Չարլզ Բոներ
Չարլզ Բոներ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1815[1] |
Ծննդավայր | Weston, Բաթ և Հյուսիս-արևելյան Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 7, 1870 (54 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Բավարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
![]() |
Չարլզ Բոներ (անգլ.՝ Charles Boner, ապրիլի 29, 1815[1], Weston, Բաթ և Հյուսիս-արևելյան Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 7, 1870, Մյունխեն, Բավարիա), անգլիացի ճանապարհորդային գրող, բանաստեղծ և թարգմանիչ։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլզ Բոների երկրորդ երեխան և միակ որդին է, ծնվել է 1815 թվականի ապրիլի 29-ին, Բաթ քաղաքի Վեսթոն արվարձանում։ Հայրը՝ Չարլզ Բոները, Սոմերսեթ կոմսության Բաթ քաղաքից էր և մահացել է 1833 թվականի օգոստոսի 14-ին, Թվիքենհամում։
Նա կրթություն է ստացել Բաթում, 1825-1827 թվականներին և հետո` Թիվերթոնի քերականության դպրոցում` 1827-1829 թվականներին։ 1831–1837 թվականներին նա եղել է նկարիչ Ջոն Կոնստեբլի երկու ավագ որդիների կրկնուսույցը[2]։
Իր մոր մահից հետո, 1839 թվականին, Բոները ընդունել է Ֆրայհեր վոն Դյորնբերգ Օգոստոսի հրավերը և նրա հետ մեկնել է Գերմանիա։ Որոշ ժամանակ անց գերմաներեն սովորելուց հետո նա բարոնին ուղեկցել է Ռեգենսբուրգ, որտեղ պաշտոնի առաջարկ է ստացել արքայազն Մաքսիմիլյան Կառլ 6-րդի ընտանիքում։ Բոները մինչև կյանքի վերջը եղել է արքայազնի ընկերը` ձուլվելով հասարակությանը, և 20 տարի անցկացրել է ընտանեկան տանը Ռեգենսբուրգում[2]։ 1844 թվականին նա այցելել է Ուիլյամ Վորդսվորթին Գրասմերում[3] և 1845 թվականին ծանոթացել է Մարի Ռասել Միթվորդի հետ, ում հետ նա տասը տարի վարել է գրական թղթակցություն[2]։
1860 թվականին Բոները թողել է Ռեգենսբուրգը և հաստատվել է Մյունխենում։ Նրա դուստրը՝ Մարին, ամուսնացել է 1865 թվականի փետրվարի 27–ին, նկարիչ Թեոդոր Հորշելդի հետ։ Որպես The Daily News-ի հատուկ թղթակից` նա 1865 թվականի օգոստոսին մեկնել է Վիեննա, թերթի հետ նրա համագործակցության ժամանակը տևել է Անգլիայի և Ավստրիայի միջև կնքված առևտրային պայմանագրի սկզբից մինչև Յոթ շաբաթանոց պատերազմի ավարտը։ 1867 թվականին մեկնել է Զալցբուրգ` ներկա լինելու Նապոլեոն III–ի և Ֆրանց Յոզեֆ I–ի հանդիպմանը` տեսարանը նկարագրելու համար։ Նա նաև այցելել է Տրիեստ, որտեղ մասնակցել է Մեքսիկայի Մաքսիմիլիան I-ի թաղմանը։ Նա մահացել է իր փեսայի՝ Հորշելթի տանը, Մյունխենում, Լուիսենշտրասե հինգ հասցեում, 1870 թվականի ապրիլի 9-ին[2]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոները հրապարակել է հետևյալ աշխատությունները[2]․
- C. Boner's Book for those who are young, and those who love what is natural and truthful, 1848
- Chamois Hunting, 1853, new edition 1860
- H. Masius's Studies from Nature, 1855
- Cain, 1855
- The New Dance of Death and other Poems, 1857
- Verses, 1858
- Forest Creatures, 1861
- Transylvania, its Products and People, 1865
- Guide for Travellers in the Plain and on the Mountain, 1866;
- Siebenbürgen. Land und Leute, 1868.
Բոների բանաստեղծությունները պահպանվել են հիմնականում Սանկտ էմերանում։ Նրա թարգմանությունները գերմաներենից ընդգրկել են Հանս Քրիստիան Անդերսենի «Դանիական պատմությունների գիրքը» (1846 թվական), որը պատկերազարդվել է Կոմս Ֆրանց Պոչչիի կողմից, և «Փոքրիկ քաղցրավենիքի երազանքը» (1848 թվական)[2][3]։ Անդերսենից կատարված թարգմանությունները ներառել են նաև «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթը և դրան հաջորդել է 1839 թվականի գերմանական տարբերակը Ջորջ Ֆրեդրիխի կողմից (ինչպես արել է Կարոլին Փիչին նույն ժամանակահատվածում)` բազմապատկելով մեկ սիսեռահատիկը երեքով[4]։
1844 թվականին Լոնդոն կատարած այցից հետո Բոները Literary Gazette–ում մի շարք հոդվածներ է տպագրել գերմանացի գրողների մասին։ Նա նաև գրել է New York Tribune–ի և այլ թերթերի համար և կազմել է Մեքսիկայի Մաքսիմիլիան I–ի մասին հուշերը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Stephen Leslie, ed. (1886)։ «Boner, Charles»։ Dictionary of National Biography 5։ London: Smith, Elder & Co
- ↑ 3,0 3,1 Jørgen Sevaldsen, Bo Bjørke, Claus Bjørn (January 2003)։ Britain and Denmark: Political, Economic and Cultural Relations in the 19th and 20th Centuries։ Museum Tusculanum Press։ էջ 376։ ISBN 978-87-7289-750-9
- ↑ Gillian Lathey (13 September 2010)։ The Role of Translators in Children's Literature: Invisible Storytellers։ Routledge։ էջ 98։ ISBN 978-1-136-92574-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|