Ուզբեկական սում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզբեկական սում
Ուզբեկստանի արժույթ Խմբագրել Wikidata
տարադրամ Խմբագրել Wikidata
ԵրկիրՈւզբեկստան Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էՈւզբեկստան Խմբագրել Wikidata
ԹողարկողՈւզբեկստանի Հանրապետության կենտրոնական բանկ Խմբագրել Wikidata
ՆախորդԽՍՀՄ ռուբլի
Banknotes of Uzbekistan, 1992

Ուզբեկական սում Խմբագրել Wikidata

Նախորդողըgrzywna
 • Q17355511
  • ԽՍՀՄ ռուբլի Խմբագրել Wikidata
Սկսած1 Հուլիսի 1994 Խմբագրել Wikidata
Փոխակերպում ստանդարտ միավորի0,000679223 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
ԱրտադրողState Unitary Enterprise Խմբագրել Wikidata
Գին0,00008228 եվրո Խմբագրել Wikidata

Սում (ուզբ.՝ սում; ISO code: UZS), Ուզբեկստանի ազգային արժույթ։ Ուզբեկստանը ռուբլուց անցում է կատարել սումի 1994 թվականի հուլիսի 16-ին։ Միայն թղթադրամներ են արտադրվել, ընդ որում՝ 1, 3, 5, 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 5000 և 10000 անվանական արժեքներով։ Այն պատճառով, որ ի սկզբանե այն նախատեսված է եղել որպես անցումային արժույթ, ձևավորումը շատ պարզ է եղել։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախների, ղրղզների, տաջիկների և ուզբեկների խորհրդային արժույթի պաշտոնական անվանումը եղել է սումը, և այս անունը գրված է եղել թղթադրամների հետևի կողմում՝ ԽՍՀՄ 15 պաշտոնական լեզուներով թղթադրամի արժեքի տեքստերի շարքում։ Սոմ բառը (նաև սում) ղազախերենով, ղրղզերենով, ույղուրերենով և ուզբեկերենով, ինչպես նաև թյուրքական այլ լեզուներով նշանակում է «մաքուր»։ «Մաքուր» բառը կապվում է արծաթի կամ ոսկու հետ։

Առաջին թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Խորհրդային Միության մյուս հանրապետությունները, Ուզբեկստանը ևս անկախությունից հետո շարունակել է օգտագործել խորհրդային ռուբլին։ 1993 թվականի հուլիսի 26-ին խորհրդային ռուբլու նոր շարք է թողարկվել, և խորհրդային/ռուսական հին ռուբլին Ռուսաստանում դադարել է օրինական վճարման միջոց լինել[1][2]։ Որոշ հանրապետությունները փոփոխությունից առաջ սկսել են օգտագործել իրենց ազգային արժույթները, որոշները շարունակել են կիրառել 1993 թվականից առաջ եղած խորհրդառուսական ռուբլին, իսկ որոշներն էլ կիրառել են երկուսն էլ՝ մինչև 1993 թվականի ռուբլին և նոր ռուսական ռուբլիները։

Ուզբեկստանը ռուբլին փոխարինել է սումով 1993 թվականի նոյեմբերի 15-ին[3]։ Այդ ժամանակ թողարկվել են միայն թղթադրամներ՝ 1, 3, 5, 10, 25, 50, 100, 200, 500, 1,000, 5,000 և 10,000 սում անվանական արժեքով։ Պայմանավորված այն հանգամանքով, որ սումը պետք է անցումային արժույթ լիներ, ձևավորումը բավականին հասարակ է եղել։ Բոլոր թղթադրամների երեսին եղել է գերբը, իսկ հակառակ կողմում՝ Սամարղանդի ռեգիստանում գտնվող Շեր-Դոր մեդրեսեն։

Մետաղադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սումը մետաղադրամի տեսքով չի թողարկվել։

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թղթադրամները Ուզբեկստանի պետական բանկը թողարկել է 1993 թվականին։ Բոլոր արժեքների թղթադրամներն ունեցել են նույն ձևավորումը։

