Նինա Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նինա Աղաջանյան
Ծնվել է1889 նոյեմբերի 8
ԾննդավայրԵկատերինոդար
Մահացել էդեկտեմբերի 14, 1974(1974-12-14) (տարիքը 85)
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, մոնտաժող, դաստիարակ, լրագրող, film accompanist, script doctor, script editor, հեղափոխական և հետախույզ
ԱմուսինKiril Shutko?[1]
ՊարգևներOrder badge of honor rib.png Orderredbannerlabor rib.png
IMDbID ID 0012810

Նինա (Նունե) Փինարդոսի Աղաջանյան (Աղաջանովա - Շուտկո, 1889, նոյեմբերի 8, Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար` ՌԴ-ում) - 1974, դեկտեմբերի 14, Մոսկվա), հայազգի խորհրդային կուսակցական գործիչ, կինոսցենարիստ։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1889 թվականի հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ Հաճախել է Եկատերինոդարի մանկավարժական դասընթացներին։ Անլեգալ կուսակցական աշխատանք է տարել Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո-Վոզնեսենսկում, Պետերբուրգում։ 1914-1915 թվականներին եղել է Պետերբուրգի Վիբորգյան կուսակցական կոմիտեի անդամ, 1914 թվականին՝ «Ռաբոտնիցա» ամսագրի պատմական քարտուղար։

Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է, աքսորվել։ 1911-1916 թվականների հեղափոխական գործունեության համար բանտարկվել և աքսորվել է։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին. եղել է Պետերբուրգի և վիբորգի կուսակցական կոմիտեների անդամ, Պետրոգրադի խորհրդի Վիբորգի շրջանի պատգամավոր։ 1918–1919 թվականներին աշխատել է ընդհատակում՝ Նովորոսիյսկում և Դոնի Ռոստովում, սպիտակգվարդիական զորքերի թիկունքում։ 1919 թվականին՝ ՌԿԿ(բ)-ի Դոնի ընդհատակյա մարզկոմի անդամ։ 1921-1922 թվականներին աշխատել է Պրագայի, 1934-1938 թվականներին Ռիգայի սովետական դեսպանատներում[2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում աշխատել է 1924 թվականից։ 1945-1952 թթ. դասավանդել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։ Աղաջանովայի սցենարով Սերգեյ էյզենշտեյնը 1925 թվականին նկարահանել է «Պոտյոմկին զրահանավը» կինոնկարը։ Գրել է նաև «Սպիտակների թիկունքում» (1925), «Կրասնայա Պրեսնյա» (1926), «Նավաստի Իվան Դալայը» (1929), «Դասալիք» (1933) կինոնկարների սցենարները։

1945-1952 թվականներին սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում[2]։

  • «Պոտյոմկին» զրահանավը», 1925
  • «Սպիտակների մոտ` թիկունքում», 1925
  • «Կրասնայա Պրեսնյա», 1926
  • «Նավաստի Իվան Գալայը», 1929
  • «Դասալիք», 1933

Մեջբերումներ Նինա Աղաջանովայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մինչև հիմա հիանում եմ այն մանկավարժական տակտով, որով Նինա Ֆերդինանդովնան զրուցում էր անսահման տարբեր մասշտաբի տեր ուսանողների հետ: Նրա ցանկացած, երբեմն բավական խիստ դիտողությունները չէին սպանում, այլ բարձրացնում էին բոլորին, ում հետ նա շփվում էր որպես մանկավարժ և խորհրդատու:
- Վլադիմիր Ռազումնի[3]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://wfpp.cdrs.columbia.edu/pioneer/nina-agadzhanova-shutko/
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. ՆՈՒՆԵՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png