Յոսու
Բնակավայր | ||
---|---|---|
Յոսու | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Հարավային Ջոլա | |
Հիմնադրված է | 940 թ. | |
Մակերես | 503,33 կմ² | |
Բնակչություն | 273 761 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Փոստային դասիչ | 550010–556906 | |
Պաշտոնական կայք | yeosu.go.kr | |
| ||
Յոսու (կոր. 여수시, 麗水市, Յոսու-սի), քաղաք Հարավային Կորեայի Ջոլա-Նամդո նահանգում։ Տեղակայված է Կորեական թերակղզու հարավում` Կորեական նեղուցի ափին։ 2007 թվականին Յոսուն ընտրվել է որպես` 2012 թվականի Համաշխարհային ցուցահանդեսը վարելու համար քաղաք[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար, միջնադարյան Կորեայի ձկնորսական գյուղերը և ռազմածովային բազաները գտնվում էին ժամանակակից Յոսուի տարածքում։ Պեկչեի ժամանակաշրջանում (VI դար) այս հողերը բաժանված էին երկու տարածքների միջև` Ուոնչեոն (Ոիոնչեոնհյուն) և Տոլսան (Տոլսանհյուն), որոնք Կորեական թերակղզու միավորումից հետո Սիլլա նահանգի տիրապետության տակ վերանվանվել են Հեյփ (Հեյփյուն) և Յոսան (Յոսանհյուն)։ Յոսուի (Յոսուհյոն) մասին առաջին հիշատակումը թվագրվում է 940 թվականին։ 1497 թվականին Չոսոն դինաստիայի օրոք այստեղ ստեղծվել է ռազմածովային բազա, որի հետ կապվում է կորեական ռազմածովային ուժերի հայտնի հրամանատար Լի Սունսինի անունը։ Յոսուի բազան մեծ դեր խաղաց Կորեան ճապոնական արշավանքներից պաշտպանելու գործում, այդ թվում՝ Իմջինյան պատերազմի ժամանակ։ 1897 թվականին Յոսուն ստացավ գավառի կարգավիճակ (կուն կամ գուն), իսկ 1949 թվականին գավառից առանձնացվեց։ 1998 թվականին գավառն ու քաղաքը միավորվեցին՝ ձևավորելով ժամանակակից Յոսուն[2]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոսուն վարչականորեն բաժանվում է 1իպի, 6 մյոնի և 20 դոնի[3].
Շրջան | Հանգըլ | Տարածք, կմ² | Բնակչություն, մարդ | Ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Թոլսան-իպ | 돌산읍 | 71,77 | 14 961 | 10 ռի |
Նամ-մյոն | 남면 | 42,34 | 4 119 | |
Սամսան-մյոն | 삼산면 | 27,48 | 1043 | 6 ռի |
Սորա-մյոն | 소라면 | 60,42 | 9814 | 8 ռի |
Հվաջոն-մյոն | 화정면 | 25,26 | 1471 | |
Հվայան-մյոն | 화양면 | 70,04 | 7847 | |
Յուլչյոն-մյոն | 율촌면 | 46,52 | 9958 | |
Վոլհո-դոն | 월호동 | 9024 | ||
Յոսո-դոն | 여서동 | 2,58 | 20 003 | |
Յոչոն-դոն | 여천동 | 22 613 | ||
Քվաննիմ-դոն | 광림동 | 8819 | ||
Կուկ-դոն | 국동 | 1,53 | 13 138 | |
Մանդոկ-դոն | 만덕동 | 9671 | ||
Մյոդո-դոն | 묘도동 | 11,52 | 1366 | |
Միպհյոն-դոն | 미평동 | 3,09 | 14 562 | |
Մունսու-դոն | 문수동 | 2,25 | 22 805 | |
Սամիլ-դոն | 삼일동 | 4965 | ||
Սիջոն-դոն | 시전동 | 20 552 | ||
Սոգան-դոն | 서강동 | 5274 | ||
Սանբոն-դոն | 쌍봉동 | 35 990 | ||
Թոնմուն-դոն | 동문동 | 6351 | ||
Թուդոկ-դոն | 둔덕동 | 15,81 | 11 336 | |
Թոգյո-դոն | 대교동 | 8328 | ||
Հալյո-դոն | 한려동 | 5247 | ||
Չուսան-դոն | 중앙동 | 0,5 | 6810 | |
Չուսամ-դոն | 주삼동 | 9083 | ||
Չունմու-դոն | 충무동 | 1,35 | 5930 |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոսուն գտնվում է երկրի ծայր հարավում` Կորեական նեղուցի ափին։ Արևելքում և հյուսիսում սահմանակից է Նամհեին, արևմուտքում` Կոհինին, իսկ հյուսիս-արևմուտքում` Սունչոնին։ Քաղաքի տարածքը ներառում է ավելի քան 300 մանր կղզիներ, որոնցից ընդամենը 45-ն ունեն մշտական բնակչություն։ Ափամերձ շերտի երկարությունը 906 կմ է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման մուսսոնային է, ավելի մեղմ, քան թերակղզու մնացած հատվածներում։ Տարվա միջին ջերմաստիճանը կազմում է 14,5°С, իսկ տեղումների միջին քանակը` 960 մմ[4]։