Պատկեր Արժեք Չափեր
Երես Հակառակ կողմ
1 սում 120×61
3 սում
5 սում
10 սում
25 սում
50 սում 144×69
100 սում
200 sum
500 սում
1,000 սում
5,000 սում
10,000 սում

Երկրորդ թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին թողարկված 500 սում արժեքով թղթադրամ

1994 թվականի հուլիսի 1-ին[4] թողարկվել է սումի երկրորդ շարքը, որտեղ 1 նոր սումը հավասար է եղել 1000 հին սումի։ Այս սումն ունի ենթամիավոր՝ 100 տիյին։

Արժեզրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2013 թվականը ուզբեկական արժույթի ամենամեծ անվանական արժեքը ունեցել է 1000 սումը, այն ժամանակը համարժեք է եղել 0.60 դոլարի, որի պատճառով անհրաժեշտ է եղել մեծ քանակությամբ թղթադրամներ ունենալ առօրյա վճարումների համար։

2019 թվականից ի վեր ամենամեծ անվանական արժեքն ունի 100000 սոմը (2024 թվականի մայիսի տվյալներով համարժեք է 7.87 դոլարի[5]), որը բավականին հեշտացրել է իրավիճակը։ Ամենափոքր անվանական արժեքն ունի 1 տիյինը, որը համարժեք է 19400 դոլարի՝ այն դարձնելով «աշխարհի ամենաքիչ արժեք ունեցող մետաղադրամը», որը շրջանառության մեջ է եղել մինչև 2020 թվականի մարտի 1-ը։ Սակայն 50 սումից ավելի փոքր մետաղադրամներն ու թղթադրամները այժմ հազվադեպ են հանդիպում[6]։

Սումի արժեզրկմամբ պայմանավորված իրավիճակը Ուզբեկստանում համարվում է քաղաքականապես զգայուն խնդիր, այդ իսկ պատճառով Ուզբեկստանի կառավարությունը դանդաղում է, ավելի բարձր մետաղադրամներ և թղթադրամներ թողարկելով, արժույթը ներկայիս արժեքին հարմարեցնելու գործում։ Արդյունքում՝ շրջանառության մեջ գտնվող մետաղադրամի ներկայիս ամենաբարձր անվանական արժեքն է 500 սումը, մինչդեռ ամենաբարձր թղթադրամի անվանական արժեքն է 200,000 սումը։ 2023 թվականի դրությամբ գնաճը կազմել է 8.8%[7]: 50 սումից ցածր մետաղադրամներն ու թղթադրամներն այժմ գործնականում արժեք չեն ներկայացնում։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սումի համար թողարկվել է մետաղադրամների երեք շարք։ Դրանք հեշտությամբ տարբերվում են իրարից դրանց վրա եղած ուզբեկերեն գրվածքների շնորհիվ։ Առաջին շարքի գրությունը եղել է կյուրեղագիր, մինչդեռ երկրորդ և երրորդ շարքերի գրությունները լատինագիր են։

Առաջին թողարկում (1994–2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թողարկման մետաղադրամներ (1994–2000)
Պատկեր Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Տարեթիվ
Տրամագիծ Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ Հատում Թողարկում Շրջանառությունից դուրսբերում Ժամկետ
1 տիյին 16,9 մմ 1,75 գ Արույրապատ պողպատ Հարթ Ուզբեկստանի գերբը 12 աստղերով
Պետության անունը
Արժեք, հատման թվական 1994 1994 թվականի հուլիս 2020 թվականի մարտի 1[8] 2021 թվականի հունվարի 1[8]
3 տիյին 19,9 մմ 2,7 գ Ծալքերով
5 տիյին 17 մմ 1,8 գ
10 տիյին 18,7 մմ 2,85 գ Նիկելապատ պողպատ
20 տիյին 22 մմ 4 գ Գրություն՝ “ЙИГИРМА ТИЙИН ЙИГИРМА ТИЙИН” (Քսան տիյին)
50 տիյին 23,9 մմ 4,8 գ Գրություն՝ “ЭЛЛИК ТИЙИН * ЭЛЛИК ТИЙИН * ЭЛЛИК ТИЙИН” (Հիսուն տիյին)
1 սում 19,8 մմ 2,72 գ Հարթ 1997, 1998, 1999 1997
5 սում 22,2 մմ 4 գ
10 սում 24 մմ 4,7 գ 1997, 1998, 1999, 2000

