Նորման Ֆինկելշթեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորման Ֆինկելշթեյն
Norman finkelstein suffolk.jpg
Ծնվել էդեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքագետ, պատմաբան, գրող, համալսարանի պրոֆեսոր և իրավապաշտպան
Լեզուամերիկյան անգլերեն[2]
Ազգությունհրեա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Binghamton University?
Ուշագրավ աշխատանքներA Nation on Trial: The Goldhagen Thesis and Historical Truth?, The Holocaust Industry? և Beyond Chutzpah?
ԱշխատավայրՌատգերսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Հանթեր քոլեջ, Բրուքլինի քոլեջ և Դե Պաուլ համալսարան
Կայքnormanfinkelstein.com
Norman Finkelstein Վիքիպահեստում

Նորման Ֆինկելշթեյն (անգլ.՝ Norman G. Finkelstein, դեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքագետ և գրող, «Հոլոքոստի արդյունաբերություն» գրքի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 8-ին: Նրա ծնողները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել են Վարշավայում և անցել են Վարշավայի գետտոյի և համակենտրոնացման ճամբարների միջով: Մայրը եղել է Մայդանեկի բանտարկյալ, հայրը եղել էր Օսվենցիմում: Պատերազմից հետո ծնողները հանդիպել են Ավստրիայի Լինց քաղաքի տեղահանվածների ճամբարում և ապա արտագաղթել ԱՄՆ, որտեղ հայրը եղել է գործարանային աշխատող, իսկ մայրը` տնային տնտեսուհի, հետո՝ հաշվապահ:

Ֆինկելշթայնը մեծացել է Նյու Յորքում: Ավարտել է Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցը, հետո 1974 թվականին ավարտել է Բինգհեմփթոնի համալսարանը: Դրանից հետո Նորմանը կրթությունը շարունակել է Փարիզում: 1980 թվականին Փրինսթոնի համալսարանում ստացել է քաղաքագետի մագիստրոսի աստիճան, այնուհետև ստացել է քաղաքական փիլիսոփայության դոկտորի աստիճան:

Նրա դոկտորական աշխատանքը նվիրված էր սիոնիզմին, իսկ «Հոլոքոստի արդյունաբերություն» գիրքը հանգեցրեց բուռն բանավեճերի և Հոլոքոստը ժխտողների մեջ որոշակի ժողովրդականություն ձեռք բերեց: Գրքում հեղինակը պնդում է, որ Հոլոքոստի թեման օգտագործվում է Իսրայելի և մի քանի հրեական կազմակերպությունների կողմից՝ նյութական օգուտներ ստանալու, ինչպես նաև գաղափարական նպատակների համար:

Ֆինկելշթայնը դասավանդել է Ռատգերսկի, Նյու Յորքի համալսարաններում, Բրուկլինի և Հանտերի քոլեջներում, կաթոլիկ համալսարանում, Յեյլի և Օքսֆորդի համալսարաններում: 2000 թվականին Ֆինկելշթայմը հայտարարեց, որ երբեք հոդվածներ չի հրատարակել գիտական ամսագրերում[3]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինկելշթեյն որոշ գիտնակնների և հասարակական գործիչների կողմից մեղադրվել է ռևիզիզիմի մեջ[4][5]: Նա ինքը հայտարարել է, որ Հոլոքոստի մասին ընդունված պատմագրությունը համարում է ճշգրիտ.[6]:

Aquote1.png Իմ գրքում չկա մի խոսք, որը կարելի է մեկնաբանել որպես Հոլոքոստի ժխտում: Ընդհակառակը, ես պնդում եմ, որ գիրքն ամբողջովին համապատասխանում է հրեաների արդյունաբերական սպանությանը վերաբերող բոլոր պատկերացումներին և սպանվածների ընդհանուր թիվը ևս ճիշտ է: Aquote2.png


Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 - Հրեական հարցից` հրեական պետություն: Սիոնիզմի տեսություն: Փրինսթոնի համալսարան
  • 1995 - Իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատկերը և իրականությունը, ISBN 1-85984-442-1
  • 1996 - Պաղեստինի ապստամբությունն ու անկումը. Ինտիֆադայի տարիների անձնական հաշիվ: Միննեպոլիս, ISBN 0-8166-2859-9
  • 1998 - Ազգը դատարանում. Գոլդհագենի թեզը և պատմական ճշմարտությունը, ISBN 0-8050-5872-9
  • 2000 - Հոլոքոստի արդյունաբերությունը. Հրեաների տառապանքների օգտագործման մասին, ISBN 1-85984-488-X
  • 2005 - Հակասեմիտիզմի չարաշահումը և պատմության չարաշահումը: Կալիֆոռնիայի համալսարանի մամուլ, ISBN 0-520-24598-9
  • 2010 - Այս անգամ մենք շատ հեռու գնացինք. Գազայի ներխուժման ճշմարտությունն ու հետևանքները, ISBN 978-1-935928-43-0
  • 2011 - Ռիչարդ Գոլդթոնտը վերականգնել է Իսրայելին սպանելու լիցենզիա[7], ISBN 978-1-935928-51-5
  • 2012 - Ինչ է Գանդին ասում ոչ գերիշխանության, դիմադրության և քաջության մասին[8], ISBN 978-1-935928-79-9
  • 2013 - Իմանալով շատ բան. Ինչու է ամերիկա-հրեական ռոմանսը Իսրայելի հետ ավարտվում[9], 978-1-935928-77-5
  • 2014 - Հին գինի, կոտրված շիշ: Ավետյաց երկիր Արի Շավիթ, Նյու Յորք[10]
  • 2014 - Մեթոդ և խելագարություն. Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակման թաքնված պատմությունը[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Blokker Bas (5 August 2000)։ «Joden zijn immuun voor elke vorm van kritiek'»։ NRC Handelsblad։ «Er is nooit een artikel van mij gepubliceerd in een wetenschappelijk tijdschrift.» 
  4. Amichai Magen.։ «Cooky the Clown uncovers Holocaust denial» (անգլերեն)։ The Stanford Daily։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-19-ին։ Վերցված է 2011-4-30 
  5. Daniel Pipes.։ «Brandeis University President Jehuda Reinharz, Israel and Me» (անգլերեն)։ Middle East Forum։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2011-04-24 
  6. De Martis.։ «Norman Finkelstein» (անգլերեն)։ olokaustos.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-19-ին։ Վերցված է 2011-4-24 
  7. «OR Books — Goldstone Recants: Richard Goldstone Renews Israel's License to Kill, Norman G. Finkelstein»։ Orbooks.com։ Վերցված է 2011-11-13 
  8. «OR Books — What Gandhi Says About Nonviolence, Resistance and Courage, Norman G. Finkelstein»։ Orbooks.com։ Վերցված է 2012-03-07 
  9. «OR Books — Knowing Too Much: Why the American Jewish Romance with Israel is Coming to an End, Norman G. Finkelstein»։ Orbooks.com։ Վերցված է 2012-03-07 
  10. «OR Books — Old Wine, Broken Bottle, Norman G. Finkelstein»։ Orbooks.com։ Վերցված է 2014-03-24 
  11. «OR Books- Methods and Madness, Norman G. Finkelstein»։ Orbooks.com։ Վերցված է 2014-11-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]