Ցուցանիշ | հուն. | Փետ. | Մարտ | Ապր. | Մայ. | Հուն. | Հուլ. | օգս. | Սեպ. | Հոկ. | Նոյ. | Դեկ. | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին առավելագույն, °C | 5,4 | 6,8 | 11,5 | 16,7 | 21,3 | 24,0 | 27,0 | 29,2 | 25,5 | 20,9 | 14,4 | 8,3 | 17,6 |
Միջին ջերմաստիջան, °C | 1,6 | 2,8 | 7,1 | 12,7 | 17,4 | 20,6 | 24,2 | 25,9 | 22,1 | 16,9 | 10,5 | 4,4 | 13,9 |
Միջին նվազագույն, °C | −1,6 | −0,5 | 3,5 | 9,2 | 14,1 | 18,0 | 22,1 | 23,4 | 19,2 | 13,6 | 7,2 | 1,1 | 10,8 |
Տեղումների նորման, մմ | 24,3 | 40,7 | 67,6 | 142,3 | 146,4 | 224 | 260,9 | 229,6 | 152,3 | 55,1 | 49 | 21,3 | 1413,5 |
Աղբյուր։ «World Climate» |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի բնակիչների ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է, սակայն հարավկորեական տնտեսության արագ զարգացումը հնարավորություն է տվել քաղաքը վերածել խոշոր արդյունաբերական կենտրոնի՝ երկրի հարավում ամենամեծերից մեկի։ Արդյունաբերական համալիրների ստեղծման աշխատանքները սկսվել են 1960-ականների վերջին։ Այժմ Յոսուում գտնվում է երկրի ամենամեծ նավթաքիմիական համալիրը։ Զարգացած է նաև սև մետաղաձուլությունը և շինարարությունը։ 21-րդ դարի սկզբին զբոսաշրջությունը սկսեց արագ զարգանալ, ինչին նպաստեց 2012 թվականին Յոսուում Համաշխարհային ցուցահանդեսը հյուրընկալելու որոշումը։ Քաղաքի հարավում սկսվել է 10 միլիոն մետր քառակուսի ընդհանուր մակերեսով զբոսաշրջային խոշոր համալիրի կառուցումը։ Նախագծի համաձայն՝ այստեղ պետք է տեղակայվեն զվարճանքի այգի, հյուրանոցներ, գոլֆի դաշտ, մի քանի այգիներ և լավ սարքավորումներով հագեցած լողափ։ Ներդրումների գնահատված ծավալը կազմում է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար[5]։
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին քաղաքում անցկացվել է Համաշխարհային ցուցահանդես։ Ցուցահանդեսի թեման է` «Համաշխարհային օվկիանոսը և նրա ափը»[1]։
Յոսուի պատմական վայրը առաջին հերթին Հունգոկսա բուդդայական տաճարն է, որը հիմնադրվել է 1195 թվականին։ Իմջինյան պատերազմի ժամանակ տաճարում տեղակայված էր ժողովրդական միլիցիայի ուսումնական ճամբարը։ Դարմայի սրահը հայտնի է իր որմնանկարներով և Կորեայի պատմական ժառանգության ցանկում 396-ն է[6]։
Քաղաքի տարածքը ներառում է բազմաթիվ գեղատեսիլ կղզիներ, որտեղ պարբերաբար զբոսաշրջային էքսկուրսիաներ են անցկացվում։ Յոսուի ամենահայտնի կղզիներն են Սադոն և Կոմունդոն[7]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եոսուի քույր և բարեկամ քաղաքները[8].
- Սեբու, Ֆիլիպիններ
- Հանչժոու, Չինաստան
- Կարացու, Ճապոնիա
- Նյուպորտ Բիչ, ԱՄՆ
- Սիկեստոն, ԱՄՆ
- Վանինո, Ռուսաստան
- Վեյհայ, Չինաստան
- Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո
- Կերետարո նահանգ, Մեքսիկա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Յոսու նավահանգիստ
-
Թոկսան կամուրջը Յոսուում
-
Յոսուն գիշերը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Expo 2012» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «История Йосу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Административное деление Йосу» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «География Йосу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Экономика Йосу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Храмы Йосу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Острова Йосу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Международные связи Йосу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
- Էկսպո 2012-ի պաշտոնական կայքԱրխիվացված 2010-12-18 Wayback Machine (անգլ.) (ֆր.)