Նելլի ՄաքՔլանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի ՄաքՔլանգ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1873(1873-10-20)[1][2]
ԾննդավայրChatsworth, Գրեյ կոմսություն, Օնտարիո, Կանադա
Մահացել էսեպտեմբերի 1, 1951(1951-09-01)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՎիկտորիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ[3]
Մասնագիտությունվիպասան, գրող, քաղաքական գործիչ, իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
Զբաղեցրած պաշտոններՕրենսդիր ժողովի անդամ և Օրենսդիր ժողովի անդամ
ԿուսակցությունԱլբերտայի լիբերալ կուսակցություն
ԱնդամությունԿանանց ընտրության իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա[3]
 Nellie McClung Վիքիպահեստում

Նելլի Լետիցիա ՄաքՔլանգ (ծնյալ Հելեն Լետիցիա Մունի, հոկտեմբերի 20, 1873(1873-10-20)[1][2], Chatsworth, Գրեյ կոմսություն, Օնտարիո, Կանադա - սեպտեմբերի 1, 1951(1951-09-01)[1][2], Վիկտորիա, Կանադա), կանադացի գրող, հասարակական ակտիվիստ, ակտիվ ընտրական իրավունքի ջատագով ու քաղաքական գործիչ։ 1900-ական թվականների սկզբներին Արևմտյան Կանադայում գերիշխող սոցիալական և բարոյական բարեփոխումների շարժումների մասնակից էր։ ՄաքՔլանգի հետաքրքրություններից էին կանանց ընտրական իրավունքն ու հակաալկոհոլային շարժումը։ Գլխավորապես նրա ջանքերի շնորհիվ էր, որ 1916 թվականին Մանիտոբան դարձել է առաջին նահանգը, որն իրավունք է տվել կանանց ընտրելու և պաշտոն զբաղեցնելու[4]։ Նելլի ՄաքՔլանգը Կանադայում սուֆրաժիստական շարժման առաջնագծում էր[5]։ Նրա կարևոր ներդրումներից էին հակաալկոհոլային, հակապատերազմական հարցերը՝ հրեա փախստականների համար կանադական սահմանի բացումը[6][7], աշխատանքի իրավունքը և այլն։

1927 թվականին «Հայտնի հնգյակի» մյուս չորս կանանց՝ Հենրիետա Էդվարդսի, Էմիլի Մերֆիի, Լուիզ ՄաքՔինիի ու Այրին Փարլբիի հետ ՄաքՔլանգը[8] սկսել է «Անձերի գործը» պնդելով, թե կանայք կարող են լինել «որակավորված անձինք», հետևաբար՝ իրավունք ունենալ ներկայացվել Սենատում։ Կանադայի Գերագույն դատարանը գտնում էր, թե գործող օրենքը կանանց այդպիսին չի համարում։ Դիմելով բրիտանական Գաղտնի խորհրդի դատական հանձնաժողովին՝ կանայք շահել են դատը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի ՄաքՔլանգ Մունին ծնվել է 1873 թվականին Կանադայի Չացվորթ քաղաքում և իռլանդացի ներգաղթյալ ագարակատեր Ջոն Մունիի ու վերջինիս շոտլանդուհի կնոջ՝ Լետիցիա ՄաքՔուրդիի կրտսեր դուստրն էր։ Հայրիկի ագարակը սնանկանալուց հետո 1880 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մանիտոբա[9]։ Ստացել է վեց տարվա կրթություն ու կարդալ չի իմացել մինչև ինը տարեկանը[10]։ Հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Սուրիս գետի հովտում գտնվող մի բնակավայր[11]։

ՄաքՔլանգի պատվին կանգնեցված հուշատախտակ Չացվորթի հարավում, Օնտարիո
Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգը հինգ հայտնի կանանց նվիրված հուշատախտակը բացելիս

