Շավկաթ Միրզիյոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավկաթ Միրզիյոև
ուզբ.՝ Shavkat Mirziyoyev
Շավկաթ Միրզիյոևը 2016 թվականին
Դրոշ
Դրոշ
(2-րդ-րդ) Ուզբեկստանի Հանրապետության նախագահ
Դրոշ
Դրոշ
 դեկտեմբերի 14, 2016
Դրոշ
Դրոշ
(3-րդ-րդ) Ուզբեկստանի վարչապետ
դեկտեմբերի 12, 2003 - դեկտեմբերի 14, 2016
 
Կուսակցություն՝ Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Տաշքենդի ինժեներական և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտ
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ուզբեկ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 24, 1957(1957-07-24)[2][3] (66 տարեկան)
Ծննդավայր Ջիզակսկի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուզբեկստան
Ամուսին Ziroatkhon Hoshimova?
Զավակներ Saida Mirziyoyeva? և Shakhnoza Mirziyoyeva?
 
Կայք՝ president.uz
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան "Mehnat shuhrati" order «Դանաքեր» օրդեն և

Շավկաթ Միրզիյոև (ուզբ.՝ Shavkat Miromonovich Mirziyoyev, հուլիսի 24, 1957(1957-07-24)[2][3], Zaamin District, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ պետական և քաղաքական գործիչ, 2016 թվականի դեկտեմբերի 14-ից՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ[4]։

2016 թվականի սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 14-ը եղել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատարը, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 12-ից 2016 թվականի դեկտեմբերի 14-ը՝ երկրի օրենսդիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը[5][6][7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավկաթ Միրոմոնովիչ Միրզիյոևը ծնվել է Ուզբեկստանի Ջիզակսկի մարզում[9][10]։ 1981 թվականին ավարտել է Տաշքենդի ինժեներության և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտը։ Այնտեղ ստացել է «ինժեներ-մեխանիկի» մասնագիտական որակավորում[11][12]։

1981-ից 1992 թվականներին Միրզիյոևը աշխատել է նույն բուհում։ Ի սկզբանե եղել է կրտսեր հետազոտող, որից հետո ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1992 թվականին դարձել է Տաշքենդի ինժեներության և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտի առաջին պրոռեկտորը[9][12]։

1990-ականներին Միրզիյոևը դարձել է Տաշքենդի ինժեներության և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղարը, ավելի ուշ՝ կուսակցության կազմակերպիչ։ 1990 թվականին Միրզիյոևը ընտրվել է Ուզբեկստանի գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1994 թվականին՝ նոր խորհրդարանի անդամ։

1992 թվականին դարձել է Տաշքենդի Միրզո-Ուլուգբեկյան շրջանի վարչության պետ։ 1996 թվականին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քերիմովի հրամանագրով նշանակվել է Ջիազակյան մարզի վարչության պետ։ 1999 թվականին վերընտրվել է պատգամավորի պաշտոնում՝ Ջիզակյան մարզի ընտրատարածքից։ Այդ ընտրությունից հետո պատգամավորական մանդատը կարողացել է պահպանել մինչև 2004 թվականը։

2001 թվականին դարձել է Սամարղանդի քաղաքապետը[13]։ Այս պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը 2 տարի։ 2003 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Ուզբեկստանի վարչապետ։ Այսպիսով նա դարձավ երկրի ամենածանրակշիռ քաղաքական ուժը[14]։

Անկախ Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Քերիմովի մահից հետո նա դարձել է վերջինիս պաշտոնակատարը[15]։ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին նա ինքնաբացարկ է հայտարարել իրեն[16][17][18]։ Մեկ շաբաթ հետո Շավկաթը առաջադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունից։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել է վերջինիս մասնակցել նախագահական ընտրություններին[19][20]։

Շուտով Միրզիյոևը հաղթում է նախագահական ընտրություոններում՝ վաստակելով 88,61 % ձայն։ Այդ ընտրողներին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող չափահաս անձանց 87,89 %-ը։ Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որից հետո վերջինս ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը[21]։

