Նիկոլայ Յուդենիչ
Նիկոլայ Նիկոլայևիչ Յուդենիչ (ռուս.՝ Николай Николаевич Юденич, հուլիսի 18 (30), 1862, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1933[1][2], Կանն[3]), ռուս ռազմական գործիչ, հետևազորի գեներալ (1915)։ Ռուսական ամենահաջող գեներալներից մեկն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ղեկավարել է հակաբոլշևիկյան զորքերը հյուսիսարևմտյան ուղղության վրա ու Հյուսիսարևմտյան հանրապետության պաշտպանության նախարար։ Սբ. Գեորգիի 2-րդ դասի շքանշանի վերջին ասպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1862 թվականի հուլիսի 30-ին Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմում զբաղեցրել է Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի պաշտոնը։ 1915 թվականին ջախջախել է Էնվեր փաշայի զորքը Սարիղամիշում։ Նույն թվականին լուրջ մարտեր է վարել Վան քաղաքի համար, որը մի քանի անգամ անցել է ձեռքից ձեռք։ 1916 թվականին գրավել է Էրզրումը, իսկ այնուհետև Տրապիզոնը։ Նույն թվականի վերջում ռուսական զորքերի հսկողության տակ էր անցել Արևմտյան Հայաստանի մեծ մասը[4]։
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նա գլխավորել է Հյուսիս-արևմտյան հանրապետության նախարարի պաշտոնը՝ Ստեփան Գևորգի Լիանոսյանի կառավարության ներքո[5], իսկ հանրապետության կործանումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա։
Յուդենիչը մահացել է 1933 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Юденич Николай Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119112353 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.
- ↑ Лианозовы. Короли серого и черного золота
|