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 և 1915 թվականների Մանիտոբայի մարզային ընտրություններում կանանց ընտրելու իրավունքի հարցով մասնակցել է Լիբերալ կուսակցության քարոզարշավին։ Օգնել է կազմակերպել Կանանց քաղաքական հավասարության լիգան, որը նվիրված էր կանանց ընտրելու իրավունքին։ Հումորի զգացումով հայտնի հռետոր լինելով՝ գլխավոր դեր է խաղացել 1914 թվականի լիբերալների՝ հաջողությամբ պսակված քարոզարշավում[11]։ Բայց երբ 1916 թվականի հունվարի 28-ին նոր լիբերալ կառավարության օրոք Մանիտոբան դարձել է Կանադայում կանանց ընտրելու իրավունք շնորհած առաջին նահանգը, ՄաքՔլանգն արդեն տեղափոխվել էր Էդմոնտոն, Ալբերտա[12]։

Էդմոնտոնում շարունակել է հռետորի, գրողի ու բարեփոխիչի կարիերան[13]։ 1921 թվականին ընտրվել է Ալբերտայի օրենսդիր ժողովում որպես լիբերալ։ Հետո՝ 1923 թվականին, տեղափոխվել է Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքն ու նվիրվել գրելուն։ Նա արդեն գրել էր 1908 թվականին հրատարակված իր առաջին «Դենիում սերմեր ցանելը» վեպը։ Այս բեսթսելլերին հաջորդել են կարճ պատմվածքներ ու հոդվածներ, որոնք ՄաքՔլանգը տպագրել է մի քանի ամերիկյան ու կանադական ամսագրերում։

Էդմոնտոն տեղափոխվելուց հետո շարունակել է պայքարը կանանց ընտրական իրավունքի համար։ Նա հասկանում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմը կարևոր դեր է խաղացել այդ իրավունքի պահանջն ընդլայնելու հարցում. տղամարդկանց աշխատուժի պակասն այդ ժամանակահատվածում հանգեցրել էր կանանց լայնածավալ զբաղվածության[9]։ Նախաձեռնել է ատամնաբուժական և բժշկական օգնություն դպրոցականների համար, սեփականության իրավունք ամուսնացած կանանց համար, նպաստներ մայրերի համար, անվտանգության կանոնադրություն գործարաններում և այլ բարեփոխումներ։ Ամուսնալուծության վերաբերյալ արդարացի օրենքների համար պայքարելիս ՄաքՔլանգը մեկ անգամ հարցրել է. «Ինչու՞ է մատիտների վերջում ջնջիչ ամրացված, եթե այն սխալներ չպետք է ուղղի»[9]։

Հիմնադրել է մի քանի կազմակերպություններ՝ Վինիպեգի Քաղաքական հավասարության լիգան[14], Կանադայի Միավորված կանանց ինստիտուտը և Էդմոնտոնի Կանանց ինստիտուտը, որի առաջին նախագահն էր։ Ակտիվ դերակատարում է ունեցել ի թիվս այլոց՝«Կանադացի գրողների ասոցիացիայում», «Կանադացի կանանց մամուլի ակումբում», Կանադայի «Մեթոդիստական եկեղեցում» և Կալգարիի կանանց գրական ակումբում[15]։

Մանիտոբայի օրենսդիր ժողովում հանդես է եկել որպես լիբերալ անդամ[16], որից հետո՝ 1921-1926 թվականներին՝ Ալբերտայի օրենսդիր ժողովում, սակայն կանանց իրավունքները պնդելու նրա հնարավորությունները սահմանափակ էին, քանի որ կանանց լուրջ չէին վերաբերվում[9]։

Այրին Փարլբիի, Հենրիետա Էդվարդսի, Էմիլի Մերֆիի և Լուիզ ՄաքՔինիի հետ հանդիսացել է «Հայտնի հնգյակի» անդամ։ 1927 թվականին հինգով միջնորդություն են ներկայացրել 1867 թվականի Սահմանադրական ակտի 24-րդ բաժնի «Անձեր» տերմինը պարզաբանելու համար։ Այս բաժինը ծառայում էր կանանց քաղաքական պաշտոններից հեռու պահելու համար։ Միջնորդությունը հաջողություն է ունեցել՝ կանանց համար ճանապարհ հարթելով դեպի Կանադայի քաղաքականություն[4]։

Եվգենիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՔլանգն եվգենիկայի տեսության կողմնակից էր ու պայքարում էր «պարզամիտների» ամլացման օգտին։ Ամլացման առավելություններին նրա սատարումը նպաստել է Ալբերտայում եվգենիկական օրենսդրության ընդունմանը[17][18]։ Նա հավատում էր, որ կանայք պետք է ընդգրկվեն քաղաքականության մեջ իրենց մայրական բնազդների ու հետաքրքրությունների շնորհիվ, որոնց մեջ մտնում էին մայրերի ու երեխաների առողջության հարցերը։ Պայքարում էր ալկոհոլիզմի, մտավոր թերությունների[19] ու մարմնավաճառության դեմ օրենսդրություն ընդունելու համար։ Իր տեսակետներն արտահայտել է 1915 թվին հրատարակված «Այսպիսի ժամանակներ» գրքում․

[...] ծնողների տգիտության, աղքատության կամ հանցագործության պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներ աշխարհ բերելը սարսափելի հանցագործություն է այդ անմեղ ու անհույս արարածների հանդեպ․ մի բան, որի շուրջ գործնականում ոչինչ չի արվում։ Ամուսնությունը, տուն ստեղծելն ու երեխաներ ունենալը թողնված են ճակատագրի քմահաճույքին, այս պատճառով զարմանալի չէ, որ մարդկությունը «թողարկում է» այսքան շատ «նմուշներ», որոնք եթե գուլպա կամ կոշիկ լինեին, կհամարվեին անորակ։

ՄաքՔլանգն ու մյուսները համոզված էին, որ ամլացումը կկանխեր հետագա խնդիրները։ Իր մտերիմ ընկերուհի Էմիլի Մերֆիի հետ համարվել են Ալբերտայի «Սեռական ամլացմա ակտի» երկու ամենանշանավոր և ազդեցիկ կողմնակիցները, որով մտավոր տկարամտություն ունեցողները ենթարկվում էին պարտադիր ամլացման[19]։ Օրենքն ընդունվել է 1928 թվականին ու չեղյալ հայտարարվել 1972 թվականին։ Այս ընթացքում հոգեկան խանգարում կամ տկարամտություն ունեցող հազարավոր մարդիկ ենթարկվել են եվգենիկական ամլացման[19]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր՝ Ջոն «Ջոնի» Մունի (12 դեկտեմբերի, 1812 – 5 հունվարի, 1893)

Ծնված լինելով 1812 թվականին Իռլանդիայում՝ Ջոնին Կանադա է տեղափոխվել 1830 թվականին ու բնակվել Բայթաունում, հետագայում՝ Օտտավայում և աշխատել անտառահատների հետ։ Նախ ամուսնացել է իր զարմուհի Մարգարեթի հետ, որն ամուսնությունից մեկ տարի անց մահացել է, այնուհետև ամուսնացել է երկրորդ անգամ 1856 թվականին Շոտլանդիայից վերջերս ներգաղթած Լետիցիա ՄաքՔուրդիի հետ (1833-1920) և ունեցել յոթ զավակ (որոնցից մեկը մահացել է չորս տարեկանում)։ Մահացել է Մանիտոբայում 1893 թվականին։

Մայր՝ Լետիցիա ՄաքՔուրդի (1 հունիսի, 1833 – 27 փետրվարի, 1920)։

Ծնվել է Շոտլանդիայի Դանդի քաղաքում 1833 թվականին։ Տեղափոխվել է Կանադա ու կարճ ժամանակ անց՝ 1856 թվականին ամուսնացել Ջոն Մունիի հետ (1812-1893)։ Ունեցել է յոթ երեխա (որոնցից մեկը Նելլին էր, իսկ մեկն էլ մահացել է չորս տարեկանում), և մահացել 1920 թվականին Վինիպեգում։