2017 թվականի մարտի 6-7-ին առաջնորդը կատարել է իր առաջին աշխատանքային այցը դեպի Թուրքմենստան, որտեղ հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ։

2021 թվականի հոկտեմբերին Շավքաթ Միրզիյոևը վերընտրվեց Ուզբեկստանի նախագահ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ եղել է Զաամինի դուբերկուլյոզային դիսպանսերի գլխավոր բժիշկը[22]։
  • Մայր (անունն անհայտ է)` հիվանդանոցում աշխատել է, որպես սանիտարուհի։ Մահացել թոքախտից[23]։
  • Մաչեխա Շավկաթա Միրզիյոևա՝ ազգությամբ եղել է թաթար[22], մահացել է 2016 թվականին[24]։
  • Երկու հարազատ քույրեր և մեկ եղբայր, ինչպես նաև մեկ խորթ քույր վերջինիս հոր երկրորդ կնոջից[23]։
  • Կին՝ Խոշիմովա Զիրոատխոն Մախմուդովնա, ամուսնու հետ աշխատել է համալսարանում։
    • Ավագ դուստր՝ Միրզիյոևա Սաիդ Շավկաթովնա, Օյբեկի կինը։
    • Կրտսեր դուստր՝ Միրզիյոևա Շախնոզա Շավկաթովնա, Օտոբեկի ամուսինը։
    • Որդի՝ Միրզիյոև Ալիշեր Շավքատովիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Избрание Шавката Мирзиёева президентом может стать началом «узбекской оттепели» - Версия.ру
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Беседа с премьер-министром Узбекистана Шавкатом Мирзиёевым — Kremlin.ru
  5. Сайт Председателя Правительства Российской Федерации В. В. Путина — События — Мирзиёев Шавкат Миромонович, премьер-министр Республики Узбекистан
  6. Шавкат Мирзиёев стал президентом Узбекистана
  7. Мирзиеев принял присягу и вступил в должность президента Узбекистана | РИА Новости - события в России и мире: темы дня, фото, видео, инфографика, радио
  8. Премьер-министр Узбекистана назначен и. о. президента страны
  9. 9,0 9,1 Мирзиеев (Мирзияев) Шавкат Миромонович. — Институт стратегического анализа и прогноза (ИСАП). — Версия от 10.05.2012
  10. Мирзиеев (Мирзияев) Шавкат Миромонович. — Лабиринт (Панорама). — Версия от 10.05.2010
  11. Наша история. — Ташкентский Институт инженеров ирригации и механизации сельского хозяйства (ТИИИМСХ. — Версия от 11.05.2012
  12. 12,0 12,1 Мирзиеев Шавкат Миромонович, премьер-министр Республики Узбекистан. — Архив сайта председателя правительства В. В. Путина (2008—2012), 02.09.2008
  13. Сергей Соболев. Ислам Каримов готовит себе преемника? — Столетие. Ru, 24.11.2010
  14. «Как правильно избрать президента Узбекистана, или Будет ли доволен «дух Юртбаши»». Международное информационное агентство «Фергана». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. Шавкат Мирзиёев победил на выборах Президента — Газета.uz
  16. «Если победит с 70 % и больше, перемен к лучшему не будет»
  17. Информационное сообщение о совместном заседании Законодательной Палаты и Сената Олий Мажлиса Республики Узбекистан
  18. В Узбекистане утвердили врио президента | РИА Новости
  19. Видео: «Миллий тикланиш» и УзЛиДеП определились с кандидатами — Газета.uz
  20. Все партии допущены к Президентским выборам — Газета.uz
  21. Мирзиёев вступил в должность президента Узбекистана: Средняя Азия: Бывший СССР: Lenta.ru
  22. 22,0 22,1 «Выходец из таджикского кишлака. На малой родине Шавката Мирзияева». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  23. 23,0 23,1 «Выходец из таджикского кишлака. На малой родине Шавката Мирзиёева». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  24. «Скончалась мать премьер-министра Узбекистана Шавката Мирзияева | ЦентрАзия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]