Դառնալեղի էրիտրեա
| Դառնալեղի էրիտրեա | |
Դառնալեղի էրիտրեա | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
| Ընտանիք | Բոգազգիներ (Gentianaceae) |
| Ցեղ | Ոսկեհազարուկ (Centaurium) |
| Տեսակ | Դառնալեղի էրիտրեա (C. erythraea) |
| Միջազգային անվանում | |
| Centaurium erythraea | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Դառնալեղի էրիտրեա (լատիներեն՝ Centaurium erythraea), բոգազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-40 սմ բարձրությամբ, քառանիստ, ուղիղ ցողուններով, թույլ զարգացած առանցքային արմատով երկամյա խոտաբույս է։ Նստադիր, գծային-նշտարաձև հակադիր տերևները ամբողջաեզր են։ Արմատամերձ երկարավուն հակաձվաձև տերևները վարդակ են կազմում։ Բազմածաղիկ, վահանիկաձև ծաղկաբույլերում հավաքված վարդագույն, հնգանդամ ծաղիկները աճում են ցողունների գագաթներին։ Բաժակը և պսակը խողովակաձև են, պսակը վերին մասում ունի հետծալք։ Բազմաթիվ սերմերով պտուղը երկփեղկանի գլանաձև տուփիկ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է լեռնային գոտիների թփուտներում, մարգագետիններում, խոտածածկ լանջերին և գետափերին։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի մարզերում և Երևանում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդներ, ստերոլներ, եռտերպենոիդներ, ածխաջրեր, լորձային նյութեր, եթերային յուղեր, ասկորբինաթթու, միկրոտարրեր և այլն։ Ձիթապտղի յուղով պատրաստած թուրմով բուժում են հոդատապը, որքինը, ֆուրունկուկները և խոցերը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնալեղի էրիտրեա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնալեղի էրիտրեա» հոդվածին։ |
| ||||||||||||||
|