Բերտա Հանսսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերտա Հանսսոն
շվեդ.՝ Berta Elisabet Hansson
Berta Hansson.jpg
Ծնվել էհունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3]
ԾննդավայրHammerdal, Strömsund Municipality, Եմտլանդ լեն, Շվեդիա
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1994(1994-09-03) (84 տարեկանում)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[4][5]
Մասնագիտություննկարչուհի

Բերտա Էլիզաբետ Հանսսոն (շվեդ.՝ Berta Elisabet Hansson, հունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3], Hammerdal, Strömsund Municipality, Եմտլանդ լեն, Շվեդիա - սեպտեմբերի 3, 1994(1994-09-03), Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտա Հանսսոնը ծնվել և մեծացել է Համմերդալում, եկեղեցու սպասավոր Դանիել Հանսսոնի և նրա կնոջ՝ Բրիտայի ընտանիքում: Մայրը մահացել է տուբերկուլյոզից, երբ Բերտան դեռ 16 տարեկան էր: Բերտա Հանսսոնը հաճախել է Սիգտունայի պետական դպրոց, որտեղ սովորել է արվեստ և գրականություն: Այնուհետև, հոր պնդմամբ, որը հավատում էր, որ դպրոցական ուսուցչի մասնագիտությունը կօգնի դստերն ապահովել իրեն, նա ընդունվել է ուսուցիչների դասընթացներ, որն ավարտել է 1934 թվականին: 1935 թվականին Բերտան սկսել է աշխատել Վեստերբոթենի գյուղական դպրոցում որպես ուսուցիչ և տաս տարի մնացել այդ պաշտոնում[6]:

Բերտա Հանսսոնը սկսել է գրել և նկարել ուսուցչական կարիերայի մեկնարկից անմիջապես առաջ: 1940 թվականին որոշ ժամանակ սովորել է Ստոկհոլմի Օտտո Շյոլդի անվան արվեստի դպրոցում: Այնուհետև վերադարձել է գյուղ, բայց մի քանի տարի անց նրա աշխատանքները նկատել է նկարիչ և գրող Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը և 1943 թվականին Ստոկհոլմում անցկացվել է Բերտա Հանսսոնի անհատական ցուցահանդեսը: Այստեղ հիմնականում ներկայացված էին երեխաներին պատկերող նկարներ, որը նկարչի սիրած սյուժեն էր: Քննադատների կարծիքները բաժանվեցին, ոմանք գտան, որ Հանսսոնի ստեղծած մանկական դիմանկարները տգեղ են` ընդհուպ նման են ծաղրանկարների, մյուսները նշել էին դրանց ինքնատիպությունն ու գեղարվեստական ոճը[6]:

1950-1960-ական թվականներին Բերտա Հանսսոնը բնակվել է Ստոկհոլմի Գրյոնդալ արվարձանում: Նրա մտերիմ ընկերներն էին գրողներ Վալտեր Լյունգկվիստը և Սառա Լիդմանը, որոնք ամրապնդում էին Բերտայի երկար տարիների հետաքրքրությունը գրականության նկատմամբ: 1950-ականների սկզբին Հանսսոնը մոտ մեկ տարի անցկացրեց Հարավային Աֆրիկայում, որտեղ էլ տուժեց ռասայական խտրականության քաղաքականությունից: Նա խորապես հետաքրքրվում էր բնիկ բնակչության մշակույթով ու կենցաղով և այն ամենը, ինչ տեսնում էր պատկերում էր նկարներում: Վերադառնալով Շվեդիա՝ նա սկսեց ստեղծագործել քաղաքական թեմաներով, որոնցից շատերը նվիրատվություն էր կատարում ապարտհեյդի դեմ շվեդական շարժմանը: Բացի այդ, նա կազմակերպել է դրամահավաք` աֆրիկացի կանանց օգնելու համար[6]:

Բերտա Հանսսոնի արվեստի հիմնական թեման մշտապես եղել են երեխաները՝ լուրջ, երջանիկ, մտածված և չարամիտ: Այն բանից հետո, երբ քանդակագործ Նիննան Սանտեսսոնը սովորեցրեց նրան կավով աշխատել, Հանսսոնը սկսեց պատրաստել նաև երեխաների փոքր կավե արձանիկներ: Հանսսոնը չուներ իր սեփական երեխաները և նա չէր ամուսնանում՝ հավատալով, որ կինը պետք է ազատ լինի, որպեսզի կարողանա ստեղծագործական գործունեություն ծավալել: Հանսսոնի համար ոգեշնչման աղբյուր էր նաև Աստվածաշունչը, քանի որ երեխա ժամանակ նա ստացել էր կրոնական կրթություն: Նրա աստվածաշնչյան թեմաներով նկարները մոտ էին էքսպրեսիոնիզմին և նաիվ գեղանկարչությանը, միշտ չէ, որ հասկացվում էին քննադատների շրջանում, ովքեր դրանք համարելով չափազանց գռեհիկ[6]:

1980-ականներին Բերտա Հանսսոնի տեսողությունը սկսել է վատանալ, նա նկարել է ջրաներկով` օգտագործելով խոշորացույց, այդպիսով ստեղծելով մի քանի հարյուր գործեր: Նա շատ ժամանակ է անցկացրել հայրենիքում` Համմերդալում, որտեղ նկարել է տարեց մարդկանց դիմանկարներ: Կյանքի վերջին տարիներին նրա սիրելի սյուժեն թռչուններ էին, որոնց նա պատկերել է սև և սպիտակ գույնով, քանի որ այլևս չէր կարող տարբերակել գույները[6]:

Բերտա Հանսսոնը մահացել է 1994 թվականին, Ստոկհոլմում[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]