Չարլզ Լեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Լեմ
Charles Lamb by Henry Hoppner Meyer.jpg
Ծնվել էփետրվարի 10, 1775(1775-02-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1834(1834-12-27)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրEdmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանՄիացյալ Թագավորություն
Գրական անունElia
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ, գրական քննադատ և մանկագիր
Լեզուանգլերեն
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՔրիստոսի հիվանդանոց
Ուշագրավ աշխատանքներTales from Shakspeare?, Hamlet, Prince of Denmark?, Macbeth?, Preface?, Timon of Athens? և Othello?
Charles Lamb Վիքիպահեստում

Չարլզ Լեմ (Charles Lamb), (փետրվարի 10, 1775(1775-02-10)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 27, 1834(1834-12-27)[1][2][3][…], Edmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), ռոմանտիզմի դարաշրջանի անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, անգլիական գրականության պատմության մեջ էսսեի ժանրի խոշորագույն վարպետներից։

Չարլզ Լեմը ծնվել է Լոնդոնում, ծառայողի ընտանիքում։ Ուսումնառության տարիներին մտերմացել է ռոմանտիկներ Լի Հանթի և Սեմյուել Քոլրիջի հետ, ովքեր նրա մտերիմ ընկերները մնացին ողջ կյանքի ընթացքում։ Նպատակադրվել էր դառնալ քահանա, բայց կակազելու պատճառով ստիպված էր հրաժարվել արդ մտքից։ 1792-1825 թվականներին պաշտոնավարել է Հնդկաստանին առնչվող գործերի գործակալությունում։ 1796 թվականին տեղի ունեցած մի դեպք կտրուկ շրջեց Լեմի կյանքի ընթացքը. նրա ջերմագին սիրած քույրը՝ Մերին, խելացնորության նոպայի մեջ խոհանոցային դանակով մորթեց մորը։ Այդ ժամանակից Չարլզն սկսեց ապրել հոգեկան հիվանդ քրոջ հետ՝ նրան խնամելով հիվանդության սրացման րոպեներին և օգնելով պատրաստել շեքսպիրյան պիեսների արձակ վերաշարադրանքներ, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում։ 1808 թվականին նա հրատարակեց «Ոդիսական»-ի՝ դպրոցականների համար վերամշակած տարբերակը[5]։

1796 թվականին Լեմը հանդես եկավ գրական ավելի լուրջ ասպարեզում՝ գրելով «Ռոզամունդ Գրեյի պատմությունը» վիպակը, որին 1802 թվականին հետևեց «Ջոն Վուդվիլ» չափածո ողբերգությունը։ Սակայն այս երկերը նրան չբերեցին նույնիսկ չնչին մասն այն հաջողության, որ բաժին հասավ «Հին ծանոթ դեմքեր» փոքրածավալ բանաստեղծությանը։ Ի դեպ, բանաստեղծական անթոլոգիաներում սրա հետ մեկտեղ հաճախ ներառում են «Նորածնի մահվան առթիվ» եղերերգը։

Տարիքն առնելու հետ Լեմը սկսեց հանդես գալ գրաքննադատի դերում, որն իրականում նրան այնքան էլ սրտամոտ չէր , բայց դա ապրուստի միջոց վաստակելու և քրոջը պահելու նրան հասու միակ եղանակն էր։ Լի Հանթի ամսագրում նա հոդվածներ տպագրեց Շեքսպիրի և Հոգարթի մասին։ Լեմի ամսագրային տեսություններից շատերը տուժել են գերեռանդուն խմբագիրների միջամտության պատճառով, այնպես որ՝ նրա գրական ճաշակների ու նախասիրությունների մասին համեմատաբար լիարժեք պատկերացում տալիս են իր նամակները։ Մի երկու անփույթ նետված դարձվածքներով, որոնք հաճախ տեղ էին գտնում լուսանցքներում, Լեմը տալիս էր իր ժամանակի գեղարվեստական երևույթների ճշգրիտ գնահատականները։ Բրիտանական հանրագիտարանը Լեմին անվանում է անգլիական էպիստոլյար (նամակագրական) ժանրի դասականներից մեկը։

Լեմին առավելապես փառք բերեցին «Էլիայի ակնարկները», որոնք նա հրատարակեց London Magazine-ի իր սեփական հրատարակությունում՝ սկսած 1820 թվականից։ Ակնարկների առաջին ժողովածուն լույս տեսավ 1823 թվականին, երկրորդը՝ 10 տարի անց։ Իր ակնարկներում, էսսեներում գրողը թաքնվոմ է Էլիայի դիմակի տակ, մի մանրախնդիր, տարօրինակ մարդու, որը խորասուզված է երեսնամյա հնության իրադարձությունների մասին հիշողություններում։ Ակնարկների թեմաները բազմազան են՝ թատրոն, նուրբ զգացմունքներ, քաղաքականություն... Ոճով դրանք ամենից ավելի մոտ են Լորենս Սթերնի ստեղծագործություններին, որոնցով Լեմը շարունակ հիանում էր։

Կյանքի վերջին տարիներին Լեմը շատ էր խմում։ Մի անգամ էլ ընկավ սանդուղքից, հիվանդացավ ու վախճանվեց։ Քույրը՝ Մերի Լեմը, եղբորից 12 տարի ավել ապրեց։ Թաղված է նրա մոտ, Լոնդոնի մերձակայքում՝ Էդմոնտոնում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blank Verse (1798, բանաստեղծություններ)
  • John Woodvil (1802, չափածո դրամա)
  • Tales from Shakespeare (1807)
  • The Adventures of Ulysses (1808)
  • Specimens of English Dramatic poets who lived about the time of Shakespeare (1808)
  • On the Tragedies of Shakespeare (1811)
  • Witches and Other Night Fears (1821)
  • Essays of Elia (1823)
  • The Last Essays of Elia (1833)

Կենսագրական երկեր Լեմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Life of Charles Lamb by E.V. Lucas, G.P. Putman & Sons, London, 1905.
  • Charles Lamb and the Lloyds by E.V. Lucas Smith, Elder & Company, London, 1898.
  • Charles Lamb and His Contemporaries, by Edmund Blunden, Cambridge University Press, 1933.
  • Companion to Charles Lamb, by Claude Prance, Mansell Publishing, London, 1938.
  • Charles Lamb; A Memoir, by Barry Cornwall aka Bryan Procter, Edward Moxon, London, 1866.
  • Young Charles Lamb, by Winifred Courtney, New York University Press, 1982.
  • Portrait of Charles Lamb, by David Cecil, Constable, London, 1983.
  • Charles Lamb, by George Barnett, Twayne Publishers, Boston, 1976.
  • A Double Life: A Biography of Charles and Mary Lamb by Sarah Burton, Viking, 1993.
  • The Lambs: Their Lives, Their Friends, and Their Correspondence by William Carew Hazlitt, C. Scribner's Sons, 1897.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Лэм Чарлз // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Charles Lamb (British author)» (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Չարլզ Լեմ հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