Երկրորդ թողարկում (2000–2004)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ թողարկում
Պատկեր Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Հատման տարեթիվ Շրջանառությունից դուրսբերում
Տրամագիծ Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ
1 սում 18.4 մմ 2.83 գ Չժանգոտող պողպատ Ծալքերով Ուզբեկստանի գերբն առանց աստղերի
Բանկի անուն, հատման տարեթիվ
Արժեք, Ուզբեկստանի քարտեզ 2000 2020 թվականի մարտի 1[8]
5 սում 21.2 մմ 3.35 գ Արույրապատ պողպատ Հարթ Ուզբեկստանի գերբն առանց աստղերի
Բանկի անուն, հատման տարեթիվ
Արժեք, Ուզբեկստանի քարտեզ 2001 2020 թվականի մարտի 1[8]
10 սում 19.75 մմ 2.71 գ Նիկելապատ պողպատ Հարթ Ուզբեկստանի գերբն առանց աստղերի
Բանկի անուն, հատման տարեթիվ
Արժեք, Ուզբեկստանի քարտեզ 2001 2020 մարտի 1[8]
50 sum 26.1 mm 8 գ Հարթ և ծալքավոր հատվածներ Ուզբեկստանի գերբն առանց աստղերի
Բանկի անուն, հատման տարեթիվ
Արժեք, Ուզբեկստանի քարտեզ 2001 2019 թվականի հուլիսի 1[4]
50 սում 26.1 մմ 7.9 գ Արժեք, արձան և Շահրիսաբզի ավերակներ 2002 2019 թվականի հուլիսի 1[4]
100 սում 26.9 մմ 7.9 գ Նիկելապատ պողպատ Գրություն Ուզբեկստանի գերբն առանց աստղերի
Բանկի անուն, հատման տարեթիվ
Արժեք, Ուզբեկստանի քարտեզ, արևի շողեր 2004 2019 թվականի հուլիսի 1[4]

Երրորդ թողարկում (2018–2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին թողարկվել են նոր մետաղադրամներ՝ 50, 100, 200 և 500 սում անվանական արժեքով։ Նախկինում թողարկված բոլոր մետաղադրամները և թղթադրամները մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը դուրս են եկել շրջանառությունից[9]։ 2022 թվականին Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ներկայացրել է 1000 սում անվանային արժեքով մետաղադրամը։ Հատկանշական է, որ սա եղել է 1994 թվականին ուզբեկական սումի ներկայացումից ի վեր երկու տարբեր մետաղներից ձուլված առաջին մետաղադրամը։

Երրորդ թողարկում (2018)[10]
Պատկեր Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Տարեթիվ
Տրամագիծ Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ Հատում Թողարկում Շրջանառությունից դուրսբերում Ժամկետ
50 սում 18.0 մմ 2.0 գ Նիկելապատ պողպատ Հարթ Անվանական արժեք Ուզբեկստանի գերբ, հատման տարեթիվ 2018 2018 թվականի հուլիսի 2[8] Ընթացիկ
100 սում 20.0 մ 2.5 գ Անկախության և բարության հուշարձան, Տաշքենդ
200 սում 22.0 մմ 3.3 գ Սամարղանդի ռեգիստանում գռնվող Շեր-Դոր մեդրեսեի վրա արված վագրի խճանկար
500 սում 24.0 մմ 3.9 գ Համագումարների պալատը (Anjumanlar Saroyi) Տաշքենդում
Երրորդ թողարկում (2022)[10]
Պատկեր Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Տարեթիվ
Տրամագիծ Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ Հատում Թողարկում Շրջանառությունից դուրսբերում Ժամկետ
1,000 սում 26.27 մմ 7.3 գ Արույրապատ պղնձե կենտրոն և նիկելից եզրեր Հարթ Իսլամական քաղաքակրթության կենտրոնտ (Islom Sivilzatsiyasi Markazi) Տաշքենդում Ուզբեկստանի գերբ, հատման տարեթիվ 2022 Ընթացիկ

