Չարլզ Կրաուտհամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Կրաուտհամեր
անգլ.՝ Irving Charles Krauthammer
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1950(1950-03-13)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էհունիսի 21, 2018(2018-06-21) (68 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Հարվարդի բժշկական դպրոց և ՄաքԳիլի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, սյունակագիր, հեռուստամեկնաբան, հոգեբույժ, գրող և լրագրող
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Պուլիցերյան մրցանակ մեկնաբանության համար և Irving Kristol Award?
Charles Krauthammer Վիքիպահեստում

Չարլզ Կրաուտհամեր (անգլ.՝ Charles Krauthammer, մարտի 13, 1950(1950-03-13)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - հունիսի 21, 2018(2018-06-21), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), ամերիկացի լրագրող, լրագրային տեսաբան և մեկնաբան։

Կրաուտհամերի շաբաթաթերթը տպագրվում է աշխարհի ավելի քան 400 թերթերում[4]։ Նա The Weekly Standard-ի օգնական խմբագիրն էր և Fox News-ի Bret Bayer Special-ի մասսայական քննադատության մասնակիցը։ 1993 թվականից 2013 թվականներին նա յուրաքանչյուր շաբաթ մասնակցում էր որպես PBS-ի «Վաշինգտոնի ներսում» հեռուստատեսային շոուի հրավիրված մասնագետ։

1986 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիր՝ իր հետևյալ մեկնաբանությամբ. «Տարբեր հարցերի վերաբերյալ իր նրբագեղ գրած և հստակ մեկնաբանությունների համար»(«For his gracefully written and clear commentary on a variety of issues»)[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրությունից և Բելգիայից հրեա ներգաղթյալների ընտանիքում[6], որոնք հանդիպել են Կուբայում։ Նրա հայրը՝ Շուլիմ Կրաուտամերը (1904-1987), դեռահաս ժամանակ Բոլեխովից տեղափոխվել է Լիոն, որտեղ նա զբաղվել է սնկի վաճառքով, իսկ ավելի ուշ ավարտել է Լիոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ նա կնոջ՝ Թեայի հետ[7] ապրել է Բրազիլիայում, որտեղ ծնվել է նրանց ավագ որդին՝ Մարսելը (1946-2006), որը դարձավ թոքաբան[8]։

Երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը բնակություն հաստատեց Մոնրեալում , որտեղ հայրը աշխատում էր անշարժ գույքի գործակալությունում։ Ընտանիքում խոսակցական լեզուն ֆրանսերենն էր։ 1970 թվականին ավարտել է Մակգիլի համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետը, որից հետո՝ մեկ տարում ավարտել է Օքսֆորդի համալսարանի Բալիոլի քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։ Վերադառնալով ԱՄՆ՝ ընդունվել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցը։ Այնտեղ սովորելու հենց առաջին իսկ տարում տուժել է անհաջող ջրացատկի հետևանքով, պարանոցային հատվածում կոտրել է ողնաշարը, հիվանդանոցում և վերականգնողական կենտրոնում անցկացրել է 14 ամիս։ Այդ ժամանակից ի վեր մնացել է անվասայլակին գամված։ Չնայած դժբախտ պատահարին, Կրաուտհամերը կարողացել է բժշկական կրթությունն ավարտել ժամանակին և 1975 թվականին ստացել է բժշկի դիպլոմ։ 1975-1978 թվականներին Բոստոնի Հարվարդի համալսարանին կից Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում հոգեբուժության ռեզիդենտուրա է անցել։


Ջերալդ Քլերմանի հետ համատեղ «Secondary Mania» (1978) աշխատությունում նկարագրել է ֆարմակոլոգիական միջամտության կամ ֆիզիոլոգիական փոփոխությունների արդյունքում մանիկալ համախտանիշի դեպքերի շարքը և դրանց հիման վրա ներկայացրել «Երկրորդային Մանիա» հասկացությունը[9], որը հետագայում բոլորի կողմից դարձել է ընդունված[10][11]։ 1980-ականների ընթացքում զբաղվել է նաև շախմատային մեկնաբանությամբ, մասնավորապես լուսաբանել է Կարպովի և Կասպարովի հանդիպումը[12][13]։

1980 թվականից նրա աշխատությունները տպագրվել է «The New Republic» -ում։ 2013 թվականին նա հրատարակել է «Things That Matter: Three Decades of Passions, Pastimes and Politics» թեմայով շարադրությունների ժողովածուն, որը 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի հունվարին գլխավորում է «The New York Times» քաղաքական բեսթսելերների ցուցակը [14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը (1974-2018)` Ռոբին Կրաուտհամմերը, նկարիչ և քանդակագործ, Pro Musica Hebraica-ի հիմնադիր (ամուսնու հետ), կազմակերպություն, որը նվիրված է հրեական դասական երաժշտության տարածմանը և աջակցմանը[15]։
    • Որդի` լրագրող Դանիել Կրաութհամմեր(անգլ.՝ Daniel Pierre Krauthammer, ծնվ. 1985 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1048286681 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «Скончался знаменитый журналист, обладатель Пулитцеровской премии Чарльз Краутхаммер»։ Портал ISRAland։ 21.05.2013։ Վերցված է 22 января 2018 
  4. «Charles Krauthammer»։ Harry Walker Agency bio։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2015-01-19 
  5. «Commentary»։ pulitzer.org։ Վերցված է 2015-01-19 
  6. Carla Hall «Don't Call It Courage»
  7. Семья матери происходила из Пршерова.
  8. «Obituary: Dr. Marcel Krauthammer, UCLA/VA Pulmonologist, Critical Care Specialist and Gifted Teacher»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-06-10 
  9. Mania and Stroke: A Systematic Review
  10. Krauthammer, C.; Klerman, G. L. (1978). Secondary mania: manic syndromes associated with antecedent physical illness or drugs. Archives of General Psychiatry. 35 (11): 1333—1339. doi:10.1001/archpsyc.1978.01770350059005.
  11. C. Krauthammer and G. L. Klerman. The Epidemiology of Mania, in Manic Illness, ed. B. Shopsin, New York: Raven Press, 1979.
  12. Charles Krauthammer's Passion for the Game
  13. Gino Di Felice «Chess Competitions, 1971—2010: An Annotated International Bibliography» (стр. 272)
  14. «Политические и бизнес-бестселлеры 2014 года (The New York Times)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-19-ին։ Վերցված է 2015-01-19 
  15. Pro Musica Hebraica: Robyn Krauthammer

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]