Լուիզ ՄաքՔինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզ ՄաքՔինի
անգլ.՝ Louise Crummy McKinne
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1868(1868-09-22)
ԾննդավայրElizabethtown-Kitley, United Counties of Leeds and Grenville, Օնտարիո, Կանադա
Մահացել էհուլիսի 10, 1931(1931-07-10) (62 տարեկան)
Մահվան վայրClaresholm, Ալբերտա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունOttawa Normal School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավապաշտպան և սուֆրաժիստ
Զբաղեցրած պաշտոններՕրենսդիր ժողովի անդամ և Օրենսդիր ժողովի անդամ
ԿուսակցությունAlberta Non-Partisan League?
 Louise McKinney Վիքիպահեստում

Լուիզ ՄաքՔինի (անգլ.՝ Louise McKinney, սեպտեմբերի 22, 1868(1868-09-22), Elizabethtown-Kitley, United Counties of Leeds and Grenville, Օնտարիո, Կանադա - հուլիսի 10, 1931(1931-07-10), Claresholm, Ալբերտա, Կանադա), քաղաքական գործիչ և մարդու իրավունքների պաշտպան Կանադայի Ալբերտա նահանգից։ Նա եղել է առաջին կինը, որ երդվել է Ալբերտայի օրենսդիր ասամբլեայում և առաջին կինը, որն ընտրվել է որպես Բրիտանական կայսրության օրենսդիր մարմնի անդամ։ Նա Ալբերտայի օրենսդիր մարմնում որպես Ալբերտայի ոչ պարտիզանական լիգա կուսակցության անդամ ծառայել է 1917-1921 թվականներին։ Ավելի ուշ եղել է Հայտնի հնգյակ անդամներից մեկը, որը հաջողությամբ պայքարել է Կանադայի կանանց` Սենատում նշանակվելու իրավունքի համար։ Լինելով դպրոցի նախկին ուսուցիչ` նա որպես նորաբնակ Ալբերտա է տեղափոխվել 1903 թվականին[1]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի ամբողջական տեսքը, Կալգարի, Ալբերտա

ՄաքՔինին 1917 թվականի Ալբերտայի ընդհանուր ընտրություններին ընտրվել է Ալբերտայի Օրենսդիր մարմնում։ Որպես Ալբերտայի ոչ պարտիզանական լիգա կուսակցության անդամ նա Կլարեշոլմ ընտրատեղամասում հաղթել է Ալբերտայի ազատական կուսակցության թեկնածու Վիլիամ Մոֆատին[2]։ Նա այդ տարի Օրենսդիր մարմնում տեղ զբաղեցրած երկու կանանցից մեկն էր. մյուսը Ռոբերտա ՄաքԱդամսն էր։

ՄաքՔինին կողմ է արտահայտվել կրթության, ոգելից խմիչքների հանդեպ ավելի խիստ վերահսկողության, կանանց` սեփականություն ունենալու իրավունքի և այլ բարեփոխումների վերաբերյալ։

Նա առաջադրվել է 1921 թվականին կայացած ընտություններին և պարտվել է անկախ թեկնածու Թոմաս Միլնեսին[3]։

ՄաքՔինին Հայտնի հնգյակ անդամներից մեկն էր[4]` Այրին Փարլբիի, Հենրիետա Մուիրի, Էմիլի Մերֆիի և Նելլի ՄաքՔլանգի հետ։

Ուշ կյանք և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՔինին մահացել է Կլարեշոլմում, Ալբերտայում, 1931 թվականին, Անձանց գործը հայտնի սահմանադրական գործի հաղթանակից երկու տարի անց[5]։ 1939 թվականին նա Կանադայի կառավարության կողմից ճանաչվել է որպես ազգային պատմական կարևորության անձ։ Սա հավերժացնող հուշատախտակը 1997 թվականին տեղադրվել է Կլարեշոլմի գրասենյակի մոտ։ Անձանց գործը 1997 թվականին ճանաչվել է որպես պատմական իրադարձություն։ 2009 թվականի հոկտեմբերին Սենատը քվեարկել է ՄաքՔինիին և Հայտնի հնգյակի մյուս անդամներին Կանադայի առաջին «պատվավոր սենատորներ» ճանաչելու համար[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sanderson, Kay (1999). 200 Remarkable Alberta Women. Calgary: Famous Five Foundation. էջ 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Election results for Claresholm, 1917 (Alberta general election)». Alberta Heritage Community Foundation. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Election results for Claresholm, 1921 (Alberta general election)». Alberta Heritage Community Foundation. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Kome, Penney (1985). Women of Influence: Canadian Women and Politics (1st ed.). Toronto: Doubleday Canada. էջեր 31–32. ISBN 978-0-385-23140-4.
  5. «The Famous 5 Heroes for Today: Louise McKinney». Heritage Community Foundation. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Alberta's Famous Five named honorary senators». The Globe and Mail. 2009 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ ՄաքՔինի» հոդվածին։