Սիրի Դերկերտ
Սիրի Դերկերտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 30, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5] |
Վախճանվել է | ապրիլի 28, 1973[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Լիդինգյո, Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա[7], Whitlockska samskolan?[8], Althin's School of Painting? (1910)[9], Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[9] և Գրանդ Շոմեր ակադեմիա[9] |
Մասնագիտություն | քանդակագործ, արվեստագետ, հակապատերազմային ակտիվիստ և նորաձևության դիզայներ |
Ոճ | ֆեմինիստական արվեստ |
Ուշագրավ աշխատանքներ | "Carvings in concrete"? և Sverigeväggen? |
Աշակերտներ | Thore Wahlgren? |
Պարգևներ | |
Հայր | Կարլ Էդվարդ Դերկերտ[10][5] |
Ամուսին | Բերթիլ Լյուբեկ[3] |
Համատեղ ապրող | Վալլ Ռոզենբերգ[9] |
Զավակներ | Լիվ Դերկերտ[3], Կարլո Դերկերտ[11] և Սարա Դերկերտ[3] |
![]() |
Սիրի Կարին Դերկերտ (շվեդերեն՝ Siri Derkert, օգոստոսի 30, 1888[1][2][3][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5] - ապրիլի 28, 1973[1][2][3][…], Լիդինգյո, Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4]), շվեդ նկարիչ, մոդեռնիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրի Դերկերտը ծնվել է 1888 թվականին Ստոկհոլմում, ձեռներեց Էդվարդ Դերկերտի և Ուոլբորգ Դերկերտի ընտանիքում։ Ընտանիքն ուներ վեց երեխա։ Սիրին սովորել է Ստոկհոլմի Ուիթլոկի դպրոցում, այնուհետև 1904-1910 թվականներին հաճախել է Ալտինի գեղարվեստի դպրոց[12]։ 1911 թվականին ընդունվել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ ընկերացել է Աննա Պետրուս-Լյուտկենսի, Նիննան Սանտեսսոնի և Լիզա Բերգստրանդի հետ[13]։
1913 թվականին Սիրի Դերկերտը բնակվել է Փարիզում, Մոնպառնասում (որտեղ այդ ժամանակ բնակվում էին նաև Սանտեսսոնը և Բերգստրանդը) և հաճախել Ռուսական ակադեմիա և Գրանդ Շոմեր ակադեմիա։ 1914 թվականին Դերկերտը, Սանտեսսոնը և Բերգստրանդը համատեղ ուղևորություն են կատարել Ալժիր, ինչն ուժեղ տպավորություն է թողել Դերկերտի վրա և ազդել նրա արվեստի վրա[13]։ Նույն թվականին նա ծանոթացել է ֆինն-շվեդացի նկարիչ Վալլե Ռոսենբերգին։ Որոշ ժամանակ նրանք միասին ապրել են Փարիզում, այնուհետև ուղևորվել Անգլիա և վերջապես բնակություն հաստատել Իտալիայում, որտեղ էլ 1915 թվականին ծնվել է նրանց որդին` Կառլոն։ Այս ժամանակահատվածում Սիրին շատ է աշխատել` ստեղծելով նկարներ մոխրագույն, կապույտ և կանաչ երանգներով՝ կուբիզմի հստակ ազդեցության ներքո։ Նրա հիմնական ժանրերն էին բնանկարներն ու ինքնանկարները։ Հետագայում այդ աշխատանքները 1919 և 1921 թվականներին ցուցադրվել են Կոպենհագենում և Ստոկհոլմում անցկացվող ցուցահանդեսներում[12]։
1916 թվականին Սիրին վերադարձել է Շվեդիա, իսկ Վալլեն և նրա որդին մնացել են Իտալիայում։ Որոշ ժամանակ նրանք զբաղվել են հագուստի դիզայնով՝ ստեղծելով օրիգինալ և էլեգանտ երեկոյան զգեստներ։ 1917 թվականից կապի մեջ է եղել նկարիչ Բերտիլ Լյուբեկի հետ, իսկ 1918 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լիվը։ Ինչպես նախորդ դեպքերում, երեխայի ծնունդը գաղտնի է պահվել. աղջկան հանձնել են մանկատուն, որտեղից էլ նրան որդեգրում է խնամակալ ընտանիքը։ 1920 թվականին Սիրին Բերտիլ Լյուբեկից ունեցել է մեկ այլ դուստր, որը որդեգրվել է նույն ընտանիքի կողմից, ինչպես նրա քույրը։ 1921 թվականին Սիրին և Բերտիլը կնքել են ձևական ամուսնություն, որպեսզի կարողանան պաշտոնապես ճանաչել իրենց երկու դուստրերին։ Սիրին Վալլե Ռոսեբերգին տեսել է միայն մեկ անգամ` 1919 թվականին, ծանր հիվանդությունից նրա մահից անմիջապես առաջ։ Նրանց որդին՝ Կառլոն, մնացել է Իտալիայում, որտեղից էլ մայրը հետագայում նրան տարել է[12]։
