Jump to content

Ջոն Նյումեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նյումեն Ջոնից)
Ջոն Նյումեն
Բնօրինակ անունանգլ.՝ John Newman
Ի ծնե անունանգլ.՝ John William Peter Newman
Ծնվել էհունիսի 16, 1990(1990-06-16)[1] (34 տարեկան)
Settle, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերսոուլ, բրիթփոփ և փոփ ռոք
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, երաժիշտ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն և մեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ[2], կիթառ և էլեկտրոնային ստեղնաշար
ԼեյբլUniversal Music Group և Island Records
ԿրթությունSettle College?
ԿապվածՋեյմս Նյումեն
Կայքjohnnewman.co.uk
 John Newman (singer) Վիքիպահեստում

Ջոն Նյումեն (լրիվ անունը՝ Ջոն Ուիլյամ Պիտեր Նյումեն, հունիսի 16, 1990(1990-06-16)[1], Settle, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգիչ, երգահան, որի հիթային «Love me again» երգը 2013 թվականի հուլիսին գլխավորել է Մեծ Բրիտանիայի UK Singles Chart հիթ-շքերթը։ Ավելի վաղ որպես վոկալիստ համագործակցել է անգլիական էլեկտրոնային «Rudimental» խմբի հետ և ձայնագրել «Feel the love» (№ 1-ը Անգլիայում, 2012 թվական), «Not giving in» երգերը[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի հունիսի 16-ին Սեթլ քաղաքում (Արևմտյան Յորքշիր, Անգլիա)։ 14 տարեկանում սկսում է կիթառ նվագել և երգեր գրել։ 20 տարեկանում տեղափոխվում է Լոնդոն, որտեղ հավաքում է իր խումբը։ Շուտով Նյումենը պայմանագիր է կնքում Island Records-ի հետ։ Առաջին մեծ հաջողությունն ունեցել է անգլիական «Rudimental» էլեկտրոնային կվարտետի հետ համագործակցելուց հետո, որի հետ կարողացավ գլխավորել Մեծ Բրիտանիայի UK Singles Chart համազգային հիթ-շքերթը «Feel the Love» սինգլով[5][6][7]։ Սինգլը դեբյուտել է UK Singles Chart-ում 2012 թվականի հունիսի 9-ին՝ 93,841 օրինակ տպաքանակով։ Այն դարձել է «Asylum Records» լեյբլի ավելի քան քառասունամյա պատմության առաջին սինգլը, որը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը[8]։ Երկրորդ շաբաթվա ընթացքում սինգլը իջել է չորրորդ հորիզոնական՝ 51,974 օրինակ տպաքանակով[9]։ Երգը 11 շաբաթ անընդմեջ մնացել է UK Top 10-ում[10]։ Այս հիթի ընդհանուր տպաքանակը 2012 թվականին կազմել է 619,000 օրինակ և զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը տարվա բեսթսելլերների ցանկում[11]։

2013 թվականի հունիսին Նյումենը թողարկել է իր դեբյուտային «Love Me Again» սինգլը[12]։ Այն հասել է UK Singles Chart-ի առաջին հորիզոնականին և հայտնվել է ավելի քան 10 երկրների հիթերի լավագույն տասնյակում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում: Սինգլը ներառվել է FIFA 14 խաղի սաունդթրեքում։ 2013 թվականի կեսերին «Love Me Again» երգի ռեմիքսը թողարկել է DJ և ձայնագրման պրոդյուսեր Kove-ը և մեծ ժողովրդականություն ձեռք բերել EDM ալիքներում, այդ թվում՝ Sirius XM's BPM-ում։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Նյումենը թողարկել է «Tribute» ալբոմի երկրորդ՝ «Cheating» սինգլը։ UK Singles Chart-ում երգը հասել է 9-րդ հորիզոնականին և հայտնվել Բելգիայի և Իռլանդիայի հիթ-շքերթներում։ «Tribute» ալբոմը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 14-ին։

2014 թվականի օգոստոսին Նյումենը հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է սկսել երկրորդ ալբոմը[13]։ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Քելվին Հարիսի հետ համատեղ թողարկել է «Blame» սինգլը, որը դեբյուտել է UK Singles Chart-ի առաջին հորիզանականով։ 2015 թվականի հունիսի 1-ին Նյումենը թողարկել է «Come and Get It»-ը՝ իր երկրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը։ Այս երգը հայտնվել է Madden NFL 16-ի սաունդթրեքում: Նյումենի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Revolve», թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին[14]։

2016 թվականի հուլիսին Նյումենը թողարկել է «Օլé» երգը՝ որպես ալբոմում չներառված սինգլ։ 2018 թվականի մարտին թողարկել է «Fire In Me»-ը[15], 2019 թվականի մարտին՝ «Feelings» սինգլը, որը գրվել է շվեդական BLNK խմբի հետ համատեղ[16]։

