելով, որ որպես «ֆաշիզմի գլխավոր հաղթող և դրա հիմնական զոհ՝ ԽՍՀՄ-ն ավելի շատ իրավունքներ ունի հետպատերազմյան կառույցի հարցերը լուծելու գործում, հատկապես Եվրոպայում և Ասիայում»[6]։

Արևելյան Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի երկրներում կոմունիստների ազդեցությունն ակտիվորեն ընդլայնվում էր, կոմունիստների ազդեցությունն աճում էր նաև Արևմտյան Եվրոպայում։ Հունաստանում քաղաքացիական պատերազմ էր կոմունիստների և հակակոմունիստական ուժերի միջև։ ԽՍՀՄ-ը տարածքային պահանջներ էր ներկայացրել Թուրքիային և հետաձգել էր Իրանից զորքերի դուրսբերումը[7]։ Չերչիլի ելույթի ժամանակ ճգնաժամը հասել էր իր գագաթնակետին, և նախագահ Թրումենը նույնիսկ սպառնում էր միջուկային զենք կիրառել[8]։ Գեներալ Էյզենհաուերի շտաբում պատրաստվել էր «Տոտալիտի» ծրագիրը՝ ԽՍՀՄ-ի հետ պատերազմի ամերիկյան պլաններից առաջինը (Անգլիայում այս զարգացումներն սկսվել էին ավելի վաղ` Չերչիլի նախաձեռնությամբ 1945-ի գարնանը («Աներևակայելի» օպերացիա))։

Միևնույն ժամանակ, Արևմուտքում, հասարակ ժողովրդի մեջ, ինչպես նաև ազատական և սոցիալիստական տրամադրված շրջանակներում վստահություն կար, որ ԽՍՀՄ-ի հետ պատերազմի ընթացքում զարգացած բարեկամական և դաշնակցային հարաբերությունները կարող են հետագայում պահպանվել։ Այս շրջանակներում ԽՍՀՄ-ի պահանջները դիտվում էին որպես օրինական մտահոգություն սեփական անվտանգության համար, ինչպես նաև պատերազմի ընթացքում խորհրդային ժողովրդի կրած տառապանքների և զոհաբերությունների փոխհատուցման անհրաժեշտություն[5]։

Չերչիլը, որն ի սկզբանե հավատարիմ հակակոմունիստ էր, մեծապես դժգոհ էր այդ միտումներից։ Նա հասկանում էր, որ Մեծ Բրիտանիան, որը մինչ պատերազմը եվրոպական գլխավոր տերությունն էր, այլևս այդպիսին չէ։ Պատերազմից ավերված և կոմունիստական ուժեղ ազդեցության տակ գտնվող Արևմտյան Եվրոպայի երկրները չեն կարողանա արդյունավետորեն դիմակայել ԽՍՀՄ ընդլայնմանը։ Միայն Միացյալ Նահանգները, որը պատերազմից ամենաքիչն էր տուժել և այն ժամանակ միջուկային զենքի մենաշնորհ ուներ, կարող էր կանգնեցնել Խորհրդային Միությանը։ Պատահական չէր, որ Չերչիլը որպես ընդդիմության առաջնորդ իր առաջին արտաքին քաղաքական ելույթը 1945 թվականի նոյեմբերին նվիրել է «Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների կարևոր խնդիրներին»[9]։

Ելույթի նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Թրումենը և բրիտանական ընդդիմության ղեկավար Չերչիլը Բալթիմոր-Օհայո հատուկ գնացքով մեկնում են Ֆուլտոն` Չերչիլի «Երկաթե վարագույրի» ելույթի համար, իսկ նստածը նախագահի ռազմական օգնական, գեներալ Հարի Վոգանն է

Ելույթում շարադրված հիմնական թեզերը Չերչիլը հղացել է դեռևս 1943 թվականին։ Ինչպես Նատալիա Նարոչնիցկայան գրում է «Յալթա-1945. Նոր աշխարհի ուրվագծերը» գրքում, Չերչիլի հետպատերազմյան ծրագրերի հիմնական զարգացումները Ստալինի սեղանի վրա դրել էին դեռ Ղրիմի կոնֆերանսից առաջ։

