Յուրի Սմոլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Սմոլիչ
Yuriy Korneyevich Smolich (2).jpg
Ծնվել էհունիսի 25 (հուլիսի 8), 1900
ԾննդավայրՍոֆիևկա, Չերկասիի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էօգոստոսի 26, 1976(1976-08-26) (76 տարեկանում) կամ 1976[1][2]
Վախճանի վայրԿիև, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, գրող և գիտաֆանստաստիկ գրող
Լեզուռուսերեն
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Ժանրերդրամա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ
Yuriy Smolich Վիքիպահեստում

Յուրի Կորնելևիչ Սմոլիչ (ուկր.՝ Юрій Корнійович Смолич, հունիսի 25 (հուլիսի 8), 1900, Սոֆիևկա, Չերկասիի շրջան, Ուկրաինա - օգոստոսի 26, 1976(1976-08-26) կամ 1976[1][2], Կիև, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, լրագրող, թատերագետ, հրապարակախոս։ Ուկրաինական ԽՍՀ գրողների միության նախագահ (1971-1973), ԽՍՀՄ գրողների միության քարտուղար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970)։ Պատմաբան Իգոր Սմոլիչի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Սմոլիչը ծնվել է 1900 թվականին Կիևի նահանգի Ուման քաղաքի մոտ գտնվող Սոֆիևկա գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1918 թվականին ավարտել է Ժմերինկա քաղաքի գիմնազիան և ընդունվել Կիևի առևտրական ինստիտուտի կոմերցիոն-տեխնիկական ֆակուլտետ։ 1919 թվականին, թողնելով ինստիտուտը, մտել է «Բծավոր տիֆի դեմ պայքարող կամավորական ջոկատը» որպես սանիտար[3]: Եղել է Կարմիր բանակի թատրոնի դերասան, 1922 թվականից՝ Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի դերասան։ 1924 թվականից աշխատել է որպես ՈւԽՍՀ գլխավոր քաղլուսավորության թատրոնների հրահանգիչ։ 1926-1929 թվականներին խմբագրել է «Սելսկի տեատր», 1928-1929 թվականներին՝ «Ունիվերսալնի ժուռնալ», 1934 թվականին՝ «Լիտերատուրնի ժուռնալ», 1943-1950 թվականներին՝ «Ուկրաինա» հանդեսները։ 1942 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1944 թվականից՝ նախագահի տեղակալ։ Երկար տարիներ եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահի տեղակալ, 1971-1973 թվականներին՝ Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահ, արտասահմանում գտնվող ուկրաինացիների հետ «Ուկրաինա» մշակութային կապի ընկերության նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդայի 8-9 րդ գումարման պատգամավոր։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար[4]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Կիևում: Մահացել է 1976 թվականի օգոստոսի 26-ին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը (հատված № 2)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • «Մուրճ և մանգաղ» մեդալ
  • Լենինի երկու շքանշան (1960, 1970)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (1960, 1967)
  • «Պատվո նշան» շքանշան (1948)
  • «Լենինի ծննդյան 100-ամյակի» հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի» մեդալ
  • «Խաղաղության մարտիկին» հուշամեդալ (1970)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1917 թվականին, 1924 թվականին հրատարակվել է պատմվածքների առաջին գիրքը։

  • «Մանկություն», 1934
  • «Նովելներ», 1942
  • «Դոկտոր Գալվանեսկուի տնտեսությունը», 1929
  • «Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին», 1958
  • «Շաչում է ու հառաչում Դնեպրը լայնարձակ», 1960

Եռագրություններ

  • «Մեր գաղտնիքները», 1936
  • «Մանկություն», 1937
  • «18 տարեկանները», 1938
  • «Նրանք չեն անցել», 1947
  • «Մենք միասին էինք ճակատամարտում», 1948
  • «Լուսաբացը ծովի վրա», 1953

Էկրանավորված ստեղծագործություններ

  • «Մեկ դերասանի թատրոն», 1970
  • «Սև լուսնի ջերմաստիճանը», 1992 («Բժիշկ Գալվանեսկի տնտեսությունը» վեպի հիման վրա)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիևի Զանկովեցկի փողոցի 5/2 շենքի պատին փակցվել է հուշատախտակ
  • «Սլովո» խարկովյան տան պատին փակցվել է հուշատախտակ
  • Գրողի անունն է կրում Կիևի փողոցներից մեկը[5]
  • Ի հիշատակ Սմոլնիչի ԽՍՀՄ-ում թողարկվել է մի քանի փոստային ծրար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беларуская энцыклапедыя: У 18 т. Т.15: Следавікі - Трыо / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш - Мінск: БелЭн, 2002. - Т. 15. - С. 60. - 552 с. - 10 000 экз. - ISBN 985-11-0251-2 (Т. 15).
  • Шаховской С. Юрий Смолич. - К., 1970.
  • Старинкевич Е. Юрий Смолич // Украинские советские писатели. - Т. 2. - К. 195

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://id.worldcat.org/fast/59812
  2. 2,0 2,1 2,2 National Library of Australia — 1960.
  3. Юрий Смолич служил у Петлюры артиллеристом
  4. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  5. «Улица Юрия Смолича» (ռուսերեն)։ WikiMapia 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of Socialist Labor medal.png Յուրի Սմոլիչ «Երկրի հերոսներ» կայքում