Նիղդե
| Քաղաք | ||
|---|---|---|
| Նիղդե | ||
| թուրքերեն՝ Niğde | ||
| Երկիր | ||
| Մարզ | Նիղդեի մարզ | |
| Համայնք | Նիղդեի մարզ | |
| Մակերես | 2 302,99 կմ² | |
| ԲԾՄ | 1229 մետր | |
| Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
| Բնակչություն | 118 186 մարդ (2012) | |
| Ազգային կազմ | թուրքեր | |
| Կրոնական կազմ | իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Փոստային դասիչ | 51000 | |
| Պաշտոնական կայք | nigde.bel.tr | |
|
| ||
Նիղդե[1] (թուրքերեն՝ Niğde — արտասանվում է «Նիյդե»), քաղաք Թուրքիայի հարավային մասում, Նիղդեի մարզում։ 2012 թվականի տվյալներով կազմում է 118 186 մարդ, իսկ արվարձանային գյուղերի հետ միասին՝ 99 308: Կենտրոնի բարձրությունը կազմում է 1300 մետր։
Քաղաքը շրջապատված է Մելենդիզ և Պոզանտի հրաբխային լեռներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիղդեի ժամանակակից տարածքը գտնվել է առևտրային ճանապարհների խաչմերուկում, այդ իսկ պատճառով տեղանքը ունի հարուստ պատմություն։ Նիղդեի մարզում է գտնվում նեոլիթյան Թեփեջիք Չիֆթլիք բնակավայրը[2]։ Տարածաշրջանը տարբեր ժամանակաշրջաններում եղել է տարբեր երկրների տարածքներում՝ Խեթական պետության, Ասորեստանի, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության, Մեծ Հայքի, Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության և Օսմանյան կայսրության։ 13-րդ դարի սկզբին այն եղել է Անատոլիայի ամենամեծ քաղաքներից մեկը։
Մինչ 1923 թվականը, բնակչության զգալի մասը կազմել են հույները։
Քաղաքում է ծնվել հույն հայտնի մտածող Պրոդրոմոս Բոդոսակիսը (1891—1979):
1950- 1960-ական թվականներին Նիղդեն վերաբնակեցվել է Բուլղարիայից և Հունաստանից ներգաղթած թուրքերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 252.
- ↑ Kılınç G. M. et al. The Demographic Development of the First Farmers in Anatolia, 2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիղդե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
