Հենրիետա Էդվարդս
Հենրիետա Էդվարդս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1849[1] |
Ծննդավայր | Մոնրեալ, Canada East, Province of Canada |
Մահացել է | նոյեմբերի 10, 1931[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորտ Մաքլեոդ, Ալբերտա, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան |
Henrietta Edwards Վիքիպահեստում |
Հենրիետա Էդվարդս (անգլ.՝ Henrietta Edwards, դեկտեմբերի 18, 1849[1], Մոնրեալ, Canada East, Province of Canada - նոյեմբերի 10, 1931[1], Ֆորտ Մաքլեոդ, Ալբերտա, Կանադա), մարդու իրավունքների կանադացի պաշտպան և բարեփոխիչ[2]։ Նա Հայտնի հնգյակի ամենաավագ անդամն էր. մյուս անդամներն էին Էմիլի Մերֆին, Նելլի ՄաքՔլանգը, Լուիզ ՄաքՔինին և Այրին Փարլբին, որոնք պայքարում էին օրենքով կանանց որպես «մարդ» ճանաչելու և ընտրություններին կանանց մասնակցության իրավունքի համար։
Ի ծնե անունն է Հենրիետա Լուիզ Մուիր, ծնվել է Մոնրեալում։ Մեծացել է վերին միջին դասի ընտանիքում, որը գնահատում էր մշակույթն ու կրոնը։ Էդվարդսը ակտիվ գործունեություն է ծավալել կրոնական շատ կազմակերպություններում, որտեղ նա հիասթափվել է հին սովորույթներից, որոնցում կանանց վտարումն ընդունելի էր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականին, երիտասարդ հասակում Էդվարդսն ու նրա քույրը` Ամելիան, Մոնրեալում հիմնել են Աշխատող աղջիկների ասոցիացիան` սնունդ, ընթերցասրահներ ու աշխատասենյակներ ապահովելու համար։ Դրանք հետագայում պետք է դառնային Կանադայի առաջին Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիաները։ Նրանք նաև հրապարակել են Կանադայի աշխատող կանայք անունով պարբերական, որն օգնել է աշխատանքային պայմանները ներկայացնել հանրությանը։ Նախագիծը ֆինանսավորվել է նրանց անձնական միջոցներով, որ նրանք աշխատել են հոդված գրելով[4]։
Հենրիետա Էդվարդսը 1876 թվականին ամուսնացել է Օլիվեր Էդվարդսի հետ. նրանք ունեցել են երեք երեխա։
1883 թվականին նրանք տեղափոխվել են Ինդիան Հեդ։ Օլիվերն այնտեղ պետական բժիշկն էր, իսկ Հենրիետան շարունակում էր պրերիաներում առաջ մղել կանանց իրավունքներն ու ֆեմինիստական կազմակերպությունները։
1890 թվականին Հենրիետայի ամուսինը հիվանդանում է, և նրանք վերադառնում են Օտտավա, որտեղ նա սկսում է զբաղվել «կին դատապարտյալների հարցով և համագործակցելով գլխավոր նահանգապետի կնոջ` Լեդի Աբերդինի հետ, 1893 թվականին հիմնում է Կանադայի կանանց ազգային խորհուրդը»։ Հենրիետան 35 տարի եղել է խորհրդի նախագահ և այս ոլորտում ունեցած իր փորձի համար նշանակվել է Ալբերտայի գավառային խորհրդի նախագահ[5]։ Լեդի Աբերդինի հետ նա նաև օգնել է 1897 թվականին հիմնել Victorian Order of Nurses հասարակական կազմակերպությունը։
Էդվարդսների ընտանիքը 1904 թվականին տեղափոխվել է Ֆորթ Մաքլեոդ, Հյուսիսարևմտյան տարածքներ (այժմ` Ալբերտա), որտեղ նրա ամուսինը նշանակվել է Կայնա ցեղի բժշկական պաշտոնյա։
Առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանում, երբ պարենը ու բարոյական ոգին սպառվում էին, Կանադայի կառավարությունը ընտրում էր անհատների` ավելի խիստ մեթոդներ ընտրելու հարցում օգնելու համար։ Տիկին Էդվարդս ընտրված խորհրդի անդամ էր, և Կանադայի պատմության մեջ առաջին անգամ կինը Կառավարության կողմից հարվիրվել էր մասնակցելու հանրային քաղաքականությանը[4]։