2019 թվականի օգոստոսի 30-ին Նյումենը թողարկել է «Without You» երգը շոտլանդացի երգչուհի Նինա Նեսբիթի հետ[17]։

2020 թվականի հունիսի 8-ին հայտարարվել է, որ Նյումենը համագործակցում է բրիտանական Sigma դուետի հետ նոր՝ «High on You» սինգլում։ Այն թողարկվել է 2020 թվականի հունիսի 12-ին։

Ավելի ուշ՝ 2020 թվականի հունիսին, Նյումենը հայտարարել է, որ հեռանում է երաժշտական ոլորտից, և որ լքել է իր ձայնագրման լեյբլը և արտիստների մենեջմենթի ընկերությունը[18][19]։ Սոցիալական մեդիայի հայտարարության մեջ նա նշել է, որ իր աշխատանքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում, և մեկ տարի կշարունակի թողարկել համատեղ ալբոմներ այլ կատարողների հետ, սակայն դադարեցնում է իր սոլո կարիերան:

Նա վերադարձավ «Waiting for a Lifetime» երգով, որը 2022 թվականի մայիսին Billboard-ի Dance/Mix Show Airplay Chart հիթ-շքերթում հասավ 9-րդ հորիզոնականին[20][21], ինչպես նաև թողարկեց իր «Holy Love» երգը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյումենի մոտ երկու անգամ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, վիրահատվել է 2012 և 2016 թվականներին[22]:

2018 թվականի օգոստոսի 18-ին Լոնդոնում ամուսնացել է իր դանիացի ընկերուհու՝ Նանա-Մարիայի հետ[23][24]։

Ջոնը երգիչ-երգահան Ջեյմս Նյումենի կրտսեր եղբայրն է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Tribute» (2013)
  • «Revolve» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Montreux Jazz Festival Database
  3. «About John Newman». 2012-05-02. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2012-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. John Newman announces debut single 'Love Me Again' — video — Music News Արխիվացված է Ապրիլ 30, 2014 Wayback Machine-ի միջոցով:. Digital Spy
  5. «About John Newman». 2012-05-02. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2012-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «John Newman Cheating acoustic new music». www.soulculture.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2013-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Twitter / JohnNewmanMusic: Its the 1st of June that means its my birthday in 15days! X». Twitter.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-24-ին. Վերցված է 2013-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Official Chart Analysis - June 3, 2012». Music Week. 2012-06-03. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2012-06-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Official Chart Analysis - June 10, 2012». Music Week. 2012-06-10. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2013-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «The Official Charts Company - Feel The Love Ft John Newman by Rudimental Search». The Official Charts Company. 2013-05-06. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2013-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Dan Lane (2013-01-02). «The Official Top 40 Biggest Selling Singles Of 2012 revealed!». Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին. Վերցված է 2013-01-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. John Newman announces debut single 'Love Me Again' — video — Music News Արխիվացված է Ապրիլ 30, 2014 Wayback Machine-ի միջոցով:. Digital Spy
  13. Copsey, Rob (2014-08-22). «John Newman: "I'm ready to move on to album two"». Officialcharts.com. Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին. Վերցված է 2016-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Tom. «John Newman announces full details of new album Revolve». HMV.com. Արխիվացված է օրիգինալից 2015-07-25-ին. Վերցված է 2015-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «John newman is back with new single "Fire In Me"». ventsmagazine.com. 2018-03-09. Արխիվացված է օրիգինալից 2018-03-12-ին. Վերցված է 2018-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «JOHN NEWMAN Returns With New Single 'FEELINGS'». essentiallypop.com. 2019-03-06. Արխիվացված է օրիգինալից 2019-03-07-ին. Վերցված է 2019-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Without You - Single by John Newman & Nina Nesbitt». Apple Music. Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Newman, John (3 June 2020). «John Newman facebook post» (անգլերեն). Վերցված է 28 July 2020-ին – via Facebook.
  19. «John Newman 'pauses career' and leaves record label to 'discover better side of me'». Smooth (անգլերեն). 3 June 2020. Վերցված է 28 July 2020-ին.
  20. «Dance/Mix Show Airplay». Billboard.
  21. «John Newman». Billboard.
  22. «I'm fine, says singer John Newman after brain tumour returns». The Straits Times. 16 August 2016. Վերցված է 7 February 2019-ին.
  23. «John Newman on Instagram: "18/08/18"». Արխիվացված է օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 7 February 2019-ին – via Instagram.
  24. «John Newman on Instagram: "The day I got married to the greatest woman in the world!"». Արխիվացված է օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 7 February 2019-ին – via Instagram.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Նյումեն» հոդվածին։