Դառնալեղի էրիտրեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոսկեհազարուկ փոքրից)
Դառնալեղի էրիտրեա
Դառնալեղի էրիտրեա
Դառնալեղի էրիտրեա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Բոգազգիներ (Gentianaceae)
Ցեղ Ոսկեհազարուկ (Centaurium)
Տեսակ Դառնալեղի էրիտրեա (C. erythraea)
Միջազգային անվանում
Centaurium erythraea
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Դառնալեղի էրիտրեա (լատին․՝ Centaurium erythraea), բոգազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-40 սմ բարձրությամբ, քառանիստ, ուղիղ ցողուններով, թույլ զարգացած առանցքային արմատով երկամյա խոտաբույս է։ Նստադիր, գծային-նշտարաձև հակադիր տերևները ամբողջաեզր են։ Արմատամերձ երկարավուն հակաձվաձև տերևները վարդակ են կազմում։ Բազմածաղիկ, վահանիկաձև ծաղկաբույլերում հավաքված վարդագույն, հնգանդամ ծաղիկները աճում են ցողունների գագաթներին։ Բաժակը և պսակը խողովակաձև են, պսակը վերին մասում ունի հետծալք։ Բազմաթիվ սերմերով պտուղը երկփեղկանի գլանաձև տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է լեռնային գոտիների թփուտներում, մարգագետիններում, խոտածածկ լանջերին և գետափերին։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդներ, ստերոլներ, եռտերպենոիդներ, ածխաջրեր, լորձային նյութեր, եթերային յուղեր, ասկորբինաթթու, միկրոտարրեր և այլն։ Ձիթապտղի յուղով պատրաստած թուրմով բուժում են հոդատապը, որքինը, ֆուրունկուկները և խոցերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնալեղի էրիտրեա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնալեղի էրիտրեա» հոդվածին։