Նատալյա Գորբանևսկայա
Նատալյա Գորբանևսկայա Ната́лья Евге́ньевна Горбане́вская | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1936[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 2013[3][4][1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Grave of Dioujeva-Gorbanevskaïa |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծուհի, գրադարանավար, լրագրող, թարգմանչուհի, գրող և իրավապաշտպան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Լեհաստան և Ֆրանսիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Պարգևներ | |
Natalya Gorbanevskaya Վիքիպահեստում |
Նատալյա Գորբանևսկայա (ռուս.՝ Ната́лья Евге́ньевна Горбане́вская, մայիսի 26, 1936[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2013[3][4][1], Փարիզ, Ֆրանսիա), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի, իրավապաշտպան, ԽՍՀՄ-ում այլախոհական շարժման մասնակից։ Հեղինակ է բանաստեղծությունների մեկուկես տասնյակ գրքերի, թարգմանել է լեհերենից, չեխերենից, սլովակերենից և ֆրանսերենից։
1953 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1956 թվականին ձերբակալվել է Հունգարիայում խորհրդային ներխուժման դեմ ընդվզող Անդրեյ Տերեխինի և Վլադիմիր Կուզնեցովի հետ ծանոթ լինելու պատճառով։ Երեք օր անց նրան բաց են թողել, բայց 1957 թվականին հեռացրել են համալսարանից՝ իբր դասերին չներկայանալու համար։ 1958 թվականին ընդունվել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ավարտել 1964 թվականին։ Աշխատել է Մոսկվայում՝ գրադարանավար, մատենագետ, տեխնիկական և գիտական թարգմանիչ։ Ծանոթ է եղել Ալեքսանդր Գինզբուրգի և Յուրի Գալանսկովի հետ, տպագրել է սամիզդատային նյութեր։ Խորհրդային մամուլում նրա բանաստեղծությունները գրեթե չեն հրատարակվել։ 1969 թվականից Արևմուտքում լույս են տեսնում նրա բանաստեղծական ժողովածուները։
Եղել է մարդու իրավունքների ակտիվ պաշտպան։ 1968 թվականի օգոստոսի 25-ին երեխան գրկին մասնակցել է Չեխոսլովակիա խորհրդային զորքեր մտցնելու դեմ կազմակերպված բողոքի ցույցին։ Ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել կրծքի երեխա ունենալու պատճառով։ Ցույցի մասին նրա ստեղծած փաստավավերագրական գիրքը թարգմանվել է եվրոպական լեզուներով։ Ձերբակալվել է 1969 թվականի դեկտեմբերի 24-ին՝ մեղադրվելով հակախորհրդային գաղափարախոսության համար։ Պատիժը կրել է Բուտիրյան բանտում։ 1971 թվականի հունվարից մինև 1972 թվականի փետրվարը հարկադիր բուժման է ուղարկվել հատուկ հոգեբուժարան։ 1975 թվականին Գորբանևսկայան արտագաղթել է ԽՍՀՄ-ից։ Ապրել է Փարիզում, աշխատել հանդեսների խմբագրություններում և «Ազատություն» ռադիոկայանում։
Ռուսաստանում Գորբանեւսկայան հրատարակվում է 1990 թվականից։ Հետխորհրդային ժամանակաշրջանում հաճախ է այցելել հայրենիք։ 2008 թվականին նրան շնորհվել է Լյուբլինի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 2010 թվականին «Ռուսկայա պրեմիա» միջազգային գրական մրցանակ է ստացել «պոեզիա» անվանակարգում։ Արժանացել է մի շարք այլ մրցանակների։
Թաղված է Փարիզում, Պեր Լաշեզ գերեզմանատանը[7]։
Նատալյա Գորբանևսկայան հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տե՛ր, նրանց վրա գիշեր է իջել...»; Դասական բալլադ; «Վառարանի մեջ վերջին կրակն է...»; «Այս աշխարհն է...»; «Երբ լռում են արքաները...»; «Առավոտ է։ Քամի։ Պտտվում է...»; «Եվ զանգեր են, և գմբեթներ...»; «Գժանոցում գնա պառկիր...»; «Այտերդ մաքրիր երանությունից կեսքուն վիճակիդ...»; «Քսաներորդ դարում՝ ինձ հարազատ այսքան...»; «Ընդմիշտն ի՞նչ է...»; «Եվ խուլ լեռներ, և հովիտներ վայրի...»; «Ինչպես հալածյալ եղնիկն է փախչում...»: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 124-140։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 523—524. — ISBN 5-94848-245-6
- ↑ 3,0 3,1 3,2 Natalya Gorbanevskaya - obituary, Наталя Горбаневська - некролог
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/8465.shtml
- ↑ https://archiv.prezident.sk/gasparovic/indexac24.html?rad-bieleho-dvojkriza-ii-trieda (словацк.)
- ↑ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 122-123։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Գորբանևսկայա» հոդվածին։ |
|
- Մայիսի 26 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2013 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս թարգմանիչներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային այլախոհներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս լեզվաբաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս իրավապաշտպաններ
- Ռուս հուշավիպագիրներ