Էդվարդսը երկու գիրք է հեղինակել կանանց և այն իրավական խնդիրների մասին, որոնք ինքը փորձել է հաղթահարել։ Գրքերն էին «Կանադացի կանանց իրավական կարգավիճակը» (1908)[6] և «Ալբերտայի կանանց իրավական կարգավիճակը»(1921)[7]։ Նա աշխատել է Լուիզ ՄաքՔինիի, Այրին Փարլբիի և Էմիլի Մերֆիի հետ` «քաաջալերելու Ալբերտայի կառավարությանը` ընդունել այրի կնոջ օրինական ժառանգության և ամուսնական հարստության իրավունքը»[8]։ Այս ընկերությունն ու համագործակցությունը 1920-ական թվականների վերջերին պայքարել է «Անձերի գործով», ինչի արդյունքում կանադացի կանայք իրավունք են ստացել սենատորներ նշանակվել և առհասարակ, կանադացի կանայք տղամարդկանց հավասար իրավունքներ են ստացել։
Որպես նկարիչ, Կանադայի կառավարությունը նրան է հանձնարարել պատկերազարդել ափսեների հավաքածու` 1893 թվականին Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսին Կանադան ներկայացնելու համար[3]։
Հենրիետան թաղված է Էդմոնտոնի քաղաքային գերեզմանոցում։ Նրա հուշաքարին գրված է. «Թող նա արած գործերը գովաբանեն նրան։ Նրա բերկրանքը Աստծո օրենքն էր»։ Նրա մահվան օրը նշված է 1931 թվականի նոյեմբերի 9-ը[9]։ Կանադական հանրագիտարանում Հենրիետայի մահվան օրը նշված է 1931 թվականի նոյեմբերի 10-ը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Էդվարդսը Կանադայի կառավարության կողմից ճանաչվել է որպես Ազգային պատմական նշանակության անձ։ «Անձերի գործը» 1997 թվականին ճանաչվել է որպես պատմական իրադարձություն։ Բացի դրանից, 2009 թվականի հոկտեմբերին Սենատը քվեարկել է Էդվարդսին և Հայտնի հնգյակի մյուս անդամներին Կանադայի առաջին «պատվավոր սենատորներ» կոչումը տալու որոշման համար[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Silverman, Eliane Leslau (2008 թ․ մարտի 25). «Edwards, Henrietta Louise». The Canadian Encyclopedia (online ed.). Historica Canada. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Sanderson, Kay (1999). 200 Remarkable Alberta Women. Calgary, Alberta: Famous Five Foundation. էջ 3. ISBN 0-9685832-0-2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 MacEwan, Grant (1995). Mighty Women: Stories of Western Canadian Pioneers. Vancouver, British Columbia: Greystone Books. էջեր 27–32.
- ↑ Sharpe, Robert J.; McMahon, Patricia I. (2007). The Persons Case: The Origins and Legacy of the Fight for Legal Personhood. Toronto, Ontario: University of Toronto Press. էջ 39. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Edwards, Henrietta Muir (1908). Legal Status of Canadian Women. Calgary, Alberta: National Council of Women of Canada. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Edwards, Henrietta Muir (1921) [1917]. Legal Status of Women in Alberta (second ed.). Edmonton, Alberta: Department of Extension, University of Alberta. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Sharpe, McMahon
- ↑ «Henrietta Muir Edwards». Find a Grave. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «'Famous 5' named honorary senators». CBC News. Canadian Broadcasting Corporation. 2009 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Alberta's Famous Five named honorary senators». The Globe and Mail. 2009 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Էդվարդս» հոդվածին։ |
|