Լողացող փոխարժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային փոխարժեքի ռեժիմներ:      լողացող փոխարժեք      վերահսկվող լողի ռեժիմ      տարբեր տեսակի կցորդներ (ֆիքսված փոխարժեք, արժույթի կանոն, սողացող կցորդ,)      արտարժույթի օգտագործումը

Լողացող փոխարժեք, կամ տատանվող փոխարժեք (անգլ.՝ floating rate of exchange) — փոխարժեքի ռեժիմ, որտեղ արժույթի արժեքը թույլատրվում է տատանվել՝ կախված արտարժույթի շուկայից։ Այն արժույթը, որն օգտագործում է լողացող փոխարժեք, կոչվում է լողացող արժույթ։

2014 թվականի նոյեմբերից ռուսական ռուբլին կիրառում է լողացող փոխարժեք։ Նախկինում ռուբլու պաշտոնական փոխարժեքը պահպանվում էր արժութային միջամտության միջոցով[1].

Տնտեսական հիմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տնտեսագետներ, ինչպիսիք են օրինակ Ֆրիդման Միլտոնը, որոնք կարծում են, որ շատ դեպքերում լողացող արժույթները նախընտրելի են ֆիքսված արժույթներից։ Քանի որ լողացող փոխարժեքը ճշգրտվում է ավտոմատ կերպով, այն թույլ է տալիս կառավարությանը թուլացնել ցնցումների և օտարերկրյա բիզնես ցիկլերի ազդեցությունը, ինչպես նաև կանխել վճարային ճգնաժամի առաջացումը։

Այնուամենայնիվ, ֆիքսված փոխարժեքի ռեժիմը կարող է նախընտրելի լինել որոշակի իրավիճակներում դրա կայունության և որոշակիության համար։ Դա կարող է իրատեսական չլինել՝ հաշվի առնելով այլ երկրներում արժույթի առուվաճառքի արդյունքները, որոնք փորձում են իրենց արժույթի գները «ուժեղ» կամ բարձր պահել այլ արժույթների նկատմամբ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կամ Հարավարևելյան Ասիայի երկրներում մինչև ասիական արժութային ճգնաժամը։

Կա բանավեճ ֆիքսված և լողացող փոխարժեքների միջև ընտրության շուրջ, որը սահմանված է Mundell-Fleming Model-ի կողմից, որը սահմանում է, որ տնտեսությունը (կամ կառավարությունը) չի կարող միաժամանակ պահպանել ֆիքսված փոխարժեք, կապիտալի ազատ տեղաշարժ՝ անկախ դրամավարկային քաղաքականություն։ Այն պետք է ընտրի երեքից ցանկացած երկուսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Без обмена. Зачем нужен официальный курс рубля». Российская газета - Неделя №6891 (23). 03.02.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]