1920-ականներին Սիրի Դերկերտը ժամանակ առ ժամանակ ապրել է Ստոկհոլմում և Փարիզում։ Նա շարունակել է աշխատել նորաձևության ոլորտում և ղեկավարել Idun ամսագրի համապատասխան խորագիրը, ինչպես նաև զբաղվել մանրանկարչությամբ։ 1923 թվականին կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը շատ է ճանապարհորդել, այդ թվում ընկերուհիների` Նիննան Սանտեսսոնի, Վերա Նիլսսոնի և Աննա Սալստրյոմի հետ[12]։ 1936 թվականից նա բնակվել է Փարիզում դստեր՝ Լիվի հետ, ով նույնպես արվեստի հանդեպ սեր ուներ[13]։ 1938 թվականին Լիվը մահացել է տուբերկուլյոզից և այդ հարվածից հետո Սիրին երկար ժամանակ թողել է նկարչության դասընթացները[12]։
1944 թվականին Ստոկհոլմում տեղի է ունեցել Սիրի Դերկերտի անհատական ցուցահանդեսը, իսկ 1953 թվականին՝ Փարիզում։ 1950-ականներին նա շատ փորձեր է կատարել` օգտագործելով նոր տեխնիկա և նյութեր։ Որպես խաղաղության համար պայքարի ակտիվ մարտիկ` 1950 թվականին խաղաղության համաշխարհային համաժողովի շրջանակներում այցելել է Խորհրդային Միություն։ 1959 թվականին մասնակցել է Ստոկհոլմի մետրոյի T-centralen կայարանի նախագծմանը։ 1960 թվականին դարձել է առաջին շվեդ նկարիչը, որի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը անցկացվել է Ժամանակակից արվեստի թանգարանում[12]։ 1962 թվականին նկարիչը Վենետիկի բիենալեում ընտրվել է Շվեդիայի ներկայացուցիչ [13]։ Սիրի Դերկերտը շարունակել է աշխատել մինչև իր մահը` 1973 թվական։
Մահացել է Լիդինգում, որտեղ էլ թաղվել է[12]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Söderberg Rolf (1974)։ Siri Derkert։ Publikation / Sveriges allmänna konstförening, 0347–2515 ; 83 (Swedish)։ Stockholm
- Gedda Emma (2001)։ «Siri Derkert – avantgardistisk konstnär och modetecknerska»։ Konstvärlden & disajn (6): 68–69
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Han finns, förstår du: Siri Derkert och Valle Rosenberg [You see, he exists: Siri Derkert and Valle Rosenberg] (Swedish) (1 ed.)։ Åhus: Kalejdoskop։ 1986։ ISBN 91-85552-95-X։ 7750382
- Derkert Siri, Öhrner Annika, Olof-Ors Matilda (2011)։ Siri Derkert։ Moderna museets utställningskatalog, 0347-9196 ; 365 (Swedish)։ Stockholm: Atlantis։ ISBN 9789173534932
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Siri Derkert
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Bertil Lybeck
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Swedish death index
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Adolf Fredriks kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/SSA/0001/C I a/14 (1888), bildid: 00028282_00103, sida 101
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Académie de la Grande Chaumière (швед.) / M. Sjöberg, L. Larsson — Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
- ↑ Siri Karin Derkert (швед.)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Siri Karin Derkert (швед.)
- ↑ Swedish Census 1910 (швед.) — Riksarkivet.
- ↑ Ansedel: Derkert-Rosenberg, Carlo
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Svenskt kvinnobiografiskt lexikon
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Moderna Museet
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիրի Դերկերտ կատեգորիայում։ |