Քույր-եղբայրներ

  • Ուիլյամ Սքոթ Մունի (փետրվար 1860 – 23 սեպտեմբերի, 1927)
  • Լիլիա Մարթա Սոմերսոլ Ջորջ Մունի (ծնվ․ 1861)
  • Էլիզաբեթ Անն Մունի (ծնվ․ 26 փետրվարի, 1866)
  • Թոմաս Ռեյ Ջոն «Ջեք» Մունի (ծնվ․ դեկտեմբեր, 1867)
  • Հաննա Մարիա Կոնգեր Մունի (ծնվ․ 1 սեպտեմբերի, 1870)
  • Պատվելի Հենրի Չառլզ
  • Անանուն որդի (ծնվ․ 1873 թվականից առաջ), մահացել է չորս տարեկանում։

Ամուսին

1904 թվականից մինչև 1915 թվականը[12] Նելլի ՄաքՔլանգն իր դեղագետ ամուսնու՝ Ռոբերտ ՄաքՔլանգի ու իրենց հինգ երեխաների՝ չորս որդու և մեկ դստեր[20] հետ բնակվել է Մանիտոբա նահանգի Վինիպեգ քաղաքում, որտեղ 1911-1915 թվականների ընթացքում պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար։ Նելլին ամուսնացել է Ռոբերտ Վեզլի ՄաքՔլանգի (31 հոկտեմբերի, 1871 – 1 նոյեմբերի, 1958) հետ 1896 թվականի օգոստոսի 25-ին Օուքլենդում և ունեցել հինգ զավակ․

Զավակներ

  • Ջոն Վեզլի «Ջեք» ՄաքՔլանգ (որդին) (16 հունիսի, 1897 – 1944)։
  • Ֆլորենս Լետիցիա ՄաքՔլանգ (դուստրը) (28 հունվարի, 1899 – 6 փետրվարի, 1990)։
  • Աթկինսոն Փոլ Հարփեր ՄաքՔլանգ (որդին) (20 նոյեմբերի, 1900 – 1 ապրիլի, 1961)։
  • Հորեյս Բարրի ՄաքՔլանգ (որդին) (23 հունիսի, 1906 – 13 մարտի, 1974)։
  • Մարկ ՄաքՔլանգ (որդին) (ծնվ․ 11 հոկտեմբերի, 1911), աշխատել է Կանադայի կառավարության պետքարտուղարությունում[21]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Կանադայի կառավարությունը Նելլի ՄաքՔլանգին հայտարարել է ազգային պատմական նշանակության անձ։ Նրա պատվին հուշատախտակ է կանգնեցվել Օնտարիոյի Չացվորթ քաղաքում[22]։

1973 թվականի օգոստոսի 29-ին ՄաքՔլանգին ու «Անձերի գործում» ներգրավված մյուս կանանց պատվել են 8 ցենտանոց դրոշմանիշով[23]։ Բացի դրանից, «Անձերի գործը» 1997 թվականին ճանաչվել է ազգային պատմական նշանակության իրադարձություն[24]։

2009 թվականի հոկտեմբերին Կանադայի Սենատը ՄաքՔլանգին ու «Հայտնի հնգյակին» հռչակել է Կանադայի առաջին պատվավոր սենատորներ[25]։

Ամբողջ կյանքի ընթացքում եղել է հանրաճանաչ և հմուտ գրող, որը հրատարակվել է Կանադայում և Միացյալ Նահանգներում։ Նրա մենագրություններում ներառված են պատմվածքների, վեպերի, էսսեների և ինքնակենսագրական պատմությունների ընդարձակ ցուցակներ[16]։

Տներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալգարիում գտնվող ՄաքՔլանգի տունը, որտեղ նա ապրել է 1923 թվականից մինչև 1930-ականների կեսերը, դեռևս կանգուն է և համարվում է մշակութային ժառանգություն[13]։ Երկու այլ տներ, որոնցում ՄաքՔլանգը նույնպես ապրել է, 2017 թվականին ձևափոխվել են թանգարանի, որոնք բաց են հանրության առջև[26]։ Վինիպեգում գտնվող ընտանեկան բնակավայրը նույնպես պատմական ժառանգության տարածք է[27]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United States / T. Dublin, K. K. SklarAlexander Street Press.
  4. 4,0 4,1 Library and Archives Canada. Nellie Letitia (Mooney) McClung. Celebrating Women's Achievements. Արխիվացված 29 Հունիս 2008 Wayback Machine
  5. «Suffragist v. Suffragette». www.thecanadianencyclopedia.ca. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «Did You Know? – The Nellie McClung Foundation» (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Japanese Canadians | The Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.ca. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. Kome, Penney (1985). Women of Influence: Canadian Women and Politics (1st ed.). Toronto: Doubleday Canada. էջեր 31–32. ISBN 978-0-3852-3140-4.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Strong-Boag, Veronica (2004). «McClung [née Mooney], Nellie Letitia (1873–1951)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/65562. (Subscription or UK public library membership required.)
  10. Sanderson, Kay (1999). 200 Remarkable Alberta Women. Calgary, Alberta: Famous Five Foundation. էջ 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 Hallett, M.E. (2008 թ․ ապրիլի 1). Nellie McClung (online ed.). Historica Canada. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն).
  12. 12,0 12,1 Nutkin, Harry; Gutkin, Mildred (Autumn 1996). «Give Us Our Due! How Manitoba Women Won the Vote». Manitoba History. The Manitoba Historical Society. 32. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. 13,0 13,1 Կաղապար:CRHP
  14. «Political Equality League – The Nellie McClung Foundation» (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. Encyclopedia of Canadian Adult Education. «Nellie McClung». University of the Fraser Valley. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  16. 16,0 16,1 «Nellie McClung's Literary Legacy | Digital Collections @ Mac». hpcanpub.mcmaster.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  17. «University of Alberta». The Eugenics Archives (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  18. Marsh, James (2013 թ․ մարտի 6). Eugenics: Keeping Canada Sane (online ed.). Historica Canada. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)
  19. 19,0 19,1 19,2 «Nellie McClung | The Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.ca. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  20. Conrad, Margaret; Finkel, Alvin, eds. (2006). Vol. Volume 2 (Fifth ed.). Toronto: Pearson, Longman. էջ 134. ISBN 0-3215-3908-7. {{cite encyclopedia}}: |volume= has extra text (օգնություն); |work= ignored (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  21. «Nellie Letitia McClung | CWRC/CSEC». cwrc.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  22. Կաղապար:DFHD
  23. Library and Archives Canada (2010 թ․ սեպտեմբերի 16). «Nellie Letitia (Mooney) McClung». collectionscanada. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  24. Կաղապար:DFHD
  25. «Alberta's Famous Five named honorary senators». The Globe and Mail. The Canadian Press. 2009 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  26. Redekop, Bill (2017 թ․ սեպտեմբերի 7). «Home, at last». Winnipeg Free Press. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  27. «McClung House (97 Chestnut Street, Winnipeg)». Historic Sites of Manitoba. Manitoba Historical Society. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ հնգյակի արձանախմբի քանդակ, Պառլամենտ Հիլլ, Օտտավա

Գեղարվեստական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ գեղարվեստական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IMAGES

- 8037 Images Found using the search.creativecommons.org https://search.creativecommons.org/search?q=nellie%20mcclung&provider&li&lt=commercial&searchBy

SOURCES:

  • Sources at the Ualberta library: 966 scholarly articles, 141 books under general search database search
  • Subject guides/ arts and humanities/guides or databases/ history/canada/ academic articles (Canada and US)- EBSCOS 35 sources
Peer-reviewed, published articles:[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Search/ Relevant links and info of interest:

Այլ արտաքին հղումներ

Առցանց հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի ՄաքՔլանգ» հոդվածին։