Այրին Փարլբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրին Փարլբի
 
Կուսակցություն՝ United Farmers of Alberta?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավապաշտպան և սուֆրաժիստ
Ծննդյան օր հունվարի 9, 1868(1868-01-09)[1]
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր հուլիսի 12, 1965(1965-07-12)[1] (97 տարեկան)
Վախճանի վայր Red Deer, Ալբերտա, Կանադա
Թաղված Alix Cemetery
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն անգլ.՝ Mary Irene Marryat
Հայր Ernest Lindsay Marryat?
Մայր Elizabeth Lynch?
Ամուսին Walter Coventry Hall Parlby?

Մարի Այրին Փարլբի (անգլ.՝ Mary Irene Parlby, օրիորդական ազգանունը` Մարյատ անգլ.՝ Marryat, հունվարի 9, 1868(1868-01-09)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 12, 1965(1965-07-12)[1], Red Deer, Ալբերտա, Կանադա), կանադացի գյուղատնտեսական առաջնորդ, ակտիվիստ, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրին Փարլբին ծնվել է 1868 թվականին Լոնդոնում` տիկին Է. Լ. Մարիատի ընտանիքում[2][3]։ 1896 թվականին մեկնել է Կանադա։ 1913 թվականին նրա օգնությամբ հիմնադրվել է Ալբերտայի միացյալ ֆերմերների կանանց տեղական ընկերակցությունը։ 1921 թվականին Այրինը ընտրվել է Ալբերտայի օրենսդիր մարմնում և պաշտոնավարել 14 տարի։ Նշանակվել է առանց պորտֆել նախարար և դարձել Ալբերտայում առաջին կին նախարարը։

Հուշատախտակի բացում ի պատիվ «Հայտնի հնգյակի»

Փարլբին եղել է «Հայտնի հնգյակի» կանանցից մեկը[4], որը «Edwards v Canada» (Անձանց դեպք) դատավարության միջոցով հաստատել է, որ կանայք Կանադայի Սահմանադրությամբ «որակավորված անձինք» են, հետևաբար իրավունք ունեն պաշտոն ստանձնել Կանադայի Սենատում։ «Հայտնի հնգյակի» մյուս անդամների նման Փարլբին Ալբերտայում գտնվող էգենիկների շարժման կողմնակից է եղել, ներառյալ հոգեկան հիվանդների սեռական ամլացումը։

Ողջ կյանքի ընթացքում Փարլբին աջակցել է կանադացի գյուղական վայրերի կանանց ու երեխաներին, 1916-1919 թվականներին եղել է Ալբերտային Միացյալ կին ֆերմերների ընկերակցության նախագահը, աշխատել է բարելավելու հանրային առողջապահական ծառայությունները և ստեղծելու համայնքային հիվանդանոցներ, ինչպես նաև շարժական բժշկական և ատամնաբուժական կլինիկաներ։ 1921 թվականին Փարլբին ընտրվել է նահանգային օրենսդիր մարմնի կազմում և զբաղեցրել նախարարի պաշտոն (Կանադայում երկրորդ կինն է, որը զբաղեցրել է նահանգային նախարարի պաշտոնը)։

Փարլբին մի անգամ մեջբերել է, ասելով.

...և ի՞նչ, երբ մենք մահանանք։ Արդյոք պետք է կանայք վերադառնան հին վիճակին։ Ո'չ, նրանք պետք է զենք վերցնեն և պայքարեն դրա դեմ, պայքարեն ճանաչման համար և ոչ թե միօրինակության։

Այստեղ նա ավելի շատ պայքարում էր ոչ թե գենդերային հավասարության համար, այլ ճանաչողության։

«Հայտնի հնգյակի» վերջին ողջ մնացած անդամն է եղել։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերին Սենատը քվեարկել է Փարլբիին և «Հայտնի հնգյակի» մյուս անդամներին Կանադայի առաջին «պատվավոր սենատորներ» ճանաչելու համար[5]։

1966 թվականին Այրին Փարլբին Կանադայի կառավարության կողմից ճանաչվել է Ազգային պատմական կարևորության անձ, որի պատվին Ալբերտայում բացվել է հուշատախտակ[6]։ «Անձանց դեպքը» ճանաչվել է Ազգային պատմական իրադարձություն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. Cavanaugh, Catherine (2015 թ․ մարտի 4). «Mary Irene Parlby». The Canadian Encyclopedia (online ed.). Historica Canada. ISBN 0-88830-326-2. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  3. Sanderson, Kay (1999). 200 Remarkable Alberta Women. Calgary: Famous Five Foundation. էջ 43. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Kome, Penney (1985). Women of Influence: Canadian Women and Politics (1st ed.). Toronto: Doubleday Canada. էջեր 31–32. ISBN 978-0-385-23140-4.
  5. «Alberta's Famous Five named honorary senators». The Globe and Mail. The Canadian Press. 2009 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  6. Parlby, Mary Irene National Historic Person
  7. Persons Case National Historic Event

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]