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթադրամների երկրորդ և ընթացիկ շարքերը թողարկվել են 1994 թվականին՝ 1, 3, 5, 10, 25, 50 և 100 սում անվանական արժեքներով։ 200 սում արժեք ունեցող թղթադրամը թողարկվել է 1997 թվականին, 500 սումը՝ 1999 թվականին, 1000 սումը՝ 2001 թվականին, 5000 սումը՝ 2013 թվականին, 10000 սումը՝ 2017 թվականի մարտի 10-ին, 50000 սումը՝ 2017 թվականի օգոստոսի 22-ին, 100000 սումը՝ 2019 թվականի փետրվարի 25-ին։ Ի տարբերություն 1-1000 ուզբեկական սում արժեք ունեցող թղթադրամների, որոնց վրա գրությունը կյուրեղագիր ուզբեկերենով է, վերջին 4 թղթադրամների գրությունը լատինագիր է։ 2021 թվականի հունիսի 14-ին Ուզբեկստանի Կենտրոնական բանկը թողարկել է 2000 և 20000 սում արժեք ունեցող թղթադրամներով՝ լրացնելու 1000-5000 և 10000-50000 սում արժեք ունեցող թղթադրամների միջև եղած բացը։ 2021 թվականի հունիսի 18-ին Կենտրոնական բանկը թողարկել է նոր 5000 և 10000 սում արժեք ունեցող թղթադրամները՝ դրանց ձևավորումը համապատասխանեցնելով 2000 և 20000 սում արժեքով թղթադրամներին։ Նույն տարում Ուզբեկստանի Կենտրոնական բանկը թողարկել է նոր 50000 և 100000 սում արժեք ունեցող թղթադրամները՝ որպես թղթադրամների նոր շարքի մաս։ 2022 թվականի հուլիսի 15-ին թողարկվել են 200000 սում արժեքով նոր թղթադրամները։

