Բոլեխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Բոլեխով

Болехів

Church of the Assumption, Bolekhiv (1).jpg
Զինանշան
Coat of arms of Bolekhiv.png

Bolekhiv Rathaus-04.jpg
Կոորդինատներ: 49°04′01″ հս․ լ. 23°51′05″ ավ. ե. / 49.06694° հս․. լ. 23.85139° ավ. ե. / 49.06694; 23.85139
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումմարզային նշանակության քաղաք
ՄարզԻվանո-Ֆրանկովսկի մարզ
Հիմնադրված է1612 թ.
Մակերես300,36 կմ²
Բնակչություն21 541 (1 ապրիլի, 2013 թ․) մարդ
Տեղաբնականունբոլեխովցի, բոլեխովցիներ (боле́ховец, боле́ховцы)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ3437
Փոստային ինդեքսներ77200 — 77204
Ավտոմոբիլային կոդAT / 09
Պաշտոնական կայքww2.gov.if.ua/bolehivskiy/
##Բոլեխով (Ուկրաինա)
Red pog.png
##Բոլեխով (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)
Red pog.png

Բոլեխով (ուկր.՝ Боле́хів, գերմ. Bolechau, լեհ.՝ Bolechów), մարզային նշանակության քաղաք Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում, Բոլեխովի քաղաքային խորհրդի կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մակերեսը 3669 հա է։ Տեղակայված է Դնեստրի ջրավազան հանդիսացող Սուկիլի գետի Կարպատների նախալեռներում, Լվով-Չերնովցի մայրուղու վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլեխովը գրավոր ձևով առաջին անգամ հիշատակել է 1371 թվականին։ 1546 թ.–ին կառուցվել է առաջին աղի գործարանը։ 1603 թվականին քաղաքը ստացել է Մագդեբուգյան իրավունք։ Լեհաստանի բաժանումից հետո 1772 թ.–ին Բոլեխովը մտնում է Ավստրիական կայսրության կազմի մեջ։ Այդ ժամանակահատվածի ընթացքում քաղաքը դատարկվում է։

1918 թ.–ին Բոլեխովը նորից դառնում է Լեհաստանի մի մասը և միայն 1939 թ.–ին է մտնում ՈւԽՍՀ–ի կազմի մեջ[1]։

Քաղաքի զինանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլեխովի առաջին հայտնի զինանշանը, Ա. Գրեչիլոյի, Յու. Սավչուկի և Ի. Սվարնիկի հեղինակած «Ուկրաինայի քաղաքների զինանշանները» (ուկր.՝ Герби міст Украіни (XIV-Іпол.XX ст.) գրքի համաձայն, եղել է արծաթագույն խորապատկերի վրա Սուրբ Հովհաննեսի նկարը, ով աջ ձեռքով բռնել է մանուկ Հիսուսին, իսկ ձախ ձեռքով՝ արմավենու ճյուղեր։

Վլադիմիր Պանչենկոյի «Ուկրաինայի քաղաքների և ավանների զինանշանները» (ուկր.՝ Міські та містечкові герби Украіни) գրքում ասվում է, որ 1603 թ. Բոլեխովայի զինանշանը ունեցել է հետևյալ տեսքը՝ զինանշանի ընդհանուր խորապատկերը կարմիր։ Հերալդիկ վահանը ուղղահայաց գծով բաժանվում է երկու հավասար մասերը։ Ձախ մասում պատկերված է քաղաքային պատի քարե շարվածք, որի վրա առյուծ է առաջանում։ Աջ կողմում շուշան է պատկերված[2]։ Այս տարբերակը անուղղակիորեն հաստատվում է նաև այլ աղբյուրների կողմից, որոնցում ներկայացված են վաղ ժամանակներում թողարկված Բլոխեվի 1603 թ. զինանշանի տեսքով հուշանվերներ հանդիսացող պիտակների լուսանկարները։

1991 թվականին Բոլեխովի քաղաքային Խորհուրդի կողմից հաստատվեց քաղաքի նոր, առ այսօր գործածվող զինանշանը։ Նոր զինանշանը իրենից նորկայացնում է շագանակագույն մարտական վահան՝ զարդարված կաղնու վառ կանաչ տերևներով, որոնք վերին մասում ձևավորում են թագ։ Թագի երկու կողմերում պատկերված են աղավնիներ՝ երկնային արքայության խորհրդանիշերը։ Վահանը բաժանվում է 4 մասի։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բոլեխով — Ուկրաինայի քաղաքներն ու մարզերը (ուկր.)
  2. Բոլեխով քաղաքի զինանշանը (1603) (ռուս.)