Նաթան Միլշտեյն
Նաթան Միլշտեյն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 11 (24), 1902 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1992[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | ջութակահար |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր և Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» |
Նաթան Միրոնովիչ Միլշտեյն (անգլ.՝ Nathan Milstein, ծննդյան անունը՝ Նուսին Մեյերովիչ Միլշտեյն, դեկտեմբերի 11 (24), 1902, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1992[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ռուսական ծագումով ամերիկացի ջութակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաթան Միլշտեյնը ծնվել է երաժշտությունից հեռու բազմազավակ ընտանիքում, որի մասին «1902 թվականին Օդեսայում ծնված հրեաների մասին գրքում» արվել է № 2691 գրառումը․«1902 թվականի դեկտեմբերի 11-ին ծնվել է Քիշնևի ծառայող Մեյեր Միլշտեյնի և իր կնոջ՝ Մարիամ Ռուխլիի որդի Նուսինը» [4] ։ Նուսինը չորրորդ երեխան էր։ Բացի նրանից ընտանիքում մեծանում էին ևս յոթ երեխա [5]։ Նրա հայրը ՝ Մեյեր Դուվիդովիչ Միլշտեյնը, աշխատում էր «Գուրլենդ և Կ» ֆիրմայում, որը վաճառում էր բրդյա գործվածքներ, մայրը՝ Մարիամ-Ռուխլա (Մարիա) Բլուշտեյնը, տնային տնտեսուհի էր։ Ծնողները Քիշնևից Օդեսա են տեղափոխվում իրենց ավագ դստեր ծնվելուց հետո, իսկ մնացած բոլոր երեխաները ծնվում են Օդեսայում: Ջութակ նվագել սովորում է Պիտեր Ստոլյարսկու դպրոցում մինչև 1914 թվականը, այնուհետև Պետրոգրադի կոնսերվատորիայում՝ Լեոպոլդ Աուերի մոտ։ 1920 թվականին Օդեսայում կայանում է Միլշտեյնի առաջին համերգը, և նույն թվականին Միլշտեյը կատարում է Գլազունովի ջութակի կոնցերտը՝ հեղինակի ղեկավարությամբ։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում ջութակահարը կատարելագործում է իր հմտությունները և ելույթ ունենում ԽՍՀՄ-ում, հաճախ (1923 թվականից [6]) Վլադիմիր Հորովիցի հետ նույն համերգներում, որտեղ Միլշտեյնին նվագակցում է Հորովիցի քույրը՝ Ռեգինան:
1925 թվականին Միլշտեյնը և Հորովիցը արտերկրում շրջագայելուց հետո որոշում են վերադառնալ հայրենիք:
Այս տարիների ընթացքում երաժիշտներն ընկերանում են թավջութակահար Գրիգորի Պյատիգորսկու հետ, ով նույնպես արտագաղթել էր ԽՍՀՄ-ից: Նրանք երբեմն ելույթ են ունենում եռյակով:
Շուտով Միլշտեյնը բնակություն է հաստատում Բրյուսելում, որտեղ նրան ջերմորեն ընդունում է Էժեն Իզային:
Երեք տարի անց երաժիշտը առաջին անգամ ելույթ է ունենում Նյու Յորքում՝ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նրա համերգները մեծ հաջողություն են ունենում։ Շուտով տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ելույթ է ունենում հաջորդ տարիների ընթացքում։ Երկրորդ աշխարհամարտից հետո, ընդունելով ԱՄՆ քաղաքացիություն (1942 թվական), Միլշտեյնը վերսկսում է համերգները Եվրոպայում։ 1945 թվականին նա ամուսնանում է Թերեզա Կաուֆմանի հետ: Միլշտեյնը շարունակում է համերգներ և վարպետության դասեր տալ մինչև 1988 թվականը, երբ աշնանը կոտրում է ձեռքը:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլշտեյնը համարվում է 20-րդ դարի ռուսական դասական ջութակի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, և միևնույն ժամանակ դրանց թվում ամենաքիչ «ռուս»ը: Այս կարծիքը ձևավորվել է ջութակահարի նվագելու զուտ մտավոր ձևի պատճառով: Միլշտեյնը տիրապետում էր կատարման կատարյալ տեխնիկայի, ձևի և ոճի լավ զգացողությանը: Օգտագործելով վիբրատոյի մանրակրկիտ մշակված տեխնիկան և աղեղի ուղղության հաճախակի փոփոխումը, նա հասավ ձայնի յուրահատուկ, ջերմ և մաքուր հնչողության։
Միլշտեյնը ջութակի համար ստեղծված մի շարք օրիգինալ ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում 1954 թվականին գրված «Պագանինիանի», գրել է կադենցիաներ Բեթհովենի կոնցերտների և ուրիշ կոմպոզիտորների գործերի համար։ Ս.Վոլկովի հետ միասին նա գրել է «Ռուսաստանից Արևմուտք» հուշերի գիրքը (լույս է տեսել 1990 թվականին Նյու Յորքում): Ելույթ ունենալով առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ՝ Միլշտեյնը բազմաթիվ համերգներ է տվել ամբողջ աշխարհում և արել Մենդելսոնի, Բրուխի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մի շարք ձայնագրություններ։
Ջութակահարի ձայնագրություններից շատերը թողարկվել են սկավառակների վրա։ Նա առավել հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի սոլո ջութակի համար երաժշտության կատարմամբ, որի համար նա 1979 թվականին, որպես դասական երաժշտության լավագույն կատարող, ստացել է «Գրեմմի» մրցանակը։ Մյուս մրցանակների շարքում Միլշտեյնն ունի Պատվո Լեգեոնի սպայի կոչում (1968 թվական)։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկացի կինոռեժիսոր Լյուիս Մայլսթոունը նրա զարմիկն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Юрий Зильберман «Когда в действительности родился Натан Мильштейн» (Киев: Клякса, 2015)
- ↑ Старшие сестра Сара, братья Дувид (1899) и Лазарь (1901), младшие — Акива-Нохум (Наум, 1904), близнецы Манус (Мирон, 1907) и Бася (1907—1908) и Дора (Доротея, 1911).
- ↑ Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նատան Միլշտեյն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Միլշտեյնի կենսագրությունը(անգլ.)
|