1994-2019 թվականների թողարկում[11]
Պատկեր Արժեք Հիմնական գույն Նկարագրություն Տպագրության տարեթիվ Առաջին թողարկման տարեթիվ Շրջանառությունից դուրսբերում
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ
1 սում կանաչ և վարդագույն Ուզբեկստանի գերբ Ալիշեր Նավոիի անվան օպերայի և բալետի թատրոնը Տաշքենդում 1994 1994 թվականի հուլիսի 1 2020 թվականի մարտի 1[8]
3 սում կարմիր Չաշմայի Այուբի դամբարանը Բուխարայում
5 սում կապույտ և նարնջագույն Ուզբեկստանի գերբ և իսլամական նախշ Ալիշեր Նավոիի հուշարձանը Տաշքենդում
10 սում մանուշակագույն Գուր-Էմիրը դամբարանը Սամարղանդում
25 սում կապույտ և վարդագույն Շահի Զինդա համալիրը Սամարղանդում
50 սում շագանակագույն Սամարղանդի ռեգիստանում գտնվող երեք մեդրեսեները 2019 թվականի հուլիսի 1[12]
100 սում մուգ մանուշակագույն Ժողովուրդների բարեկամության պալատը Տաշքենդում
200 սում կանաչ Ուզբեկստանի գերբ Սամարղանդի ռեգիստանում գռնվող Շեր-Դոր մեդրեսեի վրա արված վագրի խճանկար 1997 1997 թվականի մարտի 1[13] 2020 թվականի հուլիսի 1[8]
500 սում կարմիր և որոշ կանաչ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում 1999 2000 թվականի հունիսի 1[13]
1,000 սում մոխրագույն Թեմուրների թանգարանը Տաշքենդում 2001 2001 թվականի սեպտեմբերի 1[13] Ընթացիկ
5,000 սում կանաչ Ազգային ժողովի շենքը Տաշքենդում 2013 2013 թվականի հուլիսի 1
10,000 սում կապույտ Սենատի շենքը Տաշքենդում 2017 2017 թվականի մարտի 10
50,000 սում մանուշակագույն Ուզբեկստանի գերբ, Տաշքենդի Անկախության հրապարակում «Բարության» կամարի վերին հատվածը Համագումարների պալատը Տաշքենդում 2017 թվականի օգոստոսի 22
100,000 սում նարնջագույն և բաց շագանակագույն Ուզբեկստանի գերբ, Ուլուգբեկ, արեգակնային համակարգ Միրզո Ուլուգբեկի անվան աստղադիտարանը Սամարղանդում, Ուզբեկստանի քարտեզ 2019 2019 թվականի փետրվարի 25
2021–2022 թողարկում
Պատկեր Արժեք Չափեր Հիմնական գույն Նկարագրություն Տարեթիվ Հղում
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկում
2,000 սում 142 × 69 մմ Կարմիր Բուխարայի կամար, Ուզբեկստանի քարտեզի վրա քարավանային ուղիներ, Հոնատլաս տեքստիլի նախշեր, Ուզբեկստանի գերբ Հնագույն քարավանային ուղու վրա գտնվող Փոյքենդ քաղաքի Վարահշայի ավերակներ, կավե աման և արտեֆակտ, ուղտ Ուղտ և «2000» 2021 2021 թվականի հունիսի 14 [14]
5,000 սում 142 × 69 մմ Կանաչ Շեր-Դորի մեդրեսեն Սամարղանդում, Ուզբեկստանի գերբ մ.թ.ա. 8-5-րդ դարերին պատկանող Աֆրոսիյոբի հնագիտական հուշարձանները, Աֆրոսիյոբի ավերակներում հայտնաբերված 10-րդ դարի խեցեղեն սափորի և քանդակված կերամիկական ամանի հնագիտական գտածո Ուղտ և «5000» 2021 2021 թվականի օգոստոսի 20 [15]
10,000 սում 147 × 69 մմ Կապույտ Մետաքսի ճանապարհ, Տաշքենդի Կոկալդոշ մեդրեսե հնագիտական հուշարձան, Ուզբեկստանի գերբ Տաշքենդի տարածքում գտնվող ամենահին հուշարձանը, որը թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարով՝ Շոշթեփա հնագիտական հուշարձան, Տաշքենդի հնագույն կերակիկաներ, 10-12-րդ դարերի խեցիներ, 10-րդ դարի կենցաղային պարագաներ Ուղտ և «10000» 2021 2021 թվականի օգոստոսի 20 [16]
20,000 սում 147 × 69 մմ Կապույտ Ջոնբող-գալա հնագիտական հուշարձան, քարավանային ուղիները Ուզբեկստանի քարտեզի վրա, տեքստիլի նախշեր, Ուզբեկստանի գերբ 6-րդ դարի խեցիներ Արալ և Կասպից ծովերից, ասեղնագործության նմուշներ Ուղտ և «20000» 2021 2021 թվականի հունիսի 14 [17]
50,000 սում 147 × 69 մմ Մուգ մանուշակագույն Ալ-Հաքիմ Աթ-Թերմիզի դամբարանը Սուրխոնդարյոյում, քարավանային ուղիներ Ուզբեկստանի քարտեզի վրա, Ուզբեկստանի գերբ Ֆայազ Թեփե հնագիտական հուշահամալիրը Սուրխոնդարյոյում, թռչող աղավնի, 17-րդ դարի խեցիներ Սապալիթեփեից Ուղտ և «50000» 2021 2021 թվականի դեկտեմբերի 22 [18]
100,000 սում 152 × 69 մմ Նարնջագույն Իչան Գալա թանգարանը Խիվայում՝ Խորեզմ, քարավանային ուղիներ Ուզբեկստանի քարտեզի վրա, Ուզբեկստանի գերբ Անգկագալա հնագիտական հուշահամալիր-ամրոցը Խորեզմում, մ.թ.ա. 1-ին դարի արծաթե մետաղադրամ, 10-րդ դարի խեցիներ Խորեզմից Ուղտ և «100000» 2021 2021 թվականի դեկտեմբերի 22 [19]
200,000 սում 152 × 69 մմ Կապույտ Խանի պալատը Կոկանդում՝ Ֆերգանա, քարավանային ուղիներ Ուզբեկստանի քարտեզի վրա, Ուզբեկստանի գերբ Ախսիքենդ հնագիտական հուշահամալիր հնագույն Ֆերգանայում, նուռ, երկգլխանի օձ և կերամիկական աման Ուղտ և «200000» 2022 2022 թվականի հուլիսի 15 [20]

Փոխարժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հուլիսի 1-ին 1 դոլարը համարժեք է եղել 25 սումի։ 2024 թվականի մայիսի տվյալներով 1 դոլարը համարժեք է 12,639 սումի։

2017 թվականի բարեփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 2-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրամանագիր է ստորագրել «Արտարժութային քաղաքականության ազատականացման առաջնահերթ միջոցառումների մասին»[21]։ Բարեփոխումն ուժի մեջ է մտել 2017 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արժույթն անջատվել է ԱՄՆ դոլարի հետ սահմանված փոխարժեքից և անցում է կատարել լողացող փոխարժեքի։ Արդյունքում սումի փոխարժեքը դոլարի նկատմամբ 4210 ուզբեկական սումից աճել է՝ հասնելով 8100 ուզբեկական սումի։ Նոր փոխարժեքը նույնիսկ ավելի թույլ էր, քան սումի՝ սև շուկայում դոլարի նկատմամբ փոխարկելիությունը՝ շուրջ 7700։ Նույն օրը վերացվել են նաև ֆիզիկական անձանց և ընկերությունների կողմից արտարժույթի ձեռքբերման քանակության սահմանափակումները[22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Global History of Currencies - Russia». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. U.S. Department of State (1994 թ․ փետրվար). «Uzbekistan Economic Policy and Trade Practices». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Fund, International Monetary (1995 թ․ մարտի 14). «Uzbekistan: Background Paper and Statistical Appendix». IMF Staff Country Reports (անգլերեն). 1995 (023). doi:10.5089/9781451839753.002.A001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «В обращение выходят новые монеты». 2018 թ․ հունիսի 28.
  5. «Currency Converter | Foreign Exchange Rates | OANDA». www.oanda.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
  6. Gray, Laura (2013 թ․ փետրվարի 26). «The most worthless coin in the world». BBC News. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. uz, Kun. «Inflation in Uzbekistan fell to 8.8%». Kun.uz (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «СТАРУЮ МЕЛОЧЬ МОЖНО ОБМЕНЯТЬ НА НОВУЮ ДО 1 МАРТА 2020 ГОДА».
  9. «10 sum (was in circulation until March 1, 2020)». The Central Bank of the Republic of Uzbekistan (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
  10. 10,0 10,1 «Монеты». www.cbu.uz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  11. «banknotes». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. «Центральный банк Республики Узбекистан — Сообщение Центрального банка Республики Узбекистан» (ռուսերեն). cbu.uz. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Узбекскому суму исполнилось 20 лет» (ռուսերեն). gazeta.uz. 2014 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  14. «2 000 soum». Central Bank of the Republic of Uzbekistan (ամերիկյան անգլերեն). Tashkent. 2022 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. «5 000 soum». Central Bank of the Republic of Uzbekistan (ամերիկյան անգլերեն). Tashkent. 2021 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. «10 000 soum». Central Bank of the Republic of Uzbekistan (ամերիկյան անգլերեն). Tashkent. 2021 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  17. «20 000 soum». Central Bank of the Republic of Uzbekistan (ամերիկյան անգլերեն). Tashkent. 2022 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  18. «50 000 soum». Central Bank of the Republic of Uzbekistan (ամերիկյան անգլերեն). Tashkent. 2022 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  19. «100 000 soum». Central Bank of the Republic of Uzbekistan (ամերիկյան անգլերեն). Tashkent. 2022 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  20. «200 000 soum». Central Bank of the Republic of Uzbekistan (ամերիկյան անգլերեն). Tashkent. 2022 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  21. The Government portal of the Republic of Uzbekistan (2017 թ․ սեպտեմբերի 5). «Starting from 5 September 2017, the exchange rate of the Central Bank is set at 8100 UZS for 1 USD». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  22. Radio Free Europe/Radio Liberty (2017 թ․ սեպտեմբերի 5). «Uzbekistan Devalues Currency As It Emerges From Decades-Long Isolation». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.