Նենսի Միթֆորդ
Նենսի Միթֆորդ անգլ.՝ Nancy Mitford | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 28, 1904[1][2][3][…] |
| Ծննդավայր | 1 and 3, Graham Terrace Sw1, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
| Վախճանվել է | հունիսի 30, 1973[1][3][5][…] (68 տարեկան) |
| Վախճանի վայր | Վերսալ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[6] |
| Գերեզման | Church of St Mary, Swinbrook |
| Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, կենսագիր և լրագրող |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Սիրո հետապնդում և Noblesse Oblige? |
| Անդամակցություն | Mitford sisters? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Պիտեր Ռոդդ[7] |
| Կայք | nancymitford.com |
Նենսի Ֆրիման-Միթֆորդ (անգլ.՝ Nancy Freeman-Mitford, նոյեմբերի 28, 1904[1][2][3][…], 1 and 3, Graham Terrace Sw1, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 30, 1973[1][3][5][…], Վերսալ, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[6]), առավել հայտնի որպես Նենսի Միտֆորդ, բրիտանացի գրող, կենսագիր և լրագրող։
Եղել է հայտնի Միթֆորդ քույրերից մեկը և միջպատերազմյան տարիներին «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներից մեկը Լոնդոնի սոցիալական թատերաբեմում, առավել հայտնի է որպես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հասարակությունների բարձրագույն դասի կյանքի մասին վեպերի հեղինակ, ինչպես նաև իր կտրուկ և հաճախ սադրիչ սրամտությունով։ Նա իր գրողի համբավը ձեռք է բերել պատմական անձանց գիտահանրամատչելի կենսագրություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միթֆորդը, ինչպես որ պատվարժան Դեյվիդ Ֆրիման-Միթֆորդի ավագ դուստրը, հետագայում նաև 2-րդ բարոն Ռիդեսդեյլը, բարեկեցիկ մանկություն է ունեցել։ Նենսին, թեև տնային կրթություն ուներ, սակայն 1931 թվականին՝ իր առաջին վեպի հրապարակումից առաջ, չէր ստացել գրական համապատասխան պատրաստվածություն։ Այս նորաստեղծ վեպը և դրան հաջորդող երեք երկերը փոքրիկ սենսացիա առաջացրին. դրանք նրա՝ հետպատերազմյան շրջանի երկու կիսաինքնակենսագրական վեպերն էին` «Սիրո հետապնդում» (1945) և «Սերը ցուրտ եղանակին» (1949), որոնք էլ նրան ճանաչում բերեցին։ Միտֆորդը ամուսնության հարցում դժբախտ է եղել։ 1933 թվականին նա ամուսնանում է Պիտեր Ռոդդի հետ, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սիրավեպ է սկսել «Ազատ Ֆրանսիա» շարժման սպա Գաստոն Պալևսկու հետ, ով դարձավ նրա ողջ կյանքի սերը, չնայած զույգն այդպես էլ երբեք չօրինականացրեց հարաբերությունները։ Պատերազմից հետո Միտֆորդը բնակություն է հաստատում Ֆրանսիայում և ապրում այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ նամակների և կանոնավոր այցելությունների միջոցով կապ պահպանելով իր բրիտանացի շատ ընկերների հետ։
1950-ական թվականներին Միթֆորդը նույնացվեց U English հասկացության հետ, ըստ որի՝ սոցիալական ծագումը և դիրքը որոշում էին անհատի օգտագործած բառերը ամենօրյա խոսքում։ Նա դա բարձրաձայնեց որպես կատակ, բայց շատերը լրջորեն ընդունեցին այդ գաղափարը։ Միտֆորդը հեղինակություն էր իր շարժուձևերով և ազնվատոհմիկությամբ, որը, թերևս, նրա ամենահայտնի ժառանգությունն է։ Նրա կյանքի հետագա տարիներն անձնական առումով միանշանակ չէին. մարքիզուհի դե Պոմպադուրի, Վոլտերի և Լյուդովիկոս XIV արքայի կյանքի մասին կենսագրական հետազոտությունների հաջողություններն համընկնում են նրա և Պալևսկու հարաբերությունների վերջնական դադարեցմանը։ 1960-ական թվականների վերջերին նրա առողջությունը վատթարանում է, և նա կյանքի վերջին տարիներն անցկացնում է ծանր հիվանդության դեմ պայքարելով։ Նա մահացավ 1973 թվականի հունիսի 30-ին՝ իր տանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Nancy Mitford (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118784269 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Kindred Britain
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սելինա Հաստինգս։ Նենսի Միտֆորդ։ Կենսագրություն։ Համիլտոն, Լոնդոն, 1985, ISBN 0-241-11684-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Միթֆորդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Հունիսի 30 մահեր
- 1973 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կին կենսագիրներ
- 20-րդ դարի բրիտանացի կին գրողներ
- Անգլերեն գրքեր
- Անգլիացի գրողներ
- Կենսագիրներ
- Անգլիացի կին գրողներ
- Անգլիացի կին վիպասաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի սցենարիստներ