Նիննան Սանտեսսոն
Նիննան Սանտեսսոն | |
---|---|
![]() | |
Ի ծնե | շվեդերեն՝ Gertrud Paulina Santesson |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1891[1] |
Ծննդավայր | Fjärås church parish, Շվեդիա[1] |
Վախճանվել է | հունվարի 14, 1969[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1913)[1], Կոլարոսսիի ակադեմիա[3] և Գրան–Շոմիե ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և գծանկարիչ |
Ուսուցիչ | Սիգրիդ Բլոմբերգ |
Ամուսին | Bertel Bertel-Nordström?[1] |
Զավակներ | Lena Santesson-Carlson? |
![]() |
Գերտրուդա Պաուլինա (Նիննան) Սանտեսսոն (շվեդերեն՝ Gertrud Paulina (Ninnan) Santesson, դեկտեմբերի 14, 1891[1], Fjärås church parish, Շվեդիա[1] - հունվարի 14, 1969[1], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ և քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիննան Սանտեսսոնը ծնվել է 1891 թվականին, Չուլյոհոլմ կալվածքում։ Նրա մանկությունն անցել է Սյոդերմանլանդի Մելբիի (Mälby) կալվածքում։ Երբ աղջիկը 12 տարեկան էր, հայրը մահացել է, իսկ մայրը երեխաների հետ տեղափոխվել է Ստոկհոլմ։ Այստեղ Նիննան առաջին անգամ զբաղվել է քանդակագործությամբ Սիգրիդ Բլոմբերգի ղեկավարությամբ, իսկ 1911 թվականին ընդունվել է Արվեստի թագավորական ակադեմիա։ Դրանից հետո նա ուսումը շարունակել է Փարիզում` Կոլարոսի ակադեմիայում և Գրանդ Շոմերում Անտուան Բուրդելի ղեկավարությամբ։ Այդ ժամանակ Փարիզում սովորում էին նրա մյուս հայրենակիցները՝ Սիրի Դերկերտը, Աննա Պետրուս-Լյուտկենսը, Լիզա Բերգստանդը[4]։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում Նիննան բազմիցս այցելել է Լուվր, որտեղ խորապես տպավորված էր եգիպտական և ասորական արվեստով։ Հետագայում նա երկու անգամ այցելել է Փարիզ, 1940-ականների վերջին՝ իր համար հայտնաբերելով Ժերմեն Ռիշիեի քանդակները և 1950-ականներին, երբ որոշ ժամանակ աշխատել է Օսիպ Ցադկինի արվեստանոցում[5]։

Մեկուկես ամիս Ալժիրում անցկացնելուց հետո, Նիննան Սանտեսսոնը վերադարձել է Շվեդիա։ Ստոկհոլմի Նկարիչների տանը կայացել է նրա և ֆինն նկարիչ Էնգելբերտ Բերտել-Նորդստրյոմի համատեղ ցուցահանդեսը, որի հետ նա ամուսնացել է 1917 թվականին[4]։
Սանտեսսոնի մոնումենտալ աշխատանքների մեծ մասը ստեղծվել է Գյոթեբորգում, որտեղ այդ ժամանակ բնակվում էր նրա մայրը։ Նրա առաջին աշխատանքը Լորենսբուրգում գտնվող Ֆորսբերգի հյուպատոսի վիլլայի ձևավորման պատվերն էր։ 1916 թվականին նա աշխատել է բանաստեղծ Վիկտոր Ռյուդբերգի հուշարձանի վրա, որը տեղադրվել է տաս տարի անց։ Բացի այդ, նա զոհասեղան պատրաստեց Գյոթեբորգի Մաստուգ եկեղեցու համար։ Կաղնուց փորագրված փայտե քանդակները պատրաստել էր նրա ամուսինը[4]։
1933 թվականից Նիննան Սանտեսսոնը մեծ ձևերից անցում է կատարել փոքր ձևերի և սկսեց աշխատել այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են կավը, թրծակավը և բրոնզը։ Նրա քանդակների համար հաճախ որպես բնորդներ ծառայում էին ընտանիքի անդամները, այդ թվում դուստրը՝ Լենան և ընկերները, հիմնականում Նաիմա Վիֆստրանդը և Մարիաննա Ֆրեստադիուսը (Նիննան Սանտեսսոնը ստեղծել է նրա 48 կիսանդրի)։ Սանտեսսոնի արվեստանոցում հաճախ աշխատում էին Բերտա Հանսսոնը և Սիրի Դերկերտը, իսկ Մայ Բրինգը, ով այդ ժամանակ կորցրել էր տեսողությունը, ծառայում էր որպես բնորդ[4]։
Ամուսնալուծությունիցհետո Նիննան Սանտեսսոնը 1930-ական թվականներին Նաիմա Վիֆստրանդի հետ միասին 5 տարի անցկացրել է Լոնդոնում։ 1940-ականներին նա օգնել է նացիստական Գերմանիայից փախստականներին, մասնավորապես, Բերտոլդ Բրեխտը և իր ընտանիքն ապրում էին նրա հետ։ Սանտեսսոնը համագործակցել է նաև Նորվեգական Դիմադրության շարժման հետ և լրտեսության համար երկու տարի անցկացրել շվեդական բանտում։ 1951 թվականին Սիրի Դերկերտի հետ միասին այցելել են Խորհրդային Միություն։ Նրա հերթական ցուցահանդեսը տեղի է ունեցել միայն 1960 թվականին՝ Մայա Բրոտենի և Անն Մարգրետ Դալկվիստ-Լյունբերգի հետ միասին[4]։
Նիննան Սանտեսսոնը մահացել է Ստոկհոլմում 1969 թվականին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 G Paulina (Ninnan) Santesson (շվեդերեն) — 1917.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Académie de la Grande Chaumière (շվեդերեն) — Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Svenskt kvinnobiografiskt lexikon
- ↑ Svenskt biografiskt lexikon
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gunilla Pagés: ’’Ninnan Santesson’’ i Louise Robbert (red): ’’Den otroliga verkligheten – 13 kvinnliga pionjärer’’, Carlssons Bokförlag, Borås 1994, ISBN 91-7798-882-5
- Vem är det : Svensk biografisk handbok 1963, red. Ingeborg Burling, P. A. Norstedt & Söners Förlag, Stockholm 1962 s. 944
- Sveriges befolkning 1900, (CD-ROM, version 1.02, databasdatum 2006-08-25) Sveriges Släktforskarförbund 2006
- Sveriges dödbok 1947-2003, (CD-ROM version 3.0), utgiven av Sveriges Släktforskarförbund 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сайт, посвящённый художнице» (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2021-06-10
- Irja Bergström։ «Gertrud Paulina (Ninnan) Santesson»։ Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն)
- Maria Görts։ «G Paulina (Ninnan) Santesson»։ Svenskt biografiskt lexikon (շվեդերեն)
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 1969 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Գրանդ Շոմեր ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Կին քանդակագործներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Շվեդ քանդակագործներ
- Շվեդ կին արվեստագետներ
- Շվեդ նկարչուհիներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