Նազըմ Բեյ
Նազըմ Բեյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1870 |
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան[1] |
Մահացել է | օգոստոսի 26, 1926 |
Մահվան վայր | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Fenerbahçe SK? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Անդամություն | Թեշքիլաթ-ը մահսուսա |
![]() |
Նազըմ Բեյ (դոկտոր Նազըմ Բեյ Սելանիքլի, թուրքերեն՝ Doktor Nâzım Bey կամ Selanikli Nâzım, 1870, Սալոնիկ, Հունաստան[1] - օգոստոսի 26, 1926, Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բժիշկ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարն ու գաղափարախոսն էր։ Մեծ դերակատարություն է ունեցել հայերի ցեղասպանության և արևմտյան Անատոլիայից հույների տեղահանման գործում[2][3][4]։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազըմ Բեյը ծնվել է Սալոնիկում՝ կաբալիստական դյոնմեհ աղանդավորական ընտանիքում[5]։ Ավարտել է ռազմա-բժշկական ակադեմիան, իսկ հետագայում դարձել է հիվանդանոցի տնօրեն[6]։ Այնուհետև միացել է Երիտթուրքերի շարժմանը և երբ 1912 թվականին, Բալկանյան պատերազմի ժամանակ հույները գրավել են Սալոնիկը, Նազըմ Բեյը, որպես թուրք ազգայնամոլ՝ շուրջ 11 ամիս անց է կացրել Աթենքի բանտում[6]։ Բանտից ազատվելուց հետո դարձել է Օսմանյան կայսրությունում ապրող ազգերին՝ բռնի ուժով թյուրքացնելու գաղափարի մոլի կողմնակից[2]։ Ակտիվորեն մասնակցել է պանթյուրքիզմի գաղափարների մշակման գործընթացին, առաջ քաշելով Թուրքիայի ոչ թուրք բնակչությունից ազատվելու «անհրաժեշտության» վերաբերյալ հիմնավորումները։ Նա Հատուկ կազմակերպության անդամ էր[7]։ Այդ կազմակերպության շատ անդամներ մասնակցում էին թուրքական ազգայնական շարժումներին և հատուկ դեր էին խաղում հայերի ցեղասպանության գործում[8]։
Նազըմ Բեյը դարձել էր Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ազդեցիկ անդամներից մեկը՝ հայտարարելով, որ իր կրոնը Թուրանն է։ Ելույթներ է ունեցել հայերի ոչնչացման և արևմտյան Անատոլիայից հույների տեղահանման անհրաժեշտության վերաբերյալ։ Եղել է հայերի ցեղասպանության գաղափարախոսներից ու ջատագովներից մեկը։ 1915 թվականի փետրվարին, Երիտթուրքերի կառավարության նիստերից մեկում նա հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Պետք է գործել արագ և վճռականորեն։ Հայերը վտանգավոր են՝ ինչպես թարախակույտը։ Սկզբում այդ թունավոր վերքը կարող է թվալ բուժելի, սակայն եթե հմուտ բժիշկը ժամանակին չմիջամտի, այն կարող է մահվան հասցնել։ Եթե մենք բավարարվենք տեղական ջարդերով, ինչպիսին էին 1909 թվականի Ադանայի ջարդերը, մենք միայն կփչացնենք գործը, քանի որ կասկածներ կհարուցենք նրանց մոտ՝ ում պետք է ոչնչացնենք ավելի ուշ։ Ես ի նկատի ունեմ արաբներին ու քրդերին։ Դուրս է գալիս, որ վտանգը եռապատկվում է, ծրագիրն իրականացնելը բարդանում։ Անհրաժեշտ է ամբողջությամբ կոտորել հայ ազգին, մեր հողի վրա չթողնելով ոչ մի ողջ մնացած հայի։ Նույնիսկ «հայ» բառը պետք է ջնջվի մեր հիշողությունից։ Պատերազմը մեզ հիանալի հնարավորություն է տվել, մենք չպետք է վախենանք մեծ երկրների միջամտությունից և ոչ էլ միջազգային մամուլի բողոքներից։ Նրանք չեն հասցնի տեղից շարժվել, երբ ամեն ինչ կատարված և ավարտված կլինի։ Կոտորածը պետք է կրի համընդհանուր բնույթ և ոչ մի հայ ողջ չի մնալու։»[2][9][10][11][12][13][14]
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, Նազըմ Բեյը փախել է Գերմանիա[15]։ Ստամբուլի ռազմական դատարանի որոշմամբ, նա հայերի ցեղասպանության մյուս կազմակերպիչների հետ միասին հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի[16]։ 1920 թվականին վերադարձել է Թուրքիա, սակայն պատժի չի ենթարկվել և լրացրել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ընդդիմախոսների շարքերը։
Աթաթուրքի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով՝ 1926 թվականի օգոստոսի 26-ին ենթարկվել է մահապատժի[17][18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #132204444 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Totten Samuel, Bartrop, Paul R. (2008)։ Dictionary of genocide (1. publ. ed.)։ Westport, Conn. [u.a.]: Greenwood Press։ էջեր 303–304։ ISBN 9780804768672։ Վերցված է փետրվարի 16, 2013
- ↑ Miller Donald E. Miller, Lorna Touryan (1993)։ Survivors an oral history of the Armenian genocide։ Berkeley: University of California Press։ ISBN 9780520923270։ «In addition to Drs. Nazim and Shakir, other physicians were involved in the genocide.»
