Նենսի Միթֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նենսի Միտֆորդից)
Նենսի Միթֆորդ
անգլ.՝ Nancy Mitford
Ծնվել էնոյեմբերի 28, 1904(1904-11-28)[1][2][3][…]
Ծննդավայր1 and 3, Graham Terrace Sw1, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհունիսի 30, 1973(1973-06-30)[1][3][5][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՎերսալ[6]
ԳերեզմանChurch of St Mary, Swinbrook
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, կենսագիր և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ուշագրավ աշխատանքներՍիրո հետապնդում և Noblesse Oblige?
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱմուսինՊիտեր Ռոդդ[7]
Կայքnancymitford.com
 Nancy Mitford Վիքիպահեստում

Նենսի Ֆրիման-Միթֆորդ (անգլ.՝ Nancy Freeman-Mitford, նոյեմբերի 28, 1904(1904-11-28)[1][2][3][…], 1 and 3, Graham Terrace Sw1, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 30, 1973(1973-06-30)[1][3][5][…], Վերսալ[6]), առավել հայտնի որպես Նենսի Միտֆորդ, բրիտանացի գրող, կենսագիր և լրագրող։

Եղել է հայտնի Միթֆորդ քույրերից մեկը և միջպատերազմյան տարիներին «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներից մեկը Լոնդոնի սոցիալական թատերաբեմում, առավել հայտնի է որպես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հասարակությունների բարձրագույն դասի կյանքի մասին վեպերի հեղինակ, ինչպես նաև իր կտրուկ և հաճախ սադրիչ սրամտությունով։ Նա իր գրողի համբավը ձեռք է բերել պատմական անձանց գիտահանրամատչելի կենսագրություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միթֆորդը, ինչպես որ պատվարժան Դեյվիդ Ֆրիման-Միթֆորդի ավագ դուստրը, հետագայում նաև 2-րդ բարոն Ռիդեսդեյլը, բարեկեցիկ մանկություն է ունեցել։ Նենսին, թեև տնային կրթություն ուներ, սակայն 1931 թվականին՝ իր առաջին վեպի հրապարակումից առաջ, չէր ստացել գրական համապատասխան պատրաստվածություն։ Այս նորաստեղծ վեպը և դրան հաջորդող երեք երկերը փոքրիկ սենսացիա առաջացրին. դրանք նրա՝ հետպատերազմյան շրջանի երկու կիսաինքնակենսագրական վեպերն էին` «Սիրո հետապնդում» (1945) և «Սերը ցուրտ եղանակին» (1949), որոնք էլ նրան ճանաչում բերեցին։ Միտֆորդը ամուսնության հարցում դժբախտ է եղել։ 1933 թվականին նա ամուսնանում է Պիտեր Ռոդդի հետ, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սիրավեպ է սկսել «Ազատ Ֆրանսիա» շարժման սպա Գաստոն Պալևսկու հետ, ով դարձավ նրա ողջ կյանքի սերը, չնայած զույգն այդպես էլ երբեք չօրինականացրեց հարաբերությունները։ Պատերազմից հետո Միտֆորդը բնակություն է հաստատում Ֆրանսիայում և ապրում այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ նամակների և կանոնավոր այցելությունների միջոցով կապ պահպանելով իր բրիտանացի շատ ընկերների հետ։

1950-ական թվականներին Միթֆորդը նույնացվեց U English հասկացության հետ, ըստ որի՝ սոցիալական ծագումը և դիրքը որոշում էին անհատի օգտագործած բառերը ամենօրյա խոսքում։ Նա դա բարձրաձայնեց որպես կատակ, բայց շատերը լրջորեն ընդունեցին այդ գաղափարը։ Միտֆորդը հեղինակություն էր իր շարժուձևերով և ազնվատոհմիկությամբ, որը, թերևս, նրա ամենահայտնի ժառանգությունն է։ Նրա կյանքի հետագա տարիներն անձնական առումով միանշանակ չէին. մարքիզուհի դե Պոմպադուրի, Վոլտերի և Լյուդովիկոս XIV արքայի կյանքի մասին կենսագրական հետազոտությունների հաջողություններն համընկնում են նրա և Պալևսկու հարաբերությունների վերջնական դադարեցմանը։ 1960-ական թվականների վերջերին նրա առողջությունը վատթարանում է, և նա կյանքի վերջին տարիներն անցկացնում է ծանր հիվանդության դեմ պայքարելով։ Նա մահացավ 1973 թվականի հունիսի 30-ին՝ իր տանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Nancy Mitford (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118784269 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Kindred Britain

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սելինա Հաստինգս։ Նենսի Միտֆորդ։ Կենսագրություն։ Համիլտոն, Լոնդոն, 1985, ISBN 0-241-11684-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Միթֆորդ» հոդվածին։