Բժիշկների խորհրդով 1945-1946 թվականների ձմեռը Չերչիլն անցկացրնելու էր ԱՄՆ-ում։ Դեռևս դեկտեմբերին նա ընդունել էր «միջազգային հարաբերություններ» թեմայով դասախոսություն կարդալու Ֆուլտոնի Վեստմինսթերյան քոլեջի հրավերը։ Չերչիլը համաձայնել էր ելույթ ունենալ, պայմանով, որ Թրումենը պետք է իրեն ուղեկցի Ֆուլտոն և ներկա գտնվի ելույթին (ընդ որում, Ֆուլտոնը նախագահ Թրումենի ծննդավայրն էր և նրա հայրենասիրական զգացմունքների առարկան)։

Մարտի 4-ին Չերչիլն ու Թրումենը հատուկ գնացք են նստել և մարտի 5-ին ժամանել են Ֆուլտոն, որտեղ մեծ շուքով դիմավորել են Չերչիլին։ Գնացքում Չերչիլը վերջնականապես լրացրել և խմբագրել էր իր ելույթի տեքստը, որը զբաղեցնում էր ոչ մեծ ձևաչափի 50 թերթ։ Նա Թրումենին է տվել տեքստը, ով ելույթն անվանել է «գերազանց»՝ նրա խոսքերով, «թեև դա իրարանցում կառաջացնի, բայց միայն դրական արդյունքների կհանգեցնի»։ Միևնույն ժամանակ, Թրումենը պաշտոնապես չի հայտնել Չերչիլի մտքերի և կոչերի նկատմամբ իր վերաբերմունքը. Չերչիլը, որպես մասնավոր անձ, ուներ գործելու մեծ ազատություն, մինչդեռ Թրումենը իրնքն իրեն հնարավորություն էր վերապահում, ծայրահեղ դեպքում, հերքելու ելույթի բովանդակությունը՝ այն վերագրելով Չերչիլի անձնական կարծիքին։ Այս առումով Ֆուլտոնի ելույթը հստակ սադրիչ բնույթ ուներ, որը կոչված էր փորձնականորեն հնչելու և հասարակական կարծիք առաջացնելու համար[9]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերչիլի ելույթի «Խաղաղության ջլեր» (Sinews of Peace) վերնագիրն օգտագործում է անգլերեն «sinews of war» դարձվածաբանությունը, որը նշանակում է պատերազմ վարելու միջոցներ (բառացի՝ «պատերազմի ջլեր»), որում «պատերազմ» բառը փոխարինվել է «խաղաղություն» բառով։ Անվան սկզբնական տարբերակը եղել է «Համաշխարհային խաղաղություն» (անգլ.՝ World peace): Այսպես, փետրվարի 14-ին Չերչիլը ՄաքՔլուերին գրել է[9].

Վախենում եմ, որ դեռ վերջնական եզրակացության չեմ եկել ելույթի վերնագրի վերաբերյալ, բայց կարծում եմ, որ դա կարող է լինել «Համաշխարհային խաղաղություն» (World peace):

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Churchill's Iron Curtain Speech»։ www.wcmo.edu։ Վերցված է 2022-11-04 
  3. История России / Главная / Внеклассный урок
  4. Бобков Ф. Д. КГБ и власть. Москва. Издательство «Ветеран МП», 1995. «Холодная война». С.31—32
  5. 5,0 5,1 VIVOS VOCO: Н. В. Злобин, «О выступлении У. Черчилля в Фултоне»
  6. «Злобин Н. В.» (ռուսերեն)։ 2000 
  7. Неизвестная операция: Иранский кризис (1945—1946 гг.).
  8. [Орлов, Александр Семёнович. Тайная битва сверхдержав. М.: Вече, 2000.
  9. 9,0 9,1 9,2 Н.В. Злобин. Неизвестные американские архивные материалы о выступлении У. Черчилля 5.III.1946 // «Новая и новейшая история», № 2, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]