- ↑ Dündar Fuat։ Crime of Numbers։ Transaction Publishers։ էջ 62։ ISBN 9781412843416։ «Dr. Nazım Selanikli (1870–1926), one of the oldest members of the Committee (İstanbul 1899), was one of the responsible for the expulsion of the Ottoman Greeks from Western Anatolia.»
- ↑ Baer Marc David (2010)։ The Dönme: Jewish Converts, Muslim Revolutionaries, and Secular Turks (1st pbk. ed.)։ Stanford: Stanford University Press։ էջ 91։ ISBN 9780804768672։ Վերցված է ապրիլի 20, 2015
- ↑ 6,0 6,1 Üngör Ugur Ümit (2012)։ The Making of Modern Turkey: Nation and State in Eastern Anatolia, 1913-1950 (1st pbk. ed.)։ Oxford: Oxford University Press։ էջեր 45–49։ ISBN 9780199655229։ Վերցված է փետրվարի 16, 2013
- ↑ Kuper Robert Melson ; with a foreword by Leo (1996)։ Revolution and genocide : on the origins of the Armenian genocide and the Holocaust (1st pbk. ed.)։ Chicago: University of Chicago Press։ ISBN 9780226519913։ Վերցված է փետրվարի 16, 2013
- ↑ Taner Akçam, Türk Ulusal Kimliği ve Ermeni Sorunu, İletişim Yayınları, 1992, 9789754702897 p. 155.
- ↑ Rıfat Mevlânzade (1993)։ Metin Hasırcı, ed.։ Türkiye inkılâbının içyüzü։ Pınar Yayınları
- ↑ Cummins Joseph (2009)։ The World's Bloodiest History: Massacre, Genocide, and The Scars They Left on Civilization (illustrated ed.)։ Fair Winds։ էջեր 132–133։ ISBN 9781616734633։ Վերցված է փետրվարի 16, 2013
- ↑ Lewy Guenter (2005)։ The Armenian massacres in Ottoman Turkey : a disputed genocide ([Nachdr.]. ed.)։ Salt Lake City: University of Utah Press։ էջ 51։ ISBN 9780874808490։ Վերցված է փետրվարի 16, 2013
- ↑ Rifat, Türkiye, pp. 159–60, quoted in Sarkisian and Sahakian, Vital Issues in Modern Armenian History, p. 32. 40
- ↑ G. Hovannisian Richard (2011)։ The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies։ Transaction Publishers։ էջ 269։ ISBN 1412835925։ Վերցված է փետրվարի 16, 2013։ «During one of the secret meetings the Young Turkish ideologist Dr. Nazim said: "The massacre is necessary. All the non-Turkish elements, whatever nation they belong to, should be exterminated."»
- ↑ Payaslian Simon (2005)։ United States policy toward the Armenian question and the Armenian genocide ([Online-Ausg.]. ed.)։ New York [u.a.]: Palgrave Macmillan։ էջ 60։ ISBN 9781403970985։ «Nuri Bey quoted Dr. Nazim as stating that the CUP had decided to shoulder the responsibility of "freeing the fatherland of the aspirations of this cursed race."»
- ↑ Sevag Grigoris Balakian ; translated by Peter Balakian with Aris (2010)։ Armenian Golgotha : a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books ed.)։ New York: Vintage Books։ ISBN 1400096774
- ↑ «Verdict ("Kararname") of the Turkish Military Tribunal» (Ottoman Turkish)։ Translated into English by Haigazn Kazarian։ Published in the Official Gazette of Turkey(Takvimi Vekayi),no. 3604 (supplement), July 22, 1919։ Վերցված է հունվարի 12, 2013։ «In accordance therefore with the above mentioned paragraphs in the law code, Talaat, Enver, Djemal and Dr. Nazim are sentenced to death»
- ↑ [«Dr. Nazım`s political life (թուրքերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2018-05-06 Dr. Nazım`s political life (թուրքերեն)]
- ↑ Baron Jeremy Hugh (2010)։ Fifty synagogue seminars։ Lanham: Hamilton Books։ էջ 288։ ISBN 0761851089
|
- 1870 ծնունդներ
- Սալոնիկ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 1926 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանյան ռազմական հանցագործներ
- Թուրք պետական գործիչներ
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ
- Հույների ցեղասպանություն
- Օսմանյան կայսրության անձինք
- Երիտթուրքեր
- Օսմանյան կայսրության Հատուկ կազմակերպության անդամներ
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Մակեդոնացի թուրքեր
- Անձինք Սալոնիկից
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